Jump to content

Ջոս Ուիդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոս Ուիդոն
անգլ.՝ Joss Whedon
Ծնվել էհունիսի 23, 1964(1964-06-23)[1][2][3][…] (61 տարեկան) կամ հունվարի 23, 1964(1964-01-23)[4] (61 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունՈւեսլեական համալսարան, Ուինչեսթեր քոլեջ և Riverdale Country School? (1980)
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ, Հումանիզմ և Աշխարհիկ հումանիզմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր, կոմպոզիտոր, գրող, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, ռեժիսոր, դերասան, կոմիքսների հեղինակ, հեռուստատեսային դերասան, մուլտիպլիկատոր, հեռուստատեսային պրոդյուսեր և պրոդյուսեր
Պարգևներ
IMDbID ID 0923736

Ջոզեֆ Հիլ «Ջոս» Ուիդոն[5] (անգլ.՝ Joseph Hill "Joss" Whedon հունիսի 23, 1964(1964-06-23)[1][2][3][…] կամ հունվարի 23, 1964(1964-01-23)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] ) ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր, կոմիքսների հեղինակ։ Նա առավել հայտնի է դարձել որպես Buffy the Vampire Slayer հեռուստասերիալի ստեղծող[6]։ Նրա մյուս հայտնի գործերից են «Անգել (հեռուստասերիալ)», «Տիկնիկների տուն», «S.H.I.E.L.D. գործակալները» շարքերը, «Mision Serenity» (2005), «Վրիժառուները» (2012) և «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» (2015) ֆիլմերը։

Որպես կոմիքսների գրող՝ Ուիդոնը հայտնի է Fray, Astonishing X-Men, Buffy the Vampire Slayer, Serenity, Angel: After the Fall и Runaways շարքով։

Ջոս Ուիդոնը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է կինոյի, հեռուստատեսության և կոմիքսների ոլորտում, այդ մրցանակների թվում են՝ Հյուգո[7], Նեբյուլա[8], Պրայմ թայմ «Էմմի», Սատուրն և Էննի մրցանակները։ 1996 թվականին նա Օսկարի է առաջադրվել «Խաղալիքների պատմություն» անիմացիոն ֆիլմի սցենարի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Ուիդոնը ծնվել է 1964 թվականի հունիսի 23-ին Մանհեթենում ( Նյու Յորք, ԱՄՆ)[9]։

Ուիդոնը երրորդ սերնդի սցենարիստ է։ Նրա հայրը՝ Թոմ Ուիդոնը հեռուստատեսային գրող էր, իսկ պապը՝ Ջոն Ուիդոնը, դրամատուրգ էր, ով հետագայում սիթքոմներ էր գրում 1950-ական և 60-ական թվականներին[10]։ Ջոզեֆի մայրը՝ Լի Սթերնսը, ավագ դպրոցի ուսուցչուհի էր, ով ազատ ժամանակ վեպեր էր գրում[9]։ Բացի Ջոզեֆից, ընտանիքն ունի երկու ավագ որդի՝ Սամուելն ու Մեթյուն, և երկու կրտսեր որդին՝ Ջեդն ու Զաքը։

Ուիդոնն իր մանկությունն անցկացրել է Նյու Յորքում, որտեղ նա հաճախել է Ռիվերդեյլի միջնակարգ դպրոցը, որտեղ դասավանդել է նրա մայրը՝ Լի Սթերնսը։ Ջոզեֆի ծնողները բաժանվել են, երբ նա 9 տարեկան էր[9]։ Ջոզեֆը մնաց մոր հետ, որը նորից ամուսնացավ և շուտով որոշեց արձակուրդ գնալ։ 1980 թվականին ընտանիքը տեղափոխվեց Անգլիա, որտեղ Ջոզեֆը սովորում էր Հեմփշիրի Վինչեստեր քոլեջի էլիտար տղաների դպրոցում։ Մեկ տարի անց ծնողները վերադարձան Միացյալ Նահանգներ, սակայն Ջոզեֆը մոտ երկու տարի շարունակեց ուսումը քոլեջում[10]։

