Ջովաննի Պաստրոնե
անգլ.՝ Giovanni Pastrone | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 13, 1883[1][2] |
| Ծննդավայր | Մոնտեկյարո դ’Աստի, Աստի, Պիեմոնտ, Իտալիա[3] |
| Մահացել է | հունիսի 27, 1959[1][4][2] (75 տարեկան) |
| Մահվան վայր | Թուրին, Իտալիա |
| Գերեզման | Monumental Cemetery of Turin |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, մոնտաժող, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Ջովաննի Պաստրոնե (սեպտեմբերի 13, 1883[1][2], Մոնտեկյարո դ’Աստի, Աստի, Պիեմոնտ, Իտալիա[3] - հունիսի 27, 1959[1][4][2], Թուրին, Իտալիա), իտալացի ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաստրոնեն ծնվել է Մոնտեկիարո դ’Աստիում, Պիեմոնտում, որտեղ սովորել է ջութակ նվագել և հաշվապահական հաշվառում է սովորել։ 1905 թվականին նա սկսում է իր կինեմատոգրաֆիական կարիերան․ վարչական մասի օգնական է աշխատում Թուրինի «Carlo Rossi & Company» ընկերությունում։ Երկու տարվա ընթացքում Պաստրոնեն աճում է մինչև այդ ընկերության գործադիր տնօրենը, այնուհետև, երբ «Carlo Rossi & Company»-ն 1908 թվականին փոխվում է «Itala Film»-ի, նա դառնում է դրա համասեփականատեր[5]։ Համր կինոյի դարաշրջանում նա մեծ ներդրում է ունենում դրա զարգացման մեջ և հետագայում ազդեցություն է թողնում վելի ուշ եղած կինոռեժիսորների վրա, որոնցից է Դեյվիդ Գրիֆիտը։
1914 թվականին Պաստրոնեն նկարահանում է «Կաբիրիա» ֆիլմը։ Ֆիլմի նկարահանումներին պատրաստվելով՝ Ջովաննի Պաստրոնեն 1912 թվականի օգոստոսի 5-ին Իտալիայում արտոնագրում է կինեմատոգրաֆիական սայլակը (իտալ.՝ carello)[6]։
Եժի Տյոպլիցի կարծիքով Ջովաննի Պաստրոնեն սցենարներ է գրում Պյերո Ֆոսկո կեղծանունով։ Գաբրիել Դ՛Անուզիոն իր անունը թողնում էր միայն տիտրերում։
| «Կաբիրիա»-ի բոլոր տեխնիկական նորամուծությունները և իտալական այլ պատմական ֆիլմերը կարելի է տանել մի գեղարվեստական բացահայտմանը, իսկ հատկապես կինոդրվագում տարածության, խոր հեռապատկերների ստեղծմանը, որոնք թույլ են տալիս գործողությունը ցույց տալ մի քանի պլաններում։ - Յոժի Տյոպլից[7] |
«Կաբիրիա»-ից հետո «Itala Film»-ը կլանվեց այլ ընկերության կողմից, Պաստրոնեն նկարահանեց ևս 8 ֆիլմեր։ 1923 թվականին Ջովաննի Պաստրոնեն լքեց կինոստուդիան և դարձավ բժշկական հետազոտող[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1908 — Սոսինձ / La glu
- 1908 — Ջորդանո Բրունո՝ Վալմիի հերոս / Giordano Bruno eroe di Valmy
- 1909 — Հուլիոս Կեսար / Giulio Cesare
- 1910 — Տրոյայի անկում / La caduta di Troia
- 1913 — Ուժեղ է քան Շերլոք Հոլմսը / Più forte che Sherlock Holmes
- 1914 — Կաբիրիա / Cabiria
- 1916 — Վտանգավոր իրականություն / Tigre reale
- 1916 — Կրակ / Il fuoco (la favilla — la vampa — la cenere)
- 1916 — Պատերազմ
- 1917 — Պատերազմը և Մոմիի երազը / La guerra ed il sogno di Momi
- 1917 — Մացիստ ատլետ / Maciste atleta
- 1919 — Հեդա Գաբլեր / Hedda Gabler
- 1923 — Աղքատ աղջիկ / Povere bimbe
Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1909 — Հուլիոս Կեսար / Julius Caesar
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջովաննի Պաստրոնեն Կինոպոիսկ կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Dagrada E. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2014. — Vol. 81.
- 1 2 Sapere.it (իտալ.) — De Agostini Editore.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Кино. Всемирная история./ Под ред. Ф.Кемпа. — М.:ООО «Магма», 2013.
- ↑ Ж. Садуль. Всеобщая история кино. Том 1. — М.:"Искусство", 1958. Արխիվացված 2013-09-28 Wayback Machine
- ↑ Ежи Тёплиц. История киноискусства 1895-1928. Изд-во “Прогресс”., М., 1967.