Ջորդին Հայթիմա
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 8, 2001[1] (24 տարեկան) | ||
| Ծննդավայր | Chilliwack, Fraser Valley Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա | ||
| Հասակ | 1,8 ± 0,001 մետր[2] | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ջորդին Պամելա Հայթիմա (անգլ.՝ Jordyn Pamela Huitema, մայիսի 8, 2001[1], Chilliwack, Fraser Valley Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի կին ֆուտբոլիստ, ամերիկյան «Սիեթլ Ռեյն» ակումբի և Կանադայի հավաքականի հարձակվող: Օլիմպիական չեմպիոնուհի (2020)։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիթեման ծնվել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Չիլիվակ քաղաքում: Չորս տարեկանում սկսել է ֆուտբոլով զբաղվել տեղի «Չիլիվակ» թիմում[3]։ Նա սովորել է Չիլիվակի Ռոզդեյլի ավագ դպրոցում, ինչպես նաև Burnaby Central Secondary ավագ դպրոցում՝ որպես FC Girls Elite REX ծրագրի մի մաս: Եղբայրը՝ Բրոդին, սովորել է Վանկուվեր Ուայթքեփսի ակադեմիայում և խաղացել Դյուկի համալսարանում։ Նրա երկրորդ եղբայրը՝ Թրենտը, հոկեյ էր խաղում պատանեկան հոկեյի լիգայում Humboldt Broncos թիմի կազմում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պարի Սեն Ժերմեն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 23-ին հայտարարվել է, որ նախամրցաշրջանային մրցաշարում Ուիթեման հանդես կգա «Պարի Սեն Ժերմենի» կազմում։ Նա չի ստորագրել մասնագիտական պայմանագիր թիմի հետ, որպեսզի պահպանի քոլեջում սովորելու իրավունքը:
Հուլիսի 24-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ նախամրցաշրջանային մրցաշարի խաղում նորամուտն է նշել «Պարի Սեն Ժերմենի» կազմում:
2019 թվականի հունվարի 24-ին հայտարարել է, որ հրաժարվում է քոլեջից՝ մասնագիտական կարիերայի համար[5]։ 2017թվականի մայիսի 17-ին «Պարի Սեն Ժերմենը» հաստատել է, որ Ուիթեմանը կնքել է քառամյա պայմանագիր[6]։
«ՕԼ Ռեյն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հունիսի 18-ին երկամյա պայմանագիր է կնքել ամերիկյան «ՕԼ Ռեյն» ակումբի հետ[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սեպտեմբերից հարաբերությունների մեջ է եղել «Բավարիայի» և Կանադայի հավաքականի ֆուտբոլիստ Ալֆոնսո Դեյվիսի հետ[8]։ 2022 թվականի մայիսի 22-ին Դեյվիսը սոցիալական ցանցերում հաստատել է, որ իրենք բաժանվել են[9]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պարի Սեն Ժերմեն»
- Ֆրանսիայի չեմպիոն՝ 2020/21
- Ֆրանսիայի գավաթի գավաթակիր՝ 2021/22
Կանադա
- Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն՝ 2020
Կանադա (Մինչև 15)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնուհի՝ 2014
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԿՈՆԿԱԿԱՖ-ի օլիմպիական որակավորման Ոսկե խաղակոշիկի հաղթող՝ 2020
- Ընդգրկված է ԿՈՆԿԱԿԱՖ-ի օլիմպիական որակավորման խորհրդանշական հավաքականի կազմում՝ 2020
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի օլիմպիական որակավորման Ոսկե խաղակոշիկի հաղթող (մինչև 20)՝ 2018
- Ընդգրկված է ԿՈՆԿԱԿԱՖ-ի օլիմպիական որակավորման խորհրդանշական հավաքականի կազմում (Մ20)՝ 2018
- Ընդգրկված է ԿՈՆԿԱԿԱՖ-ի օլիմպիական որակավորման խորհրդանշական հավաքականի կազմում (Մ15)՝ 2016
- Կանադայի տարվա ֆուտբոլիստ (մինչև 2018
- Կանադայի տարվա ֆուտբոլիստ (մինչև 17)՝ 2017
- «Վանկուվեր Ուայթքեփսի» ամենահեռանկարային ֆուտբոլիստը՝ 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com
- ↑ Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Jordyn Huitema (CAN)» (անգլերեն). canadasoccer.com. 2017 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Trent Huitema» (անգլերեն). Elite Prospects. 2017 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Canadian teenager Jordyn Huitema opts to forgo college and turn pro» (անգլերեն). sportsnet.ca. 2019 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Canadian teenager Jordyn Huitema joins PSG on four-year deal» (անգլերեն). sportsnet.ca. 2019 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «OL Reign signs forward Jordyn Huitema» (անգլերեն). olreign.com. 2022 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Does Canada have a new power soccer couple in Alphonso Davies and Jordyn Huitema?» (անգլերեն). toronto.citynews.ca. 2018 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Bayern's Alphonso Davies confirms split from PSG star Jordyn Huitema» (անգլերեն). givemesport.com. 2022 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորդին Հայթիմա» հոդվածին։ |
| ||||||||||
- Մայիսի 8 ծնունդներ
- 2001 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կանադայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Կանադայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կանադացի օլիմպիական մարզիկներ
- Կանադացի օլիմպիական չեմպիոններ
- Կանադացի ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի հարձակվողներ
- Պարի Սեն-Ժերմենի ֆուտբոլիստներ
- Վանկուվեր Ուայթքեփսի ֆուտբոլիստներ