Jump to content

Ջոուի Վերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոուի Վերման
հոլ.՝ Joey Veerman
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 19, 1998(1998-11-19)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Պուրմերենդ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]
Հասակ 1,85 մետր
Դիրք կիսապաշտպան

Յոհաննես Կոռնելիս Մարիա (Ջոուի) Վերման (հոլ.՝ Johannes Cornelis Maria "Joey" Veerman, նոյեմբերի 19, 1998(1998-11-19)[1], Պուրմերենդ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]), հոլանդացի ֆուտբոլիստ, «ՊՍՎ Էյնդհովեն»ակումբի և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերմանը «Վոլենդամ» ակումբի սան է։ 2016 թվականի սեպտեմբերի 9-ին «VVV-Venlo-ի» դեմ խաղում նորամուտն է նշել Նիդերլանդների ֆուտբոլի առաջին դիվիզիոնում[3]։ 2017 թվականի հունվարի 20-ին «Էյնդհովենի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Վոլենդամի» կազմում[4]։ 2019 թվականի ամռանը տեղափոխվել է «Հերենվեն»[5]։ Օգոստոսի 31-ին Սիտտարդի «Ֆորտունայի» դեմ խաղում նորամուտն է նշել Էրեդիվիզիում[6]։ Դեկտեմբերի 21-ին «Հերակլեսի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Հերենվենի» կազմում[7]։

2022 թվականի սկզբին Վերմանը տեղափոխվել է «ՊՍՎ Էյնդհովեն»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր[8]։ Հունվարի 16-ին «Գրոնինգենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[9]։ Փետրվարի 20-ին իր նախկին ակումբի՝«Հերենվենի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «ՊՍՎ-ի» կազմում[10]։ Լոնդոնի «Արսենալի» և շվեյցարական «Ցյուրիխի» դեմ Եվրոպայի լիգայի խաղերում[11][12] խփել է 3 գոլ։ Իր մեկնարկային մրցաշրջանում Վերմանը դարձել է Նիդերլանդների ֆուտբոլի գավաթի գավաթակիր։

Նիդերլանդների առաջնության 2023/24 մրցաշրջանում դարձել է լիգայի լավագույն ասիստենտ։ Կատարել է 16 արդյունավետ փոխանցում և դարձել 5 գոլի հեղինակ[13]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նիդերլանդներ 2023 0 0 6 0 6 0
2024 4 1 0 0 4 1
Ընդամենը կարիերայի ընթացքում 4 1 6 0 10 1

Հանդիպումներ հավաքականների կազմում․

Ընդամենը՝ 10 խաղ / 1 գոլ, 7 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 3 պարտություն։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՊՍՎ
  • Նիդերլանդների չեմպիոն՝ 2023/24
  • Նիդերլանդների գավաթակիր (2)՝ 2021/22, 2022/23
  • Նիդերլանդների սուպերգավաթակիր (2)՝ 2022, 2023

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Joey Veerman - Spelersprofiel 26/27
  3. ↑ «ВВВ-Венло VS. Волендам 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  4. ↑ «Волендам VS. Эйндховен 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  5. ↑ «Heerenveen gunt KKD-pareltje Veerman eindelijk kans in de Eredivisie». Voetbal International. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  6. ↑ «Херенвен VS. Фортуна Ситтард 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  7. ↑ «Херенвен VS. Хераклес 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  8. ↑ «JOEY VEERMAN JOINS PSV FROM SC HEERENVEEN WITH IMMEDIATE EFFECT» (Press release). PSV Eindhoven. 2022 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
  9. ↑ «Гронинген VS. ПСВ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  10. ↑ «ПСВ VS. Херенвен 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  11. ↑ «ПСВ VS. Арсенал Лондон 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  12. ↑ «ПСВ VS. Цюрих 5:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  13. ↑ Eredivisie | Attacking stats