Ջովաննի Ֆաբիան
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 14, 2003 (23 տարեկան) | ||
| Ծննդավայր | Կամպոսամպիերո, Պադովա, Վենետո, Իտալիա | ||
| Հասակ | 186 սանտիմետր | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ջովաննի Ֆաբիան (իտալ.՝ Giovanni Fabbian,հունվարի 14, 2003, Կամպոսամպիերո, Պադովա, Վենետո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Բոլոնիա» ակումբի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջովաննի Ֆաբիանը «Պադովա» և «Ինտերնացիոնալե» ֆուտբոլային ակումբների սան է: 2022 թվականի հուլիսի 30-ին վարձակալությամբ տրվել է «Ռեգինա»[1]։ Ակումբի կազմում նորամուտը կայացել Է Իտալիայի գավաթի խաղարկությունում «Սամպդորիա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում[2]։ Սերիա B-ում իր նորամուտն է նշել «ՍՊԱԼ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփել է «Զյույդտիրոլի» դարպասը[4]։ «Տերնանա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում դուբլ է ձևակերպել[5]։ 2023 թվականի փետրվարի 18-ին «Չիտադելայի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ և ստացել երկու դեղին քարտ[6]։ Ընդհանուր առմամբ ակումբի կազմում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում խփել է 8 գնդակ և կատարել գոլային փոխանցում[7]։
2023 թվականի օգոստոսի 20-ին 5 միլիոն եվրոյով վաճառվել է «Բոլոնյային»[1]։ Ֆաբիանն իր առաջին խաղն ակումբի կազմում անցկացրել է օգոստոսի 27-ին՝ «Յուվենտուսի» դեմ խաղում[8]։ «Բոլոնիայի» կազմում առաջին գոլը խփել է «Կալյարիի» դարպասը[9]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի մինչև 16 և 17 տարեկանների հավաքականների կազմում մասնակցել է 8 հանդիպման[10]։ Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի չեմպիոնատին, որտեղ մասնակցել է 3 հանդիպման[11]։ Իտալիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 3 հանդիպման, որոնցում խփել է 2 գնդակ: Երիտասարդական հավաքականում նորամուտը նշել է 2023 թվականի մարտի 27-ին՝ Ուկրաինայի դեմ խաղում[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Трансферная история». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-09-02-ին.
- ↑ «Сампдория — Реджина». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-12-19-ին.
- ↑ «СПАЛ — Реджина». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-12-19-ին.
- ↑ «Реджина — Зюйдтироль». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-12-19-ին.
- ↑ «Реджина — Тернана». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-12-19-ին.
- ↑ «Читтаделла — Реджина». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-12-19-ին.
- ↑ «Клубная карьера». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-09-02-ին.
- ↑ «Ювентус — Болонья». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-12-19-ին.
- ↑ «Болонья — Кальяри». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-03-ին. Վերցված է 2023-12-19-ին.
- ↑ «Сборная Италии до 16 и 17 лет». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-09-02-ին.
- ↑ «Сборная Италии до 19 лет». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-03-ին. Վերցված է 2023-09-02-ին.
- ↑ «Сборные Италии до 20 и 21 года». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023-09-03-ին. Վերցված է 2023-09-02-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Ֆաբիան» հոդվածին։ |
|
- Հունվարի 14 ծնունդներ
- 2003 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բոլոնիայի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Ռեջինայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