Jump to content

Ջովաննի Ռիբիզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովաննի Ռիբիզի
Ծնվել էդեկտեմբերի 17, 1974(1974-12-17)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՍաենթոլոգիա
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և օպերատոր-բեմադրիչ
Ամուսին(ներ)Mariah O'Brien? և Ագնես Դին
Համատեղ ապրող(ներ)Ագնես Դին
giovanni-ribisi.com

Ջովանի Ռիբիսի (անգլ.՝ Giovanni Ribisi, դեկտեմբերի 17, 1974(1974-12-17)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), իտալական ծագումով ամերիկացի դերասան, պրոդյուսեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 17-ին Կալիֆոռնիայում` Լոս Անջելես քաղաքում: Նրա մայրը` Գեյը (օրիորդական ազգանունը` Լանդրու), դերասանների և գրողների մենեջեր է, իսկ հայրը` Ալբերտ Էնթոնի Ռիբիսին երաժիշտ է։ Մանկության տարիներին դերասանն իր հասակակիցներից ստացել է Վաննի մականունը։ Այդ ժամանակ նա նկարահանվել է «Ամուսնացած... երեխաների հետ» էպիզոդներից մեկում և տիտրերում նշված է եղել հենց այդ անվան տակ` Վաննի Ռիբիզի։ Դերասանուհի Մարիսա Ռիբիզիի երկվորյակ եղբայրն է և ձայնային դերասանուհի Ջինա Ռիբիզիի եղբայրը[3]։ Ռիբիզիի պապը եղել է Սիցիլիայի ֆերմերների որդին[3]։ Ռիբիզին մասամբ իտալացի է (իր հայրական պապից), ինչպես նաև գերմանական և անգլիական ծագում ունի[4][5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի մարտի 18-ից մինչև 2001 թվականի նոյեմբերի 3-ը Ռիբիզին ամուսնացած էր Մարիա Օ'Բրայենի հետ։ 1997 թվականի օգոստոսին զույգը դուստր է ունեցել` Լյուսիան։ Նրան անվանակոչել են իտալացի կոմպոզիտոր Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի հերոսուհու պատվին։

Ռիբիզին, ինչպես և իր քույրը, Սայենտոլոգիական եկեղեցու հետևորդ է[6]։ 2009 թվականից հարաբերությունների մեջ է եղել Շարլին Մարշալի (Cat Power) հետ, նրանք 15-ամյա դստեր` Ջովաննի Լուչիայի հետ ապրել են Լոս Անջելեսում։

2012-2015 թվականներին Ջովաննի Ռիբիզին ամուսնացած էր Ագնես Դինի հետ։

Ռիբիզին իր հեռուստատեսային կարիերան սկսել է որպես հյուր մի քանի շոուներում, այդ թվում` «Ամուսնացած... երեխաների հետ», «Հրաշալի տարիներ» և այլն։ Հայտնի է դարձել «Գաղթնի նյութերսեր» սեիալի երրորդ եթերաշրջան երրորդ դրվագի նկարահանումներին մասնակցելուց հետո, որը կոչվում է «Д. П. О.» (որում նկարահանվել է նաև Ջեք Բլեքը)։ Հայտնի է նաև «Ընկերներ» հեռուստասերիալում Ֆիբի Բուֆեյի (Լիզա Կուդրոու) եղբոր` Ֆրենկ Բուֆեի կրտսերի դերակատարմամբ։ Ռիբիզին նկարահանվել է «Ընկերների» մեկ դրվագում (2-րդ եթերաշրջան, սերիա 6) դեռ հայտնի չէր որպես Ֆրենկ Բուֆե կրտսեր։ Դրվագում նա խաղացել է անհայտ մարդու, ով Ֆիբիի գործի մեջ պահպանակ է նետել։ Նկարահանվել է «Իմ անունն է Էռլ» մի քանի էպիզոդներում, առաջադրվել է 2007 թվականին «Էմմի» անվանակարգում։

Նկարահանվել է բրիտանական Keane խմբի «Crystal Ball» տեսահոլովակում, որը թողարկվել է 2006 թվականի օգոստոսի 21-ին ամբողջ աշխարհում։ Նա հայտնվել է Վայնոնա Ռայդերի և Ջոն Ռայլիի հետ Jon Spencer Blues Explosion'S տեսահոլովակում` «Talk About The Blues»։

