Ջորջ Բարնետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Բարնետ
անգլ.՝ George Ernest Barnett
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 3), 1873
Cambridge, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էհունիսի 17, 1938(1938-06-17) (65 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՋոնս Հոփքինսի համալսարան և Ռանդոլֆ-Մակոն քոլեջ
Գիտական ղեկավարSidney Sherwood?[1]
Եղել է գիտական ղեկավարDavid Aloysious McCabe?[1] և William O. Weyforth?

Ջորջ Էրնեստ Բարնետ (անգլ.՝ George Ernest Barnett, փետրվարի 19 (մարտի 3), 1873, Cambridge, Մերիլենդ, ԱՄՆ - հունիսի 17, 1938(1938-06-17)), ամերիկացի տնտեսագետ, Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր, 1932 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջը ծնվել է 1873 թվականի փետրվարի 19-ին Քեմբրիջում, Մերիլենդ նահանգում, Էդուարդ և Էլիզաբեթ (Մերեդիթ) Բարնետների ընտանիքում[2]։

1891 թվականին Ռենդոլֆ Մակոն քոլեջում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1902 թվականին Ջոնս Հոպկինսի համալսարանում՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան[2]։

Դասախոսական գործունեությունը սկսել է 1901 թվականից՝ որպես դասախոս, ապա՝ որպես պրոֆեսորի օգնական, մինչև 1991 թվականը եղել է պոլիտէկոնոմիայի ասոցացված պրոֆեսոր, իսկ 1911 թվականից՝ որպես լրիվ պրոֆեսոր Ջոնս Հոփկինսի համալսարանի վիճակագրության ամբիոնում[2]։

1909 թվականին աշխատել է ազգային դրամական հանձնաժողովի հետազոտական խմբում, իսկ 1913 թվականին գլխավորել Է ԱՄՆ աշխատանքային հարաբերությունների հանձնաժողովի հետազոտական խումբը։ Այն ընդգրկված էր ԱՄՆ մարդահամարի խորհրդատվական կոմիտեի կազմում։ 1937 թվականին Կարնեգի կորպորացիայի կողմից նա ընտրվել է Ավստրալիայի աշխատանքային դատարաններ՝ հետաքննություններ իրականացնելու համար։ Բարնետը եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ, ապա 1932 թվականին՝ նախագահ, Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ, Աշխատանքային իրավունքի ամերիկյան ասոցիացիայի անդամ[2]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]