Jump to content

Ջոոմարտ Օտորբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոոմարտ Օտորբաև
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճան՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 18, 1955(1955-08-18) (68 տարեկան)
Ծննդավայր Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ղրղզստան
Հայր Kaiyp Otorbaev?

Ջոոմարտ Կաիպովիչ Օտորբաև (օգոստոսի 18, 1955(1955-08-18), Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ղրղզստանի քաղաքական և պետական գործիչ, Ղրղզստանի 19-րդ վարչապետը 2014 թվականի մարտի 25-ից մինչև 2015 թվականի ապրիլի 23-ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոոմարտ Օտորբաևը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 18-ին Ֆրունզե քաղաքում։ Ծնունդով գիտնականների ընտանիքից է։ Հայրը ակադեմիկոս Կաիպ Օտորբաևն է` Ղրղզստանի պետական համալսարանի նախկին ռեկտորը, մայրը՝ Մարիա Տոկտոգուլովնա Նանաևան, Ղրղզստանի պետական բժշկական ակադեմիայի պրոֆեսոր է։

1978 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը՝ «ֆիզիկա» մասնագիտությամբ։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1981 թվականին Պ. ն. Լեբեդևայի անվան ֆիզիկական ինստիտուտում, իսկ դոկտորական ատենախոսությունը՝ 1989 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտում (քաղաք Մոսկվա) (տնօրեն՝ ակադեմիկոս Ա. Մ. Պրոխորով)։ Պրոֆեսորի գիտական աստիճանը նրան շնորհվել է ԽՍՀՄ ԲՈՀ-ի կողմից 1990 թվականին։ 1981-2005 թվականներին աշխատել Է Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կրտսեր, ավագ գիտաշխատող, ապա լաբորատորիայի վարիչ։ 1985-1996 թվականներին աշխատել է Ղրղզստանի պետական համալսարանի դասախոս, ավագ դասախոս, պրոֆեսոր։ 1996-2005 թվականներին եղել է Ղրղզա-Ռուսական Սլավոնական համալսարանի պրոֆեսոր։

1996-1999 թվականներին աշխատել է որպես Կենտրոնական Ասիայում «Ֆիլիպս Էլեկտրոնիքս» ընկերության ներկայացուցչության գլխավոր գործադիր տնօրեն։ 1999-2002 թվականներին զբաղեցրել է Կենտրոնական Ասիայում «Ֆիլիպս Էլեկտրոնիքս» կորպորացիայի ներկայացուցչության փոխնախագահի պաշտոնը։

Պետական կառույցներում գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2004 թվականներին եղել է Ղրղզստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ ներդրումների ներգրավման գծով։ 2001-2005 թվականներին եղել Է Ղրղզստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Աֆղանստանին տնտեսական օգնության գծով։ 2002-2005 թվականներին զբաղեցրել Է Ղրղզստանի էկոնոմիկայի և ներդրումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը։ 2005-2006 թվականներին եղել է «Ներդրումային կլոր սեղան» ՀԿ-ի գործադիր տնօրենը։

2006 թվականի ապրիլից մինչև 2011 թվականի դեկտեմբեր վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդականն էր։ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի սեպտեմբերը Ղրղզստանի տնտեսության և ներդրումների հարցերով փոխվարչապետն էր։

2012 թվականի սեպտեմբերի 6-ից Ղրղզստանի առաջին փոխվարչապետն է[1]։ Այդ տարիներին եղել Է Ղրղզստանի կառավարիչ Համաշխարհային բանկի խմբում, Ասիական զարգացման բանկում և վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում։ 2013 թվականի հուլիսին անցկացված բարձր մակարդակի դոնորների համաժողովը որոշել է Ղրղզստանին առաջիկա 3 տարում 2 մլրդ ԱՄՆ դոլարի չափով աջակցություն տրամադրել։

Վարչապետի պաշտոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 26-ին Ջոոմարտ Օտորբաևը նշանակվել Է Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար այն բանից հետո, երբ խորհրդարանական կոալիցիան փլուզվեց, և մարտի 25-ին հրաժարական տվեց նախկին վարչապետ Ժանտորո Սաթիբալդիևը[2]։

Ապրիլի 3-ին Ղրղզստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը։ «Կողմ» է քվեարկել 120 պատգամավորից 103 պատգամավոր՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, «Ար-Նամիս» և «Աթա-մեկեն» խմբակցություններին[3][4]։ Իր ծրագրային ելույթում Օտորբաևը պատգամավորներին հավաստիացրել է, որ Ղրղզստանի կառավարության հիմնական նպատակը կդառնա հասարակության և ժողովրդի կողմից իր նկատմամբ վստահությունը վերադարձնելը։ Նա աշխատանքի առաջնահերթություն է համարել երկրում ներդրումային միջավայրի բարելավումն ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ ասելով, որ բոլոր պետական կառույցները պետք է միասնաբար աշխատեն.

Իմ աշխատանքում կլինեն պարզ առաջնահերթություններ՝ ղեկավարների առջև կլինեն կոնկրետ նպատակներ, նրանք, ովքեր չեն կարողանա կատարել դրանք, կազատվեն աշխատանքից[5]։

Ապրիլի 4-ին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հրամանագիր է ստորագրել վարչապետ Ջոոմարտ Օտորբաևի գլխավորությամբ նոր կառավարություն նշանակելու մասին[6]։ Նա հանդես է եկել իբրև Եվրասիական ինտեգրացիոն միավորումներին Ղրղզստանի անդամակցության ակտիվ կողմնակից՝ Մաքսային միություն, միասնական տնտեսական տարածք և Եվրասիական տնտեսական միություն։

2015 թվականի ապրիլի 23-ին խորհրդարանում վարչապետի պաշտոնում աշխատանքի մեկ տարվա մասին զեկույցի և նրա աշխատանքը բավարար ճանաչելու արդյունքների հիման վրա հրաժարական է տվել[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Оторбаев Джоомарт Каипович
  2. Lenta.ru: Бывший СССР: Средняя Азия: В Киргизии назначили временного премьера
  3. Lenta.ru: Бывший СССР: Средняя Азия: В Киргизии сменилось правительство
  4. Ъ-Новости — Киргизский парламент утвердил назначение Джоомарта Оторбаева премьером
  5. Парламент Киргизии одобрил кандидатуру Оторбаева на пост премьера | РИА Новости
  6. Президент Киргизии подписал указ о назначении нового правительства | РИА Новости
  7. РИА Новости (23.04.2015). «Премьер Киргизии Оторбаев подал в отставку».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]