Ջովանի Կոնտարինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովանի Կոնտարինի
Ծնվել է1549[1][2]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[3]
Վախճանվել է1605[4]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
 Giovanni Contarini (painter) Վիքիպահեստում

Ջովանի Կոնտարինի (իտալ.՝ Giovanni Contarini, 1549[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] - 1605[4], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), ուշ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ, ով սերում է վենետիկյան հայտնի Կոնտարինի տոհմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովանի Կոնտարինին ծնվել է 1549 թվականին Վենետիկում։ 1579 թվականին վերջինս տեղափոխվում է Պրահա։ Այստեղ անցկացրել է մի քանի տարի Ռուդոլֆ 2-րդի արքունիքում։ Արքային շատ դուր եկավ Կոնտարինին, որի համար նույնիսկ նրան ասպետի տիտղոս շնորհեց։ 1597 թվականին նկարիչը վերադարձավ Վենետիկ։ Այստեղ վերջնականապես դարձավ Նկարիչների եղբայրության անդամ[5]։

Ջովանի Կոնտարինին Տինտորետտոյի և Տիցիանի երկրպագուն էր ու դարձավ նրանց գործի ու արվեստի շարունակողը։ Ջովանին հիանալի դիմանկարիչ էր։ Պահպանվել է մի հին պատմություն, որտեղ ասվում է, որ Մարկո Դոլչեի դիմանկարն է նկարում նկարիչը։ Երբ ավարտում է նկարը ու այն տեղափոխում են Մարկոյի տուն, շները դիմանկարը ընդունում են որպես տիրոջ ու սկսում են շարժել պոչերը։

Ջովանի Կոնտարինիի նկարներն աչքի են ընկնում գեղեցիկ գույներով, խիտ ներկերով։ Այս ոճի համար նա պարտական է Տիցիանին։ Նկարիչը հիմնականում ստեղծել է հին հունական և հռոմեական դիցաբանական սյուժեներով։ Այս աշխատանքներն աչքի են ընկնում մեծ ճշտությամբ և ցուցաբերած զգուշությամբ։ Շատ վենետիկյան եկեղեցիներ է նկարազարդել Ջովանին։ Մի բանաստեղծ նրա նկարները որակել է որպես «շաքարի, սերուցքի, թթի հյութի, արևի ճառագայթների և թավիշի խառնուրդ»։

Նրա լավագույն աշխատանքներից այսօր կան Լուվրում, օրինակ Տիրամոր պատկերը մանուկ Հիսուսի, սուրբ Մարկոսի ու Սեբաստիանի հետ։ Շատ նկարներ կան Բեռլինի, Ֆլորենցիայի, Միլանի, Վիեննայի թանգարաններում ու պատկերասրահներում, Վիեննայի Ակադեմիայի պատկերասրահում, Հունգարիայի ազգային թանգարանում (Բուդապեշտ)[5]։

Ջովանի Կոնտարինիի գերեզմանաքարը Սան Զակկարիա եկեղեցում, Վենետիկ

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համբարձում
  • Ամբրոսիոս Մեդիոլանցին վռնդում է արիոսներին Միլանից
  • Սուրբ Կատարինե Ալեքսանդրացի
  • Սուրբ Հիերոնիմոս մեդիտացիայի ժամանակ
  • Վեներա
  • Փիլիսոփայի դիմանկարը
  • Ազնվականի դիմանկարը
  • Կանգնած զինվորը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

G. Williamson. Джованни Контарини в Католической энциклопедии — 1908.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Կոնտարինի» հոդվածին։