1982-ին վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ Ուիդոնը շարունակեց իր ուսումը Կոնեկտիկուտի Ուեսլեյան համալսարանում, որն ավարտեց 1987-ին և տեղափոխվեց Լոս Անջելես ՝ սկսելու իր կարիերան կառուցել կինոարտադրության ոլորտում[9]:

Լոս Անջելես տեղափոխվելուց հետո մեկ տարի Ուիդոնը չէր կարողանում աշխատել կինոարտադրության մեջ[11]։ Գտնվելով ֆինանսական ծանր վիճակում՝ նա աշխատել է խանութում[10]։ Ուիդոնի՝ որպես սցենարիստի կարիերան սկսվեց Ռոզաննա սիթքոմի համար սցենարներ գրելով (1988 - 1997), որը հեռարձակվեց ABC հեռուստաալիքով։ Ուիդոնը մի քանի սցենար է գրել սերիալի երկրորդ սեզոնի համար։ Մեկ տարի անց Ուիդոնը միացավ NBC հեռուստաալիքի «Ծնողություն» (1990) սերիալի ստեղծողների թիմին: Սերիալը հիմնված էր 1989 թվականին նկարահանված համանուն ֆիլմի վրա, որտեղ գլխավոր դերը կատարում էր Սթիվ Մարտինը: Հեռուստատեսային տարբերակը վատ ընդունվեց քննադատների կողմից, և շոուն արագ չեղարկվեց:

Դեռևս աշխատելով Ռոզաննա սերիալի վրա, Ուիդոնը սկսեց մշակել վամպիր սպանողի մասին սցենարը[10]։ Այնուամենայնիվ, կինոստուդիաները ոգևորված չէին կենտրոնական ուժեղ կին կերպարով ստեղծագործություն ստեղծելու ոչ սովորական գաղափարով, ընդ որում՝ քիչ հայտնի հեղինակից: Ուիդոնը շարունակեց սցենարը ներկայացնել տարբեր ընկերություններին, և վերջապես 1988 թվականին սցենարը վաճառվեց Sandollar Productions-ին։

Երկու տարի անց ստուդիան գործարք կնքեց մի ամուսնական զույգ կինոգործիչների՝ Կազ և Ֆրան Ռուբել Կուզույների հետ[9]։ 20th Century Fox ստուդիան համաձայնեց ֆինանսավորել ֆիլմի արտադրությունը, ռեժիսորը դարձավ Ֆրեն Կուզույը, գլխավոր հերոսի դերի համար ընտրվեց Քրիստի Սուոնսոնը, իսկ մնացած դերերում նկարահանվեցին Դոնալդ Սաթերլենդը, Լյուք Փերին, Ռուտգեր Հաուերը և Փոլ Ռուբենսը։ 1992-ին թողարկվեց «Բաֆֆի վամպիր սպանողը» ֆիլմը, որը սառը ընդունվեց ինչպես կինոքննադատների, այնպես էլ հեռուստադիտողների կողմից[12]։

Ֆիլմի ձախողումից հետո Ուիդոնը վերադարձավ աշխատելու Հոլիվուդ՝ որպես սցենարիստ, ով վերանայում է ֆիլմերի սցենարները։ Աշխատել է «Արագություն» (1994թ.), «Փախուստ» (1994թ.), «Արագ և մեռած» (1995թ.), «Ջրաշխարհ» (1995թ.), «Իքս մարդիկ» (2000) ֆիլմերի սցենարների վրա[9][10]։ Հաճախ նրա անունը նույնիսկ չէր նշվում տիտրերի մեջ[11]։ 1995 թվականին նա գրեց «Խաղալիքների պատմությունը» մուլտիպլիկացիոն գեղարվեստական ֆիլմի սցենարը, որը համատեղ արտադրվել է Դիսնեյի և Պիքսարի կողմից։ Մուլտֆիլմի հաջողությունը նշանավորվեց մի քանի հեղինակավոր մրցանակների անվանակարգերով՝ «Օսկար», «Էննի», «Սատուրն» տարվա լավագույն սցենարի համար: 1997 թվականին Ուիդոնը գրեց չորրորդ ֆիլմի սցենարը ֆանտաստիկ «Օտարը» սագայում՝ «Օտարը 4 Հարություն»: Նրա խոսքով՝ իր երկխոսության մեծ մասը կտրված է ֆիլմի վերջնական տարբերակից։ Ուիդոնը դժգոհ էր ռեժիսոր Ժան-Պիեռ Ժոնեի աշխատանքից և ֆիլմի վրա իր աշխատանքը անվանեց իր կյանքի ամենավատ փորձը[13]։

