Ջորջե Շտեֆենեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջե Շտեֆենեսկու
Timbru G.Stephanescu.jpg
Ծնվել էդեկտեմբերի 13, 1843(1843-12-13)[1][2]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա[3]
Մահացել էապրիլի 25, 1925(1925-04-25)[3][1][2] (81 տարեկանում)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա[3]
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան

Ջորջե Շտեֆենսկու (անգլ.՝ Stephanescu) (1843-1925), ռումին կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր։ 1864-1867 թվականներին սովորել է Բուխարեստի, 1867-1871 թվականներին՝ Փարիզի կոնսերվատորիաներում։ 1877-1890 թվականներին Բուխարեստի Ազգային թատրոնի դիրիժոր և կոմպոզիտոր։ Ռումինական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Առանձնապես նշանակալից է նրա ներդրումը նվագախմբային և կամերային գործիքային երաժշտության կազմավորման գործում։ Ռումինական առաջին սիմֆոնիայի (1869) հեղինակն է։ Եղել է Ռումինիայի ազգային օպերային թատրոնի ստեղծումը նախապատրաստող մի շարք պրոֆեսիոնալ օպերային թատերախմբերի հիմնադիրն ու դիրիժորը, 1872-1904 թվականներին՝ Բուխարեստի կոնսերվատորիայի վոկալի և օպերային դասարանների պրոֆեսոր, ազգային վոկալ դպրոցի հիմնադիրներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 579 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Штефэнеску Джордже // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.