Ջորդան Հիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորդան Հիլ
Jordan Hill

Ի ծնե տրված անունը Ջորդան Քրեյգ Հիլ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1987(1987-07-27) (36 տարեկան)
Ծննդավայր Ատլանտա
Ազգություն Ամերիկացի

Ջորդան Քրեյգ Հիլ (անգլ.՝ Jordan Craig Hill, հուլիսի 27, 1987(1987-07-27), Ատլանտա), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում[1]։

Համալսարանական տարիներին հանդես է եկել «Արիզոնա Վիզարդս» հավաքականի կազմում։ 2009 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է Նյու Յորք Նիքս ակումբի կողմից։ Դեբյուտային մրցաշրջանի կեսից տեղափոխվել է Հյուսթոն Ռոքեթս։ 2011-2012 մրցաշրջանի ժամանակ կրկին տեղափոխվել է կեսից և համալրել Լոս Անջելես Լեյքերսի շարքերը։ 2015 թվականին պայմանագիր է ստորագրել Ինդիանա Փեյսերսի հետ, սակայն առաջին իսկ մրցաշրջանից հետո լքել է ակումբը։ 2016 թվականին պայմանագիր է ստորագրել Մինեսոտա Թիմբերվուլվզ ակումբի հետ։

Վաղ տարիների կյանք և համալսարանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորդան Հիլի պայքարը պաշտպանվող Քևին Լավի դեմ։

Ջորդանը ծնվել է Հարավային Կարոլինայի Նյուբերի քաղաքում[2]։ Մայրը մահացել է թոքի քաղցկեղից, երբ Հիլը դեռ երեխա էր։ Նրան մեծացրել և խնամել են սկզբում հայրը և տատիկը, հետո ավագ եղբայրը և ավագ քույրը։ Բասկետբոլը առաջին անգամ նրան ներկայացրել է զարմիկ Թրևոր Բուկերը[3][4]։ Բուկերը, որը Հիլից 4 ամսով երիտասարդ է, նույնպես դարձել է NBA բասկետբոլիստ[4][5]։ Հիլը հաճախել է Նորթ Սփրինգս ավագ դպրոցը, որտեղ հանդիպել է իր դասընկերոջը, որի ծնողները համաձայնվել են դառնալ ապագա բասկետբոլիստի խնամակալները։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո Հիլը մեկ տարի հաճախել է համալսարանի նախապատրաստական դասերի[3][4]։

Արիզոնայի համալսարանում Հիլը երեք տարի հանդես է եկել Ուայլդքաթս բասկետբոլային թիմում։ Արիզոնան լքելուց համարվել է ակումբի պատմության մեջ զամբյուղին կից տարածքից իրականացված նետումների արդյունավետությամբ հինգերորդ լավագույն բասկետբոլիստը։ 2008-2009 մրցաշրջանի ընթացքում մասնակցել է բոլոր 34 հանդիպումներին և միջինում հավաքել է 18,3 միավոր և 11 անդրադարձ։ «Associated Press»-ը նրան շնորհել է պատվավոր «All-America» մրցանակը[2]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

NBA դրաֆթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի NBA դրաֆթի շեմին շատերը կարծում էին որ նա հավանաբար կընտրվի 5-րդ համարի ներքո։ Ստեֆեն Քարիի ընտրությունից հետո, Նյու Յորքին մնացել էր միայն Ջորդանի տարբերակը։

Նյու Յորք Նիքս (2009–2010)[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դրաֆթի ժամանակ Նյու Յորք Նիքսը 9-րդ համարով ընտրել է Ջորդան Հիլին։ Հաջորդող 2 մրցաշրջանների ընթացքում Հիլը վաստակել է

մոտ 4,3 միլիոն ԱՄՆ դոլար[6]։

2009 թվականի NBA ամառային առաջնության ժամանակ Հիլը անցկացրել է ջ հանդիպում՝ միջինում հավաելով 14,4 միավոր, 8,2 անդրադարձ, 0,6 ասիսթ, 0,8 խլում և 1 բլոկշոթ։ Ամենաբարձր միավորը (21) նկատվել է Վաշինգտոն Վիզարդսի դեմ խաղում։

2009 նոյեմբերի 6-ին Կլիվլենդ Կավալիերսի դեմ խաղում Հիլը հավաքել է ամենամյա մրցաշրջանում իր առաջին միավորները։

Հյուսթոն Ռոքեթս (2010–2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարի 18-ին Հիլը ընդգրկվել է Հյուսթոն Ռոքեթսի, Նյու Յորք Նիքսի և Սակրամենտոյի միջև բազմակողմանի գործարքի մեջ, ինչի արդյունքում տեղափոխվել է Հյուսթոն[7]։