«Բաֆֆի» և «Հրեշտակ» հեռուստասերիալները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոս Ուիդոնը շրջապատված է Բաֆֆիի դերասանական կազմով

1992 թվականի «Բաֆֆի...» ֆիլմը շատ ավելի հաջող հանդես եկավ ընտանեկան ֆիլմերի շուկայում, քան մեծ էկրանին: Ելնելով դրանից՝ օրիգինալ ֆիլմի ռեժիսորը և գործադիր պրոդյուսերը դիմեցին Ուիդոնին՝ «վամպիրներ սպանող» պատմության ձևաչափը փոխելու վերաբերյալ, և Ուիդոնը համաձայնվեց[13]։ Նա Warner Bros.-ը առաջարկել է սերիալի գաղափարը՝ ստեղծագործական լիակատար ազատություն ապահովելու պայմանով[11]։ Արդյունքում ստացված հեռուստասերիալը, որը կրում է նույն անվանումը, ինչ իր նախորդ ֆիլմը, եթեր է հեռարձակվել 1997 թվականի մարտի 10-ին, արժանանալով հեռուստադիտողների և քննադատների լայն արձագանքին[10]։ 2000 թվականին չորրորդ սեզոնի «Hush» դրվագը առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկական սերիալի լավագույն սցենար անվանակարգում։ 2002 թվականին «The Body» առաջադրվել է Նեբյուլա գրական մրցանակի ՝ լավագույն սցենարի համար, իսկ մեկ տարի անց «Once More, With Feeling» անսովոր երաժշտական շարքը ստացել է նույն անվանակարգը։ Ջոս Ուիդոնը երաժշտական շարքի բոլոր ստեղծագործությունների խոսքերի և երաժշտության հեղինակն է։

Բաֆֆիի առաջին հինգ սեզոնները հեռարձակվել են Warner Bros.-ով, իսկ վերջին երկու սեզոնները՝ UPN- ով: Երրորդ սեզոնի ավարտից հետո՝ 1999 թվականին, որոշում կայացվեց կերպարներից մի քանիսը բաժանել առանձին սփին-օֆֆ սերիալի՝ Angel։ Սերիալը ստեղծվել է Ջոս Ուիդոնի, սցենարիստ Դեյվիդ Գրինուոլթի և Թիմ Մայնիրի կողմից։ Սերիալը սկսվել է 1999 թվականի սեպտեմբերին նույն ալիքով, ինչ Բաֆֆին, և շոուն հեռարձակվել է Բաֆֆիից անմիջապես հետո (երեքշաբթի երեկոյան)։ Քննադատները սերիալն անվանել են «Բաֆֆիի ավելի հասուն և մութ տարբերակ»: Այն բանից հետո, երբ Բաֆին տեղափոխվեց այլ ալիք, Angel–ի եթերաժամանակն անընդհատ փոխվում էր։ Ջոս Ուիդոնը էպիզոդ է կատարել «Through the Looking Glass» դրվագում։

Բաֆֆիի նկարահանումներից յոթ տարի հետո դերասանական կազմը և գրողները որոշեցին ավարտել սերիալը: Warner Bros.-ը չեղյալ հայտարարեց Angel սերիալն 2004 թվականի փետրվարին: Ուիդոնը մտադրություն չուներ ավարտելու սերիալը, բայց Warner Bros.-ի ղեկավարները կարծում էին, որ ռեալիթի շոուն ավելի շատ հեռուստադիտողների կբերի ցանց և ստիպեցին Ուիդոնին փոխել պատմությունը և սեզոնի ավարտը: Սերիալի հարկադիր փակումը դժգոհության ալիք առաջացրեց սերիալի երկրպագուների շրջանում և բազմաթիվ արշավներ ի հայտ եկան՝ ի պաշտպանություն սերիալի[11]։

