Ջոսեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոսեյ ճապոներենով

Ջոսեյ մանգա (ճապ.՝ 女性漫画- տառացիորեն «կանանց համար կոմիքս», հայտնի է նաև որպես «Տիկնայք» (ճապ.՝ レディース- ոեդիսու) կամ «Կանանց կոմիքս» (ճապ.՝ レディコミ- Ռեդիկոմի, տառացիորեն «ԼեսիԿոմի»), մանգայի տեսակ է, ստեղծված հիմնականում կանանց կողմից ավագ տարիքի դեռահասների ու մեծահասակ կանանց համար։ Ընթերցողները տատանվում են 15-44 տարեկան կանանց միջակայքում։ Ճապոներենում Ջոսեյ բառը նշանակում է ուղղակի «կին», «կանացի», «կանացիություն» և մանգայի թեմատիկայի հետ որևէ էական կապ չունի։ Ջոսեյ կոմիքսը կարող է պատկերել ռեալիստիկ սիրավեպ, ի հակադրություն հիմնականում իդեալիզացված շոջո մանգայի սիրավեպերի, բայց սա պարտադիր պայման չէ։ Ջոսեյը հակված է լինելու սեքսուալ ավելի պարզ և պարունակելու ավելի հասուն շարադրանք, չնայած սա նույնպես պարտադիր չէ։ Սովորական են նաև ջոսեյի մեջ այնպիսի թեմաները, ինչպիսիք են դավաճանությունը և բռնաբարությունը, որոնք հիմնականում նախատեսված են ավելի մեծահասակ ընթերցողի համար։ Մի շարք այլ տարածված ջոսեյ սերիալների մեջ են մտնում Յան Կոուգայի «Առանց սիրո»-ն, Աի Յազավայի «Դրախտային համբույր»-ը և Էրիկա Սակուրազավայի դափնեկիր աշխատանքները։ Հակառակ իր տարածվածությանը, ջոսեյը, որն ուղղված է դեպի ավելի մեծահասակ ընթերցողը, շրջանցել է շոջո մանգայի տիպիկ ոճը և այն չունի շոջոյի բնորոշ շատ հատկանիշներ։ Ջեսեյը միշտ չէ, որ կենտրոնանում է աչքի ընկնող գլխավոր հերոսի շուրջը։ Վերջին տարիներին ամենատարածված ջոսեյ սերիալները առանձնանում են դրանցում տղամարդ գլխավոր հերոսների առկայությամբ, և մյուս բոլոր հերոսների մեծամասնությունը նույնպես տղամարդիկ են։ Ջոսեյի տղամարդ հերոսները հաճախ կարեկցող են մյուս տղամարդկանց հանդեպ։ Եվ չնայած ջոսեյը կարող է ունենալ շոջոյին ավելի մոտ սյուժեի գիծ (ինչպես վերը նշված է), շատ հայտնի և թարմ ջոսեյ սերիալներ, որոնք ուղղված են դեպի մեծահասակ կանացի ընթերցողները, ունեն զվարճալի, գործողություններով լի սյուժե, որոնցում նույնիսկ կարող է պակասել սիրային կամ առօրեական դրվագները։

Ջոսեյ սերիալները, որոնք հաճախ դառնում են անիմեներ, երբեմն աչքի են ընկնում (և քննադատվում են) իրենց՝ համասեռամոլ թեմաների հակումով, հաճախ դեմոգրաֆիկական ծագման սխալ բացատրության պատճառով։ Ջոսեյը հասավ այն պահին, երբ այն հաճախ խառնում են շոնենի հետ, երբ այն դառնում է անիմե։ Այնպիսի սերիալներ, ինչպիսիք են 07-Ուրվականը, Հակկենդեն։ Արևելքի ութ շները կամ վերջերս՝ Կարնեվալը, ջոսեյ սերիալներ են, որոնք ծաղրանք են արժանանում դիտորդների կողմից մեծաքանակ ծաղրանքի այն պատճառով, որ նրանք տեղյակ չեն ջոսեյից և դրա իմաստից։ Ջոսեյի հանդեպ արևմտյան մոտեցումը վերցրել է ամեն ինչ, բայց անտեսել է դրա վերջին էվոլյուցիան դեպի շոնեն մանգան՝ յաոյի մեղմացված հիբրիդային տեսարանները։ Ավելի հին ջոսեյ սերիալները, ինչպիսին է Նանան, որոնք հետևում շոջոյի էին դասական, ավելի հասուն մոտեցմանը, մնալով միակ դեմոգրաֆիկական լիցենզավորված օրինակը, որը դառնում է ժամանակակից ջոսեյի վերաբերյալ խառնաշփոթի պատճառ։ Յաոյը, որպես ժանր, որն ուղղված է նույն դիտորդին (ընթերցողին), ինչ ջոսեյը, միակ համասեռամոլ ուղղության մանգան է, որը ներկայացվում է արևմուտքում։ Որպես այդպիսին, յաոյի ընդհանուր կոնցեպցիան, որպես ջոշեի «տարօրինակ» երկրպագուների համար այլընտրանքային հետաքրքրություն, շարունակում է մնալ տարածված ենթադրություն այն ժամանակ, երբ ջոշեյը նման է ո՛չ շոջոյին, ո՛չ գրաֆիկական յաոյին։ Ամենանշանավոր ջոսեյ կոմիքսային ամսագիրը՝ «Monthly Comic Zero Sum»-ը, առանձնացնում է այն ամենատարածված սերիալները, որոնք ինչ-որ կերպ կարող են կրել ջոշեյ ժանրը։ Դրա մեջ են մտնում «Մակայի Օջի։ Դևերն ու Ռեալիստը», «07-Ուրվականը», «Առանց սիրո»-ն, «Կարնեվալ»-ը, «Դու Ալի՞սն ես»-ը, «+С Թուրն ու Կորնետտը», որոնցից երեքը դարձվել են անիմեներ և դրանցից բոլորը գլխավորում են ջոսեյի արժեքավոր հատկանիշների օրինակների ցանկը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]