2008 թվականի սեպտեմբերին նա երկու անգամ հանդես է եկել «Անտուրաժ» հեռուստասերիալում։ 2009 թվականին նկարահանվել է Պարկեր Սելֆրիջի դերում «Ավատար» ֆիլմում։ 2015 թվականից գլխավոր դեր է խաղում Amazon Studios ընկերության «Ստոր Փիթ» քրեադրամատիկ հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայկական անվանում Օրիգինալ անվանում Դերակատարում
1985—1989 ս Դեռ Բիվեր Still the Beaver Դաֆի Գաթրի
1985 ս Ճանապարհ դեպի երկինք Highway to Heaven Կերտիս Ջոնսոն
1985 ս Սայմոն եւ Սայմոն Simon & Simon տղա #1
1985 ս Մթնշաղի գոտի The Twilight Zone Թեդի
1986—1987 ս Sidekicks Թրևիս
1987—1989 ս Ամուսնացած և երեխաների հետ Married with Children Թեդի
1987—1990 ս Իմ երկու հայրիկները My Two Dads Կորի Կուպկուս
1988 հֆ Հրաշքի խոստում Promised a Miracle Ուելսի
1991 ս Նազելի ծաղիկ Blossom Միտչել
1991—1992 ս Davis Rules Սկիններ Բակլի
1992—1993 ս Հրաշալի տարիներ The Wonder Years Ջեֆֆ Բիլինգի
1993 կարճ The Positively True Adventures of the Alleged Texas Cheerleader-Murdering Mom Փիթ Ռեյես
1993 ս Ոստիկանության հանձնակատար The Commish Ջո Բերք
1993 ս Ընտանեկան ալբոմ Family Album Էլվիս Դեմատիս
1994 ս Թույն Ուոքեր։ Արդարադատություն տեխասերեն ձևով Walker, Texas Ranger Тони Кингսтон Տոնի Կինգստոն
1994 ս Էլեն Ellen գանձապահ
1994 ս Նյու Յորքի ոստիկանություն NYPD Blue Բրյուս Մակի
1995 ս Մարկեր Marker Էդի
1995 ֆ Ֆորպոստ The Outpost Սքոտ
1995 ս Գաղտնի նյութեր The X Files Դարիմ Փիթեր Օսվալդ
1995 ս Հույս Չիկագո Chicago Hope Մայքլ Վեբեր
1995—2003 ս Ընկերներ Friends ֆրենք Բուֆե-կրտսեր
1996 ֆ Գանձ The Grave Վեկս
1996 ս Out of Order կերպարի անունը անհայտ է
1996 ս Թրեյսին ընդունում է մարտահրավերը Tracey Takes On… հայր
1996 ֆ Այն ինչ դու անում ես That Thing You Do! Չադ
1996 ֆ Արվարձան SubUrbia Ջեֆ
1997 ֆ Ոչ մի տեղ չտանող խճուղին Lost Highway Սթիվ Վի
1997 ֆ Առաջին սեր, վերջին պատիվներ First Love, Last Rites Ջոի
1997 ֆ Փոստատար The Postman ավազակ
1998 ֆ Սկոտչ և կաթ Scotch and Milk Մարտի
1998 ֆ Ինչ-որ բան աղջկա մասին Some Girl Ջեյսոն
1998 հֆ Alptraum im Airport ուսանող
1998 ֆ Փյունիկ Phoenix Ջոի Շնայդեր
1998 ֆ Փրկել շարքային Ռայանին Saving Private Ryan բժիշկ Իրվին Ուոյդ
1999 ֆ Այլ քույր The Other Sister Դանիել Մաքման
1999 ֆ Նորաձևության թիմ The Mod Squad Փիթ
1999 ֆ Կույս-ինքնասպաններ The Virgin Suicides պատմող
1999 ս Սով The Hunger Էդի Ֆոդեն
1999 ֆ Զայրույթ It's the Rage Սիդնի
2000 ֆ Pussykat կերպարի անունը անհայտ է
2000 ֆ Կաթսայատուն Boiler Room Սեթ Դեվիս
2000 ֆ Առևանգել 60 վայրկյանում Gone in Sixty Seconds Քիփ Ռեյնս
2000 ֆ Նվեր The Gift Բադի Կոուլ
2001 ս Սով Black of Life Մեթ
2001 հֆ Կրակոց սրտում Shot in the Heart Միկալ Գիլմոր
2001 ֆ Ըստ Սպենսերի According to Spencer Լուիս
2002 ֆ Դրախտ Heaven Ֆիլիպպո
2003 ֆ Դարի շոու Masked and Anonymous զինվոր
2003 ֆ «Քլեյթոն» բազա Basic Կենդալ
