Ջովաննի Բատիստա Ռուբինի (իտալ.՝ Giovanni Battista Rubini, 1794 թ. ապրիլի 7 (այլ տվյալներով՝ 1795), Ռոմանո դի Լոմբարդիա, Իտալիա - 1854 թ. մարտի 3, Ռոմանո դի Լոմբարդիա, Իտալիա), իտալացի երգիչ (տենոր)։ 1814 թվականից երգել է տարբեր երկրների օպերային թատրոնների բեմերում, 1843 - 1845 թվականներին և 1847 թվականին՝ Ռուսաստանում (իտալական օպերային թատերախմբի կազմում)։ Ջոակինո Ռոսսինիի, Գաետանո Դոնիցետտիի, Վինչենցո Բելլինիի օպերաներում հատկապես հերոսական դերերգերի (որոնցից մի քանիսը գրվել են հատուկ Ռուբինիի համար) լավագույն կատարողներից էր։
Գրել է քնարական երգեր («Հրաժեշտ» ժողովածուն), կազմել «Տենորի և սոպրանոյի ժամանակակից երգեցողության 12 դաս» ժողովածուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։