Jump to content

Ջովաննի Պաոլո Պանինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովաննի Պաոլո Պանինի
Ծնվել էհունիսի 17, 1691(1691-06-17)[1][2][3]
ԾննդավայրՊյաչենցա, Էմիլիա Ռոմանիա[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 21, 1765(1765-10-21)[6][7][8][…] (74 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[4][5]
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ և բեմանկարիչ
Ոճբարոկկո[9]
Ժանրբնանկար[4][6], պատմական գեղանկարչություն[4], Ճարտարապետական նկարչություն[6] և դիմապատկեր[6]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԺամանակակից Հռոմ, Անտիկ Հռոմ, Roman Capriccio: The Pantheon and Other Monuments? և Interior of the Pantheon, Rome?
ՈւսուցիչGiuseppe Natali?, Andrea Galluzzi?, Francesco Galli Bibiena? և Benedetto Luti?
ԱշակերտներGiovanni Niccolò Servandoni?
ԶավակներFrancesco Pannini?
 Giovanni Paolo Pannini Վիքիպահեստում

Ջովաննի Պաոլո Պանինի (անգլ.՝ Giovanni Paolo Panini, հունիսի 17, 1691(1691-06-17)[1][2][3], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա[4][5] - հոկտեմբերի 21, 1765(1765-10-21)[6][7][8][…], Հռոմ, Պապական մարզ[4][5]), իտալացի նկարիչ, ճարտարապետ, ով աշխատել է Հռոմում և հայտնի է հատկապես իր բնապատկերներով։ Որպես նկարիչ, Պանինին հայտնի է իր Հռոմի տեսարաններով, որտեղ նա իր հատուկ հետաքրքրությունն է դրսևորել քաղաքի հնությունների շուրջ։ Նրա լավագույն աշխատանքներից են «Պանթեոն»֊ը և պատկերասրահներում ցուցադրվող Հռոմի բնապատկերներով նկարները։ Պանինիի աշխատանքներից շատերը, հատկապես որտեղ ավերակներ են, ունեն արտասովոր և ոչ իրական գեղեցկություն՝ բնորոշելով կապրիչոյի թեմաները։ Այստեղ նա հիշեցնում է իտալացի նկարիչ Մարկո Ռիչիին։ Պանինին նկարել է նաև դիմանկարներ, այդ թվում Պապ Բենեդիկտոս XIV֊ի դիմանկարը[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոլո Պանինին ծնվել է 1691 թվականի հունիսի 17֊ին։ Կրտսեր տարիքում Պանինին դասեր է ստացել իր հարազատ քաղաք Պյանչեցայում, Ջուզեպպե Նատալիի և Անդրեա Գոլուզիի մոտ, իսկ ավելի ուշ, բեմական դիզայներ Ֆրանչեսկո Գոլլի֊Բիբիենայի մոտ։ 1711 թվականին նա տեղափոխվեց Հռոմ, որտեղ և սովորեց նկարչություն Բենդետտո Լուտիի մոտ։ Հռոմոմ Պանինին հայտնի դարձավ, որպես պալատների դեկորատոր, այդ թվում նաև այնպիսի շինություններում աշխատանքներ կատարեց, ինչպիսիք են Պատրիցիի վիլան (1719–1725), Պալացցո դե Կառոլիսը (1720) և Հռոմեական սեմինարիան (1721–1722)։ 1719 թվականին նա ընդունվեց Հայրապետական թեմի գրականության եւ գեղարվեստի ակադեմիան։ Դասավանդեց Հռոմի Սան Լուկա քաղաքի ակադեմիայում և Ֆրանսիայի ակադեմիայում, որտեղ նա մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիացի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարի վրա։ Պանինին մահացել է 1765 թվականի հոկտեմբերի 21֊ին, Հռոմում[10]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանինիի արվեստանոցը ներառում է ֆրանսիացի նկարիչ Հյուբեր Ռոբերի և իր որդու՝ Ֆրանցեսկո Պանինի աշխատանքները։ Նրա վեդուտների այդ ոճը ազդեցություն է թողել այլ բնանկարիչների վրա, հատկապես իր աշակերտների, ինչպիսին Անտոնիո Ջոնին է, ինչպես նաև իտալացի նկարիչներ, ճարտարապետական բնապատկերի՝ վեդուտների վարպետներ Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի և Բեռնարդո Բելլոտոյի վրա։ Որոշ անգլիացի նկարիչներ, այդ թվում Մարլոուն և Սքելթոնը, նույնպես ընդօրինակել են նրան։ Նկարիչ և ճարտարապետ լինելուց բացի, Պանինին Հռոմի ֆրանսիական ակադեմիայում հեռանկարի և օպտիկայի պրոֆեսոր էր։ Նրա հեռանկարի հմուտ կիրառումը ավելի ուշ ոգեշնչեց «Պանինի պրոեկցիայի» ստեղծմանը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Giovanni Paolo Pannini (նիդերլ.)
  2. 1 2 Ferrari A. M. Panini [Pannini, Giovanni [Gian] Paolo] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T065056
  3. 1 2 Կերպարվեստի արխիվ
  4. 1 2 3 4 5 6 http://www.getty.edu/vow/ULANFullDisplay?find=Giovanni+Paolo+Panini&role=&nation=&prev_page=1&subjectid=500018296
  5. 1 2 3 4 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998.
  6. 1 2 3 4 5 RKDartists (նիդերլ.)
  7. 1 2 KulturNav — 2015.
  8. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  9. Encyclopædia Britannica
  10. 1 2 Anna Maria Ferrari. "Panini, Giovanni Paolo." Grove Art Online. Oxford Art Online. 27 March 2010.
  11. Anna Maria Ferrari. "Panini, Giovanni Paolo." Grove Art Online. Oxford Art Online. 27 March 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Պաոլո Պանինի» հոդվածին։