Ջորջ Բանկրոֆթ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1882 |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 2, 1956 (74 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, ԱՄՆ |
Կրթություն | ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, սպա, թատրոնի դերասան և կինոդերասան |
Ջորջ Բանկրոֆթ սեպտեմբերի 30, 1882, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 2, 1956, Սանտա Մոնիկա, ԱՄՆ, ամերիկացի դերասան[1]
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջ Բանկրոֆթը ծնվել է 1982 թվականին, Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։
1900 թվականին նա լողալով մտել է «USS Oregon» ռազմանավի կմախքի տակ՝ ստուգելու վնասի չափը այն բանից հետո, երբ ռազմանավը Չինաստանի ափերի մոտ բախվել է ժայռին։ Այդ արարքի համար Ջորջ Բանկրոֆթն իրավունք է ստացել սովորելու ռազմածովային ակադեմիայում։ Ռազմածովային նավատորմում աշխատելու օրերին նա պիեսներ է բեմադրել նավի վրա[2]
ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիան ավարտելուց հետո Ջորջ Բանկրոֆթը չի շարունակել իր կարիերան նավատորմում, այլ սկսել է հանդես գալ ռևյուներում՝ երաժշտական և պարային համարներով։ Կինոյում իր առաջնաելույթը նա կատարել է 1921 թվականին և կարճ ժամանակ անց հասել ճանաչման և հաջողությոունների։ Այդ ժամանակաշրջանում նա հիշվում է «Փախստականը» (1926 թ.), «Ծեր արմադիլոներ» (1926 թ.), «Ընդհատակ» (1927 թ.), «Նյու Յորք նավահանգիստ» (1928 թ.), «Չարի ցանց» (1928 թ.) և «Ամպրոպ» (1929 թ.) ֆիլմերում։ Ջիմ Լանգի դերի համար որպես լավագույն դերասան նա առաջադրվել է Օսկարի։ Ձայնային ֆիլմերի պահանջներին հարմարվելու անկարողության պատճառով Ջորջ Բանկրոֆթը 1930-ականների կեսերին սկսել է հանդես գալ երկրորդական դերերում, սակայն երբեմն շարունակել է նկարահանվել այնպիսի ֆիլմերի գլխավոր դերերւմ, ինչպիսիք են «Միստր Դիդսը տեղափոխվում է քաղաք» (1936), «Կեղտոտ երեսներով հրեշտակներ» (1938), «Դիլիժանս» (1939) և «Ամեն առավոտ, ես մեռնում եմ» (1939)։
1942 թվականին Ջորջ Բանկրոֆթն ավարտել է իր դերասանական կարիերան և Հոլիվուդից տեղափոխվել Հարավային Կալիֆոռնիայի ռանչո, որտեղ կյանքի մնացած տարիներն անցկացրել է կնոջ՝ դերասանուհի Օկտավիա Բրոսկի հետ։
Ջորջ Բանկրոֆթը մահացել է Սանտա Մոնիկա քաղաքում, 1956 թվականի հոկտեմբերին, 74 տարեկան հասակում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «George Bancroft – Broadway Cast & Staff | IBDB»։ web.archive.org։ 2018-03-17։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-17-ին։ Վերցված է 2023-02-25
- ↑ «George Bancroft»
- ↑ «Death Claims Goerge Bancorft, Toughest of Hollywood's Stars»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- George Bancroft
- George Bancroft Internet Movie Database կայքում
- George Bancroft at AllMovie
- George Bancroft at Find a Grave
- Photographs and literature
|