«Firefly» и «Սերենիթի»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսատտիկի դերասանական կազմի և Ջոս Ուիդոնի խմբակային լուսանկարը

2002 թվականին Fox հեռուստաալիքը թողարկեց «Firefly» սերիալը՝ նկարահանված տիեզերական վեստերն ժանրում, որի հեղինակը Ջոս Ուիդոնն էր։ Սերիալի գործողությունները տեղի են ունենում 2517 թվականին և կենտրոնանում են Serenity տիեզերանավի անձնակազմի ինը անդամների վրա: Սերիալը ջերմորեն ընդունվեց հեռուստադիտողների և քննադատների կողմից և ճանաչվեց տարվա ամենաօրիգինալ հեռուստաշոու։ Բայց Fox հեռուստաալիքը ցուցադրել է նկարահանված 14 դրվագներից միայն 11-ը, որից հետո շոուն չեղյալ է համարվել որպես չգնահատված։ Ցածր վարկանիշի պատճառներից էին հեռարձակման վատ ընտրված ժամանակը, վատ գովազդային արշավը և սխալ հերթականությունը, որով դրվագները ցուցադրվում էին Fox ալիքով[11], ինչի պատճառով հեռուստադիտողները չկարողացան ըմբռնել դրվագների և սյուժետային կապը,հասկանալ հերոսների շարժառիթները։ Օրինակ, երկու ժամ տևած փորձնական դրվագը վերջինն էր, որը եթեր էր հեռարձակվում[14]։

Firefly-ի չեղարկումից հետո Ուիդոնը սկսեց գրել ֆիլմի լիամետրաժ տարբերակի սցենարը, որը կոչվում էր Serenity (սերիալի տիեզերանավի անունից)։ Միևնույն ժամանակ, սերիալի վաճառքը DVD-ով անսպասելիորեն մեծ էր, և Firefly-ն երկու անգամ զբաղեցրեց երկրորդ տեղը Amazon-ի ամենօրյա ամենավաճառվողների ցանկում[9]։

Ուիդոնն առաջարկել է լիամերտաժ ֆիլմի սցենարը Universal Studios-ին։ Նկարահանումները սկսվել են 2004 թվականի հուլիսին, իսկ 2005 թվականի սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում կայացել է Serenity ֆիլմի պրեմիերան։ Ռուսաստանում ֆիլմը թողարկվել է դիստրիբյուտորների կողմից «Mision Serenity» վերնագրով։ DVD–ին կից լրացուցիչ նյութերում Ուիդոնն ընդգծում է, որ ֆիլմը գոյություն ունի միայն սերիալի երկրպագուների աջակցության շնորհիվ։ Serenity-ն արժանացել է 2005 թվականին Ամերիկայի գիտաֆանտաստիկ գրողների ասոցիացիայի Նեբյուլա մրցանակին[15], իսկ հաջորդ տարի[16] Հյուգո մրցանակի ՝ լավագույն ռեժիսուրայի համար:

Ընթացիկ նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոս Ուիդոնը և Dr. Horrible's Sing-Along Blog»–ի դերասանները

