Ջորդանա Բիթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորդանա Բիթի
անգլ.՝ Jordana Beatty
Ծնվել էապրիլի 16, 1998(1998-04-16)[1][2] (23 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Ջորդանա Լյուսիլ Բեթի (անգլ.՝ Jordana Lucille Beatty, ապրիլի 16, 1998(1998-04-16)[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալացի երիտասարդ դերասանուհի և պարող, որն առավել հայտնի է «Ջուդի Մուդի և անվերջ ամառը» ֆիլմում Ջուդի Մուդիի դերով[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերան սկսել է 3 տարեկանում[5] և նկարահանվել է տարբեր գովազդային հոլովակներում[6]։ Նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Տուն և ճանապարհ» և «Բոլոր սրբերը»։ Նա նաև «Փնտրողի լեգենդը» սերիալում խաղացել է Ռեյչելի դերը։

2012 թվականին առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին՝ «Գլխավոր դերի լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում՝ «Ջուդի Մուդի և անվերջ ամառ» ֆիլմի համար»[7]։ Խաղացել է նաև Ումա Թուրմանի հետ «Էլոիզ» ֆիլմում[5]։

2013 թվականին Disney Channel Australia «Կամքի ուժ» մանկական հեռուստասերիալում խաղացել է Լավատեսության դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2002 Կենսական աջակցություն 1 էպիզոդ՝ «էպիզոդ #2.6»
2005 Բոլոր սրբերը Լյուսի Սթիվենս 6 էպիզոդ
2007 Տուն և ճանապարհ Ջեսսին Ուոթսոն 2 էպիզոդ
2009 Փնտրողի մասին լեգենդը Ռեյչել 2 էպիզոդ
2011 Ֆիլմ-ընկեր Խաղում է ինքն իրեն՝ հյուր 1 թողարկում՝ «Մեքենաներ 2»
2011 Պատրաստված է Հոլիվուդում Խաղում է ինքն իրեն 1 էպիզոդ՝ «էպիզոդ #6.29»
2013 Կամքի ուժ Լավատեսություն 11 էպիզոդ

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2006 Սուպերմենի վերադարձը Փոքրիկ աղջիկ
2011 Ջուդի Մուդին և ուրախ ամառը Ջուդի Մուդի «Երիտասարդ դերասան» մրցանակ՝ գեղարվեստական ֆիլմում, լավագույն կատարման համար՝ երիտասարդ դերասանական անսամբլ (հաղթանակ),

Գլխավոր դերի լավագույն երիտասարդ դերասանուհի՝ (առաջադրում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Girls of a Certain Age Challenge Hollywood» 
  4. «Interview with "Judy Moody" actress Jordana Beatty - Movie Reviews, News and Views - Lights Camera Jackson»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-10-ին։ Վերցված է 2016-05-10 
  5. 5,0 5,1 «Australian girl Jordana Beatty in star role» 
  6. «Jordana Beatty Biography»։ Tribute։ Վերցված է 7 August 2015 
  7. «33rd Annual Young Artist Awards»։ YoungArtistAwards.org։ Վերցված է 31 March 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]