Ջովաննի Բոնելլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովաննի Բոնելլո
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1936(1936-06-11)[1] (87 տարեկան)
ԾննդավայրՄալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն Մալթա
Մասնագիտությունմագիստրատ և դատավոր
Զբաղեցրած պաշտոններդատավոր
 Giovanni Bonello Վիքիպահեստում

Ջովաննի Բոնելլո (հունիսի 11, 1936(1936-06-11)[1], Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր[2] 1998 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2004 թվականի հոկտեմբերի 31[3]։ Քանի որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց Մալթայի կառավարության առաջարկած անունները, Բոնելլոյի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1 3 CON կետի պայմաններով մինչև 2010 թվականի սեպտեմբերի 19-ը[4]։ 1990 թվականին նա առաջադրվեց Գլխավոր դատախազ և Սահմանադրական դատարանի նախագահ, սակայն մերժեց նշանակումը։

Բոնելլոն համարվել է «լիբերալ» դատավոր։ Նա եղել է առաջին դատավորը, որի անջատողական կարծիքները հրապարակվել են նրա պաշտոնավարման ընթացքում, ավելի ուշ նաև Պորտուգալիայի դատավոր Պաուլո Պինտո դե Ալբուկերկեի անջատողական դիրքորոշումները հրատարակվել են Իտալիայում։ Դատավոր (հետագայում դատարանի նախագահ) Նիկոլա Բրատցան և Մարդու իրավունքների մասին օրենսդրության առաջատար հեղինակություն Մայքլ Օ'Բոյլը դրանք հրապարակեց Նիդեռլանդների Wolf Legal Publishers -ի հետ[5]։ Նրա առանձին կարծիքները հավաքվել են նաև «Երբ դատավորները դժգոհ են» գրքից, որը լույս է տեսել 2008 թվականին[6]։

Բոնելլոն հրատարակել է պատմական տարբեր գրքեր[7]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանից նրա պաշտոնաթողությունից հետո դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստան ասաց, որ «Վաննին» բերել է «ոգու ամուր անկախություն և հարատև նվիրվածություն մարդու իրավունքների պաշտպանության գործում»։ Այդպիսի հատկություններ նա կրկին ու կրկին ցուցադրեց իր բազմաթիվ առանձին դիրքորոշումներում՝ տրված եզակի և հիշարժան ոճով, որոնք «էլեգանտ էին, քանի որ համոզիչ էին», օգտագործելով «նույնքան հարուստ, որքան և հազվադեպ բառապաշարը»։ Իրականում, ինչպես ինքն է ասել, նրա դիրքորոշումները տարան դատավոր Բոնելլոյին «գրեթե լեգենդար» կարգավիճակ ձեռք բերելուն բոլոր նրանց միջից, ովքեր հետևում էին Ստրասբուրգի նախադեպային օրենսդրությանը։ Նախագահ Կոստան ասել է, որ դատավոր Բոնելլոն իսկական ջենտլմեն էր, ով ձեռք է բերել իր հետ աշխատած բոլոր մարդկանց հարգանքն ու ջերմությունը, անկախ այն բանից՝ նրանք համաձայն են եղել իր հետ, թե ոչ։ Նա հիանալի դեսպան էր իր մասնագիտության և իր երկրի համար։ «Մասնագիտական նվաճումներին զուգահեռ՝ Վաննին լայն և խորը մշակույթի մարդ է, մեծ արվեստի գիտակ և վաստակաշատ պատմաբան։ Այժմ, երբ նա կարող է վերջապես թողնել դատարանը, նա կարող է և ավելի լիարժեքորեն նվիրվել այդ մտավոր և գեղագիտական նպատակներին»։ Նախագահը պատմեց անեկդոտ այն տղամարդու մասին, որի հետ ընկերացել են Դատարանի երկար ժամանակահատվածում։ Նա ասաց, որ փորձել է համեստ անձնական ներդրում ունենալ Նապոլեոնյան դարաշրջանում Մալթայի ֆրանսիական օկուպացիայի մասին դատավոր Բոնելլոյի պատմական ուսումնասիրություններին, այնուամենայնիվ, նա շուտով գիտակցեց, որ իր օգնությունը համարյա անօգուտ է, քանի որ դատավոր Բոնելլոն գիտեր իրականում այն ամենը, ինչ պետք է իմանար այդ թեմայի վերաբերյալ[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ պարգևների թվում.

  • 2003. Մալթայի արվեստի, արդյունաբերության և առևտրի միության ոսկե մեդալ[9]
  • Արժանիքների համար ազգային շքանշանի ասպետ
  • Իտալիայի Հանրապետության ասպետ
  • Մալթայի Գերագույն ռազմական շքանշանի ասպետ
  • Հատուկ նվաճումների համար Ռուսաստանի Դաշնության կողմից վաստակի շքանշան
  • Նշանավոր ոսկե մեդալ Մոլդովայի Հանրապետության դատական համակարգի կողմից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Attard, David Joseph (2013). The Maltese Legal System: Volume 1 (2 ed.). Malta University Press. էջ 423. ISBN 97899909-45-74-4.
  3. Vassallo, Raphael (2012 թ․ մարտի 4). «Constitution Matters ! Giovanni Bonello». Malta Today.
  4. Yearbook of the European Convention on Human Rights. 1959. Martinus Nijhoff Publishers.
  5. Bratza, Nicolas (2018 թ․ հունիսի 22). «A Free Trade of Ideas: The Separate Opinions of Judge Vanni Bonello». Wolf. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին – via Google Books.
  6. Bonello, Giovanni (2018 թ․ հունիսի 22). «When Judges Dissent: Separate Opinions of Judge Giovanni Bonello at the European Court of Human Rights». Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին – via Google Books.
  7. Bonello, Giovanni (2000). Art in Malta - Discoveries and Recoveries Արխիվացված 2016-08-28 Wayback Machine. Fondazzjoni Patrimonju Malti. p. 17. 99909-959-7-4. 99909-959-8-2.
  8. «European Court pays tribute to 'near-legendary' Maltese judge». Timesofmalta.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  9. Giovanni Bonello awarded Gold Medal. The Times (Malta). 5 January 2003. Retrieved 10 August 2013