Ջորջիա Մեյ Ջագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջիա Մեյ Ջագեր
Ծնվել էհունվարի 12, 1992(1992-01-12)[1][2][3] (32 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԻբստոկ Փլեյսի դպրոց
Մասնագիտությունմոդել
ԱշխատավայրIMG Models
Ծնողներհայր՝ Միք Ջագգեր, մայր՝ Ջերրի Հոլ
 Georgia May Jagger Վիքիպահեստում

Ջորջիա Մեյ Աիշա Ջագեր (անգլ.՝ Georgia May Ayeesha Jagger, հունվարի 12, 1992(1992-01-12)[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), նորաձևության անգլո-ամերիկացի մոդել։ Երաժիշտ Միք Ջագերի և մոդել Ջերի Հոլլի դուստրն է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ջագերը պայմանագիր է կնքել Independent Models-ի հետ, իսկ ներկայումս ներկայացնում է TESS Model Management գործակալությունը[4][5][6]։ Նա առաջին անգամ հանդես է եկել Շանելի 2011 թվականի շոուի ընթացքում, որի փակողն է եղել[7]։ Նա եղել է այնպիսի բրենդների և ապրանքանիշերի մոդել, ինչպես Tommy Hilfiger[8], Hudson Jeans (2009-2013[9]), Շանել, H&M, Miu Miu, Վերսաչե, Tom Ford[10] և Vivienne Westwood[11]։ 2009 թվականին նա պայմանագիր է ստորագրել Rimmel կոսմետիկ ընկերության հետ։ Նույն 2009 թվականին Ջագերը British Fashion Council-ի Նորաձևության մրցանակի կողմից ճանաչվել է «Տարվա մոդել»[12]։ Նա հանդես է եկել Թիերի Մյուգլերի «Angel» օծանելիքի գովազդում։

2014 թվականին Ջորջիա Մեյ Ջագերը հայտնվել է գերմանական ոսկերչական Thomas Sabo’s Glam & Soul and Karma Beads ladies' collections կոնցեռնի միջազգային ընկերությունում։ Ընկերության հիմնադրման մասին եղել է կարճ ֆիլմ, որի ռեժիսորը եղել է լուսանկարիչ Էլեն ֆոն Ունվերտը։

Ջագերը Քեյթ Մոսի, Նաոմի Քեմփբելի և Լիլի Դոնալդսոնի հետ մասնակցել է 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով բրիտանական նորաձևությունը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. «Georgia May Jagger». Vogue. Condé Nast. 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  5. «Georgia May Jagger». Glamour. 2013 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  6. British Fashion Council (2012 թ․ օգոստոսի 12). «Closing Ceremony of London 2012». Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին. «She is represented by TESS Model Management in London.»
  7. «How Do You Like Georgia May Jagger As a Chanel Girl?». The Cut. New York Magazine.
  8. «Tommy Hilfiger Brings Out the Hadids and Jaggers for a Rock 'n' Roll–Themed London Show». Vogue.
  9. «Georgia May Jagger takes a leaf out of mum's book and poses for first campaign». Hello!. 2009 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  10. «Tom Ford's Star-Studded Show: Get The Inside Scoop!». Marie Claire UK.
  11. «Georgia May Jagger takes a leaf out of mum's book and poses for first campaign». hellomagazine.com. 2009 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. «Georgia May Jagger». New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. «Date with Kate: Georgia May Jagger». The Sydney Morning Herald. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջիա Մեյ Ջագեր» հոդվածին։