Լոս Անջելես Լեյքերս (2012–2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի 15-ին հիլը տեղափոխվել է Լոս Անջելես Լեյքերս՝ պաշտպան Դերեք Ֆիշերի և Դալասի առաջին պիկի փոխարեն։ Լեյքերսի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ միջինում հավաքելով 4,7 միավոր և 4,4 անդրադարձ 11,7 րոպեում[8][9]։ Փլեյ Օֆի ժամանակ 12 խաղի ընթացքում միջինում 18,1 րոպե ժամանակահատվածում հավաքել է 4,8 միավոր և 6,3 անդրադարձ[10][11]։

2012 թվականի հուլիսի 25-ին Հիլը 8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր պայմանագիր է կնքել Լեյքերսի հետ[11]։ 2012-13 մրցաշրջանը ծանր էր Լեյքերսի համար, սակայն նա ացելացրեց կոպիտ խաղ, ինչը պակասում էր թիմին[12]։ 2013 թվականի հունվարի 6-ին Նագեթսի դեմ հանդիպման ընթացքում վնասված է ստացել է և վիրահատվել է[13]։ 29 խաղերի ընթացքում միջինում հավաքել է 6,7 միավոր և 5,7 անդրադարձ[14]։

2013 թվականի նոյեմբերի 12-ին Նյու Օռլեանս Պելիկանսի դեմ հաղթանակած խաղում Հիլը մրցաշրջանի ընթացքում առաջին անգամ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և հավաքել է 21 միավոր[15]։

2014 թվականի հուլիսի 23-ին լքել է Լեյքերսը[16]։

Ինդիանա Փեյսերս (2015–2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 14-ին պայմանագիր է կքել Ինդիանա Փեյսերսի հետ[17]։ Հոկտեմբերի 28-ին Տորոնտո Ռեպտորսի դեմ խաղում անցկացրել է իր դեբյուտային հանդիպումը և հավաքել է 8 միավոր ու 8 անդրադարձ[18]։

Մինեսոտա Թիմբերվուլվզ (2016–2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 20-ին պայմանագիր է ստորագրել Մինեսոտա Թիմբերվուլվզ ակումբի հետ[19] ։ 2017 թվականի հունիսի 26-ին հեռացվել Մինեսոտայից[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Report, Staff (2018 թ․ հունվարի 1). «Desert Dogs select roster after tryouts in St. George». mesquitelocalnews.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  2. 2,0 2,1 «Jordan Hill bio». NBA. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 Smith, Sekou (2009 թ․ հունիսի 14). «Jordan Hill overcomes tough road to reach NBA». Atlanta Journal-Constitution. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին.
  4. 4,0 4,1 4,2 Baldwin, Mike (2009 թ․ հունիսի 17). «Jordan Hill: The NBA Draft's bounce-back player». The Oklahoman.
  5. Lee, Michael (2010 թ․ նոյեմբերի 10). «Trevor Booker hoping to play against cousin Jordan Hill of Houston». The Washington Post. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  6. Knicks lock in first-round pick Hill
  7. Tracy McGrady traded to New York Knicks in 3-team deal, sources say - ESPN
  8. Report, Staff. «Lakers trade Derek Fisher to Rockets for Jordan Hill». SportingNews.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
  9. http://www.nba.com/news/transactions/2012-trade-deadline-tracker/
  10. Pincus, Eric (2013 թ․ ապրիլի 11). «Jordan Hill has return time frame, but will the Lakers be playing?». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին.
  11. 11,0 11,1 «Lakers Re-Sign Jordan Hill». NBA.com. 2012 թ․ հուլիսի 25. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  12. Bresnahan, Mike (2013 թ․ հունվարի 11). «Losses keep piling up for Lakers». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին.
  13. Pincus, Eric (2013 թ․ հունվարի 12). «Jordan Hill shocked and devastated by hip injury». Los Angeles Time. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին.
  14. McMenamin, Dave (2013 թ․ ապրիլի 24). «Lakers' Jordan Hill cleared to play». ESPN. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  15. Bresnahan, Mike (2013 թ․ նոյեմբերի 12). «Jordan Hill leads Lakers past New Orleans Pelicans, 116-95». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  16. «Lakers Sign Jordan Hill». NBA.com. 2014 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին.
  17. «Pacers Sign Free Agent Jordan Hill». NBA.com. 2015 թ․ հուլիսի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  18. «DeRozan scores 25, Lowry has 23, Raptors beat Pacers 106-99». NBA.com. 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  19. «TIMBERWOLVES SIGN FORWARD/CENTER JORDAN HILL». NBA.com. 2016 թ․ հուլիսի 20. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  20. «TIMBERWOLVES WAIVE FORWARD/CENTER JORDAN HILL». NBA.com. 2017 թ․ հունիսի 26. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորդան Հիլ» հոդվածին։