2008 թվականին Ջոս Ուիդոնը եղբայրների՝ Զաքի և Ջեդի և դերասանուհի Մորիս Տանշարոենի հետ թողարկեցին կարճ (43 րոպե) տևողությամբ երաժշտական ֆիլմը՝ Dr. Horrible's Sing-Along Blog»։ Փոքր, էժան մյուզիքլի գաղափարը հեղինակների մոտ ծագել է Ամերիկայի գրողների գիլդիայի գործադուլի ժամանակ[17]։ Ֆիլմը պատմում է Բիլի (նույն ինքը՝ գերչարագործ դոկտոր Սարսափելի) և նրա թշնամի կապիտան Համերի առճակատման մասին։ Այն բաղկացած է երեք գործողությունից, յուրաքանչյուրը մոտ 14 րոպե տևողությամբ։ Ֆիլմում ընդհանուր առմամբ 14 երգ կա։ Ջոս Ուիդոնը գրել է դրանցից 9-ի խոսքերն ու երաժշտությունը։ Ֆիլմում նկարահանվել են Նիլ Պատրիկ Հարիսը, Նաթան Ֆիլիոնը և Ֆելիսիա Դեյը: Մյուզիքլը հասանելի է եղել ինտերնետում անվճար դիտման համար 2008 թվականի հուլիսի 15-ից 20-ը, յուրաքանչյուր դրվագ (ակտ) թողարկվել է առանձին՝ երկու օրվա ընդմիջումներով։

Ֆիլմը հասանելի է iTunes-ի միջոցով ներբեռնելու և պաշտոնական կայքից անվճար առցանց դիտման համար (միայն ԱՄՆ բնակիչները): Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ում թողարկվեց ֆիլմի DVD-ն, որը պարունակում է նաև լրացուցիչ նյութեր (հեղինակների երաժշտական մեկնաբանություն

Ուիդոնը ստեղծեց «Վրիժառուները» լիամետրաժ ֆիլմի շարունակությունը, որը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մի մասն է: Առաջին ֆիլմը համախմբել է Iron Man 1-2 -ի հերոսներին՝ Թորին, Կապիտան Ամերիկային և Անհավանական Հալքին: 2010 թվականին Ջոս Ուիդդոնը նկարահանեց Thor- ի վերջին տեսարանը, որը ցուցադրվեց տիտրերից հետո և ծառայում է որպես «Վրիժառուների» ֆիլմին մոտեցող կադրեր[18]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Բնօրինակ անվանում Նշում
1989–1990 «Ռոզաննա» Roseanne սցենարիստ
1990 «Ծնողները» Parenthood (TV series) սցենարիստ
1992 «Բաֆֆի վամպիր սպանողը» Buffy the Vampire Slayer սցենարիստ
1995 «Խաղալիքների պատմություն» Toy Story սցենարիստ
1997 «Օտարի հարություն» Alien Resurrection սցենարիստ
1997–2003 «Բաֆֆի վամպիր սպանողը» Buffy the Vampire Slayer սցենարիստ, ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր, երաժշտության և խոսքերի հեղինակ «Once More, With Feeling»
1999–2004 «Հրեշտակ» Angel սցենարիստ, ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր, դերասան(«Through the Looking Glass» սերիա)
2000 «Տիտան. Երկրի վերջից հետո» Titan A.E. սցենարիստ
2001 «Ատլանտիդա. Կորսյալ կայսրությունը» Atlantis: The Lost Empire սցենարիստ
2002–2003 «Լուսատտիկ» Firefly սցենարիստ, ռեժիսոր, գործադիր ռեժիսոր,վերնագրի թեմատիկ երաժշտության կոմպոզիտոր
2008 Dr. Horrible’s Sing-Along Blog Dr. Horrible’s Sing-Along Blog գաղափարի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր, երաժշտության և խոսքերի հեղինակ
2009 «Տիկնիկների տուն» Dollhouse գաղափարի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր
2011 «Տնակ անտառում» The Cabin in the Woods սցենարիստ, պրոդյուսեր
2012 «Վրիժառուները» The Avengers ռեժիսոր, սցենարիստ
2012 «Շատ աղմուկ ոչնչի մասին» Much Ado About Nothing ռեժիսոր, Պրոդյուսեր, սցենարիստ, կոմպոզիտոր
2013 «S.H.I.E.L.D.–ի գործակալները» Agents of S.H.I.E.L.D. գործադիր պրոդյուսեր, սցենարիստ
2015 «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» Avengers: Age of Ultron ռեժիսոր, սցենարիստ[19]
2017 «Արդարության լիգա» Justice League սցենարիստ և ռեժիսոր