2003 ֆ Թարգմանության դժվարությունները Lost in Translation Ջոն
2003 ֆ Գրեյ Էվանսի երկու կյանքը I Love Your Work Գրեյ Էվանս
2003 հխ Call of Duty Call of Duty Էլդեր շարքային
2003 ֆ Ցուրտ լեռը Cold Mountain Ջունիոր
2004 ֆ Մրցակից եղբայրներ Love's Brother Անջելո Դոնինի
2004 ֆ Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը Sky Captain and the World of Tomorrow Դեքս
2004 ֆ Փյունիկի թռիչքը Flight of the Phoenix Էլիոթ
2005 ки Getting Up: Contents Under Pressure Getting Up: Contents Under Pressure Քրայ1
2005 ֆ Մեծ սպիտակ բեռ The Big White Թեդ Ուոթերս
2005—2008 ս Իմ անունն է Էռլ My Name Is Earl Ռալֆ Մարիանո
2006 ֆ Lightfield's Home Videos կերպարի անունը անհայտ է
2006 կարճ Untitled Jason Lee Short կերպարի անունը անհայտ է
2006 ֆ 10-րդ և Վուլֆի խաչմերուկ 10th & Wolf Ջոի
2006 ֆ Շների խնդիր The Dog Problem Սոլո
2006 ֆ Մեռած աղջիկ The Dead Girl Ռուդի
2007 ֆ Կատարյալ անծանոթը Perfect Stranger Մայլզ Հեյլի
2007 ֆ Եդեմի այգեպանը Gardener of Eden Վիկ
2008 մֆ Կենդանի անտառի ոգին Espíritu del bosque Սեվելո
2008 ս Անտուրաժ Entourage Նիք
2010 ֆ Միջնորդներ Middle Men Ուեյն Բիրինգ
2009 ֆ Հասարակության թշնամիները Public Enemies Էլվին Կարպիզ
2009 ֆ Ավատար Avatar Պարկեր Սելֆրիջ
2009 հխ ԱԱվատար: Խաղ Avatar: The Game Պարկեր Սելֆրիջ
2010 ս Մեմֆիս Բիտ Memphis Beat Ջին Տեմպլեր
2011 ֆ Ռոմե օրագիրը The Rum Diary Մոբերգ
2012 ֆ Մաքսանենգություն Contraband Թիմ Բրիգի
2012 ֆ Արատավոր շրջան Columbus Circle դետեկտիվ Ֆրենկ Գիոդելլո
2012 կարճ Loom Տոմմի Գալվան
2012 ֆ Թեդ Ted Դոննի
2013 ֆ Գանգստերների որսորդներ Gangster Squad սպա Քոնուել Քիլեր
2013 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy Ռենդի
2013—2014 ս Հայրիկներ Dads Ուորներ Ուիտիմոր
2014 ֆ Սիրտը փշրվում է
2014 ֆ Գլուխը կորցնելու միլիոն միջոց A Million Ways to Die in the West Էդվարդ
2014 ֆ Սելմա Selma Լի Ս. Ուայթ
2015 ֆ Թեդ 2 Ted 2 Դոննի
2015 ֆ Արդյունքներ Results Փոլ
2015 ֆ Մարգագետնային երկիր Meadowland Թիմ
2015 ֆ Papa: Hemingway in Cuba Էդ Մայերս
2016 ֆ Վատ խմբաքանակ The Bad Batch Բոբբի
2015—2019 ս Ստոր Փիթ Sneaky Pete Մարիուս Յասիպովիչ / Փիթ Մյուրֆի
2018 ֆ Միլիոն փոքր բեկորներ A Million Little Pieces Ջոն
2022—2022 ս Առաջարկ The Offer Ջո Կոլոմբո
2022 ֆ Ավատար. Ջրի ուղին Avatar 2 Պարկեր Սելֆրիջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #141140054 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 «Marissa Ribisi Biography (1974?-)». Filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
  4. «Giovanni Ribisi goes the distance to portray a character». Accessmylibrary.com. 2001 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
  5. «Antinino Giovanni Ribisi family tree». Home.iae.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
  6. Religion of Celebrities Արխիվացված է Մարտ 10, 2015 Wayback Machine-ի միջոցով:, quoting ABC News