Ջովաննի Բատտիստա Զելոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջովաննի Բատտիստա Զելոտի
Castello Thiene 21-09-08 f08.jpg
Ծնվել է1526[1][2][3][…]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա[4]
Վախճանվել էօգոստոսի 28, 1578(1578-08-28)[5][6][7][…]
Մահվան վայրՄանտովա, Մանտուա, Լոմբարդիա
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ոճմաներիզմ և Veronese school?
ՈւսուցիչԱնտոնիո Բադիլե
Giovanni Battista Zelotti Վիքիպահեստում

Ջովաննի Բատտիստա Զելոտի (հայտնի է նաև որպես Բատտիստա Ֆարինատի (իտալ.՝ Giovanni Battista Zelotti), 1526[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա[4] - օգոստոսի 28, 1578(1578-08-28)[5][6][7][…], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա), Վերածննդի դարաշրջանի վենետիկյան նկարիչ, գերազացապես զբաղվել է որմնանկարչությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վերոնայում[8] (Վենետիկում)։ Իր նկարչական ​​հմտությունը նա սովորել է Վերոնայի նկարիչներ Անտոնիո Բադիլեից (1518-1560) և Դոմենիկո Ռիչոյից, որն առավել հայտնի է որպես Դոմենիկո Բրուզազորչի (1561-1567)։

Ի տարբերություն մաներիստական ​​ոճի (Պարմայի և հռոմեական նմուշներ), որը կիսում էր Բրուզազորոչին, Զելոտին կողմնակից էր հավասարակշռված Վերածննդի ոճի՝ իր դեկորատիվ տարբերակում։ Դրանում նա ավելի մոտ էր իր ժամանակակից Պաոլո Վերոնեզեին, ով նաև Անտոնիո Բադիլեի աշակերտն էր։ Նա իր գործերից մի քանիսը ստեղծել է Պաոլո Վերոնեզեի հետ միասին։

Արաբական արևելքի երկրների հետ առևտրի կրճատման հետ կապված` Վենետիկի էլիտան սկսել է գումարներ ներդնել Տերրաֆերմայի հողամասերում, որտեղ նրանք սկսել են վերակառուցել վիլլաները և զբաղվել բուսաբուծությամբ։ Վենետիկյան ճարտարապետների, դեկորատորների, քանդակագործների և այգեպանների համար մեծ հնարավորություններ են ստեղծվել` իրացնելու իրենց հմտությունները։ Ցածրադիր, որոշ տեղերում ճահճոտ տերաֆերման ծածկվել է պալատական ​​համալիրներով՝ գյուղական վիլլաներով, ջրանցքների նավահանգիստներով, այգիներով, որոնք զարդարված էին պուրակների տաղավարներով և քանդակներով։ Շենքի ձևավորման ամենատարածված տեսակներից մեկը դարձել է որմնանկարը։ Տարբեր աստիճանի տաղանդի վենետիկյան նկարիչները մասնակցել են հարուստ վենետիկցիների վիլլաներում բազմաթիվ դեկորատիվ որմնանկարների ստեղծմանը, որոնց թվում էին.

  • Պաոլո Վերոնեզե,
  • Ջովաննի Բատտիստա Զելոտի,
  • Ջովաննի Անտոնիո Ֆազալո (1530—1572 թվականներ),
  • Բերնարդինո Ինդիա (1528—1590 թվականներ),
  • Մարչելլո Ֆոգոլինո (1483—1558),
  • և այլք։

Զելոտիի հմտության աճն այնքան նկատելի էր, որ նրան մասնակից են դարձրել Դուգի պալատում և Վենետիկի Մարչիանա գրադարանում փարթամ դեկորատիվ նկարների ստեղծմանը։

Կյանքի վերջում նկարիչը աշխատելու հրավեր է ստացել Մանտուայի դքսերից, որտեղ աշխատել է մինչև իր մահը` 1578 թվականի օգոստոսի 28-ը։

Ընտրյալ աշխատանքներ (որմնանկարների պատկերասրահ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ (յուղաներկով նկարներ)[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Giovanni Battista Zelotti
  3. 3,0 3,1 Giambattista Farinati — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Իտալերեն Վիքիպեդիա (իտալ.) — 2001.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists
  6. 6,0 6,1 6,2 KulturNav — 2015.
  7. 7,0 7,1 7,2 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
  8. Boni Filippo de' (1852)։ Biografia degli artisti ovvero dizionario della vita e delle opere dei pittori, degli scultori, degli intagliatori, dei tipografi e dei musici di ogni nazione che fiorirono da'tempi più remoti sino á nostri giorni. Seconda Edizione.։ Venice; Googlebooks: Presso Andrea Santini e Figlio։ էջ 1103 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gerda Bödefeld und Berthold Hinz. Die Villen im Veneto. — Кёльн: DuMont Kunst-Reiseführer, 1987. — ISBN 3-7701-1838-3.
  • Michelangelo Muraro und Paolo Marton. Villen in Venetien. — Könnemann, 1996. — ISBN 3-89508-214-7.
  • Cesare Bernasconi. Studi sopra la storia della pittura italiana dei secoli xiv e xv e della scuola pittorica veronese dai medi tempi fino tutto il secolo xviii. — 1864. — S. 333—334.
  • Sydney J. Freedberg. Pelican History of Art: Painting in Italy, 1500—1600. — Penguin Books, 1993. — S. 559—560.
  • Irma B. Jaffe und Gernando Colombardo. Zelotti’s Epic Фрески at Cataio. The Obizzi Saga. — Fordham University Press, 2007. — ISBN 9780823227426