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1996 - Օսկարի անվանակարգ - Լավագույն սցենար (Խաղալիքների պատմություն, կիսվել է այլ կինոռեժիսորների հետ)
  • 1996 - առաջադրվել է «Սատուրն» մրցանակի համար՝ լավագույն սցենար (Խաղալիքների պատմություն, կիսվել է ֆիլմի այլ գործընկերների հետ)
  • 1996 - Annie Award (Խաղալիքների պատմություն, կիսվել է այլ կինոաստղերի հետ)
  • 2000 - «Էմմի» մրցանակի անվանակարգ - Լավագույն ստեղծագործություն դրամատիկական սերիալի համար (Buffy the Vampire Slayer, դրվագ «Hush»)
  • 2000 - Նեբյուլա մրցանակի անվանակարգ (Buffy the Vampire Slayer, դրվագ «The Body»
  • 2000 - Առաջադրվել է Բրամ Սթոքեր մրցանակի լավագույն սցենարի համար (Buffy the Vampire Slayer, դրվագ «Hush»)[20]
  • 2002 - Հյուգո մրցանակի անվանակարգ - Լավագույն ռեժիսուրա (Buffy the Vampire Slayer, դրվագ «Once More, with Feeling»)[21]
  • 2003 - Նեբյուլա մրցանակի անվանակարգ (Buffy the Vampire Slayer, դրվագ «Once More, with Feeling»)
  • 2003 - Հյուգո մրցանակի անվանակարգ - Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (Firefly, «Serenity» սերիայի համար)[22]
  • 2005 - Նեբյուլա մրցանակ- Լավագույն դրամատիկական սցենար (Serenity)[23]
  • 2005 - Հյուգո մրցանակի անվանակարգ - Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (Հրեշտակ, դրվագ «Not Fade Away»)[24]
  • 2006 - Հյուգո մրցանակ - Լավագույն ռեժիսուրա(Serenity)[24]
  • 2006 – Պրոմեթևսի մրցանակ (Serenity Mission)[25]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Eldridge A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Встречается написание фамилии как «Ви́дон» или «Уэ́дон», а имени как «Джош».
  6. Rebecca Flint Marx. «Joss Whedon biography» (անգլերեն). All Movie Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «2006 Hugo Awards» (անգլերեն). World Science Fiction Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. «2005 Nebula Awards® winners» (անգլերեն). Американская ассоциация писателей-фантастов. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Joss Whedon Biography» (անգլերեն). Notable Biographies. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 James L. Longworth TV Creators: Conversations with America's Top Producers of Television Drama. — Syracuse University Press, 2000. — P. 198—204. — 322 p. — ISBN 0815629532, ISBN 978-0-8156-2953-5
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Joss Whedon: Biography» (անգլերեն). TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Buffy the Vampire Slayer (1992)» (անգլերեն). Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. 13,0 13,1 Nikki Stafford Bite Me!: The Unofficial Guide to Buffy the Vampire Slayer. — ECW Press, 2007. — P. 5. — 420 p. — ISBN 1550228072, ISBN 978-1-55022-807-6
  14. «Joss Whedon» (անգլերեն). NNDB. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  15. «The Nebula Awards» (անգլերեն). Американская ассоциация писателей-фантастов. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  16. «2006 Hugo Awards» (անգլերեն). World Science Fiction Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  17. Matt Roush. «Exclusive: First Look at Joss Whedon's "Dr. Horrible"» (անգլերեն). TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
  18. «Stellan Skarsgard Talks Thor Sting». Empire. 2011 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  19. «Джосс Уидон напишет и снимет продолжение «Мстителей»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  20. «Past Stoker Nominees & Winners» (անգլերեն). Horror Writers Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  21. «2002 Hugo Awards» (անգլերեն). World Science Fiction Society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  22. «2003 Hugo Awards» (անգլերեն). World Science Fiction Society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  23. «The Nebula Awards» (անգլերեն). Американская ассоциация писателей-фантастов. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  24. 24,0 24,1 «2005 Hugo Awards» (անգլերեն). World Science Fiction Society. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  25. «Prometheus Awards» (անգլերեն). Libertarian Futurist Society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոս Ուիդոն» հոդվածին։