Ջորջիանա Սիմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջիանա Սիմփսոն
Ծնվել է1866
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել է1944
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունբանասեր, դպրոցի ուսուցիչ, պրոֆեսոր, գրող և թարգմանչուհի
Հաստատություն(ներ)Դանբարի ավագ դպրոց և Հովարդի համալսարան
Ալմա մատերՉիկագոյի համալսարան
Գիտական աստիճանԲակալավր (1911), մագիստրոս (1920) և փիլիսոփայության դոկտոր (հունիսի 14, 1921)
Տիրապետում է լեզուներինանգլերեն
 Georgiana Simpson Վիքիպահեստում

Ջորջիանա Ռոուզ Սիմփսոն (անգլ.՝ Georgiana Rose Simpson, 1866, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - 1944), բանասեր, ԱՄՆ-ում փիլիսոփայության դոկտորի աստիճան ստացած առաջին աֆրո-ամերկուհին․ դոկտորի աստիճանն ստացել է 1921 թվականին գերմաներենից, Չիկագոյի համալսարանում։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ և Քեթրին Սիմփսոնների ավագ դուստր Ջորջիանան ծնվել է 1861 թվականի մարտի 31-ին Վաշինգտոնում, որտեղ էլ հաճախել է հանրակրթական դպրոց[1]։ Հետագայում վերապատրաստում է անցել սևամորթ կանանց համար նախատեսված Miner Normal School դպրոցում, որպեսզի կարողանա դասավանդել քաղաքի տարրական դպրոցներում ու 1885 թվականին սկսել է դասավանդել[2][3]։ Այս ժամանակահատվածում նա դասավանդում էր գերմանացի ներգաղթյալ համայնքներում[2]։ Նրա նախկին ուսուցչուհիներից մեկը՝ դր․ Լյուսի Էլլա Մոթենը, խրախուսել է նրան շարունակել ուսումն ու քոլեջում պաշտոնապես գերմաներեն սովորել[1]։

1907 թվականին ընդունվել է Չիկագոյի համալսարան ու 1911 թվականին ստացել արվեստի բակալավրի աստիճան գերմաներենից[1]։ Համալսարանում համատարած ռասիզմից խուսափելու նպատակով ուսումնառությունն ավարտել է հիմնականում ամառային և հեռակա դասընթացների միջոցով։ Մագիստրոսի աստիճանն ստացել է 1920 թվականին «Մերիգարտոյի հնչյունաբանությունը» վերնագրով թեզով, որտեղ ուսումնասիրության էր ենթարկել միջին գերմաներենով մի բանաստեղծություն։ Հետբուհական կարիերայի ընթացքում նաև դասավանդել է Վաշինգտոնի Դանբարի անվան ավագ դպրոցում։ 55 տարեկան հասակում ավարտել է «Herder's Conception of "Das Volk» վերնագրով դիսերտացիան և 1921 թվականի յունիսի 14-ին գերմաներենից ստացել դոկտորի աստիճան[4]։

Փորձառություններ և ներդրումներ խտրականության ժամանակաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկագոյի համալսարանական հանրակացարանից Սիմփսոնին հեռացնելը դատապարտող նամակը

Սիմփսոնն ու իր նվաճումները քննարկվել են խտրականության ժամանակաշրջանի քաղաքացիական իրավունքների շարժման համատեքստում։ Ռասայական խտրականությունը նա շատ վաղ է զգացել, դեռևս Չիկագոյի համալսարան ընդունվելիս, հատկապես բնակության առումով․ երբ նրան հրավիրել են կանանց հանրակացարանում բնակվելու, դա բողոք է առաջացրել սպիտակամորթ ուսանողների մոտ[5]։ Նախ հանրակացարանից նրան դուրս է հրավիրել տնօրենը՝ Սոֆոնիզբա Բրեքինրիջը, սակայն Սիմփսոնը հրաժարվել է[5]։ Բրեքինրիջը վերանայել է իր որոշումը և նրան թույլ տվել մնալ, սակայն այս անգամ համալսարանի տնօրեն Հարրի Փրաթ Ջադսոնն է նրան խնդրել հեռանալ, որին Սիմփսոնը ենթարկվել է[6]։ Հետևաբար Սիմփսոնը դասընթացներն անցնում էր ամռանը, որպեսզի խուսափի գերակշռող սպիտակամորթների հետ ռասայական դրդապատճառներով հետագա բախումներից[1]։ Ավելին, համալսարանի տնօրենը նամակ է ստացել Ֆրեդերիկ Դուգլաս կենտրոնից, որտեղ դատապարտվում էր նրանց՝ Սիմփսոնին հեռացնելու արարքը․

Միսս Սիմփսոնի դեպքը, որը ձեր պահանջով հրաժարվել է այդտեղի իր սենյակից ու համալսարանից դուրս բնակվելու տեղ փնտրել, մեծ հետաքրքրություն և անհանգստություն է առաջացրել համալսարանական շրջանակներում և դրանցից դուրս։

Սիմփսոնն առաջին կինն էր, որն ԱՄՆ-ու արժանացել է դոկտորական աստիճանի[7][8]։ Դոկտորական աստիճանն ստանալուց հետո սևամորթ գիտնականներ Սադի Թաներ Մոսելի, Էվա Բեատրիս Դայքսի[Ն 1] և համարյա նույն ժամանակհատվածում դոկտորական աստիճան ստացած Աննա Ջ․ Կուպերի հետ խտրականության պատճառով «անմիջապես չբարգավաճեցին իրենց նվաճումներով»[7][9]։ Սիմփսոնն ստիպված էր վերադառնալ Վաշինգտոնի Դանբարի ավագ դպրոցում դասավանդելու, քանի որ շատ համալսարաններ աշխատանքի չէին ընդունում սևամորթ կանանց[9]։ 1936 թվականին նամակ է գրել Դյու Բոյս Դյուբուային և հետաքրքրվել հանրագիտարանային նախագծով ու թե ինչպես կարող է ինքը ներդրում ունենալ՝ հոդված գրելով «Սևամորթների բարբառի» կամ «Սևամորթների ժողովրդական գրականության փիլիսոփայության» վերաբերյալ[10]։ Նրա վերջին հիմնական հրատարակությունը ֆրանսիական մի ստեղծագործության թարգմանություն էր, որը մանրամասնում էր Հայիթիի հեղափոխության առաջնորդ Տուսեն Լ՛Ուվերտյուրի կենսագրությունը։

2017 թվականին Ասյա Աքքայի և Շաե Օմոնիջոյի համաֆինանսավորած Monumental Women Project նախագիծը մեծարել է Սիմփսոնին՝ նրա կիսանդրին տեղադրելով Չիկագոյի համալսարանի Ռեյնոլդս ակումբում, տնօրեն Ջադսոնի պատվին կանգնեցաված ցայտաքանդակի կողքին[3]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դայքսն առաջին էր ավարտել դոկտորականի պահանջները և երրորդն էր ԱՄՆ-ում դոկտորական աստիճան ստացել[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Jordan, John H. (2013). Black Americans 17th Century to 21st Century: Black Struggles and Successes. Trafford Publishing. էջ 258. ISBN 1-4907-1733-1.
  2. 2,0 2,1 Gates, Henry Louis, Jr. (2011). Life Upon These Shores: Looking at African American History, 1513–2008. New York: Alfred A. Knopf. էջ 267. ISBN 0-307-59342-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 Bowean, Lolly (2017 թ․ նոյեմբերի 27). «U. of C. statue gives black scholar her place in history». chicagotribune.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. May, Vivian M. (2012). Anna Julia Cooper, Visionary Black Feminist: A Critical Introduction. Routledge. էջեր 18, 192. ISBN 1-135-91155-X.
  5. 5,0 5,1 Johnson, Joan Marie (2010). Southern Women at the Seven Sister Colleges: Feminist Values and Social Activism, 1875–1915. University of Georgia Press. էջեր 104–105. ISBN 0-8203-3468-5.
  6. «The Social Question – Round One». Integrating the Life of the Mind: African Americans at the University of Chicago 1870–1940. Special Collections Research Center, University of Chicago. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 Potter, Joan (2014). African American Firsts : Famous, Little-known and Unsung Triumphs of Blacks in America (Fourth edition ; fully revised and updated. ed.). Kensington Publishing Corp. էջեր 40–41. ISBN 0-7582-9242-2.
  8. 8,0 8,1 Gates, Henry Louis; Wolf, Julie. «Who Was the 1st Black Female Ph.D.?». The Root. Univision Communications. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  9. 9,0 9,1 Wilson, Francille Rusan (2006). The segregated scholars : Black social scientists and the creation of Black labor studies, 1890–1950. Charlottesville, VA: Univ. of Virginia Press. էջեր 113, 210. ISBN 0-8139-2550-9.
  10. «Letter from Georgiana R. Simpson to W. E. B. Du Bois, March 26, 1936». Special Collections and University Archives. University of Massachusetts Amherst Libraries. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջիանա Սիմփսոն» հոդվածին։