Ջոն Ֆոքս
Ջոն Ֆոքս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1516[1][2][3][…] |
Ծննդավայր | Boston, Լինկոլնշիր, Անգլիա |
Մահացել է | ապրիլի 18, 1587[4] |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | St Giles-without-Cripplegate |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Բրեյսնոուզ քոլեջ, Մագդալեն քոլիջ և Մագգալեն քոլեջի դպրոց |
Մասնագիտություն | աստվածաբան, վարքագիր, պատմաբան, փիլիսոփա և գրող |
Աշխատավայր | Մագդալեն քոլիջ |
Երեխաներ | Samuel Foxe? |
![]() |
Ջոն Ֆոքս, (1516[1][2][3][…], Boston, Լինկոլնշիր, Անգլիա - ապրիլի 18, 1587[4], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի պատմաբան և մարտիրոսագիր, «Actes and Monuments» աշխատանքի հեղինակ (ավելի լավ հայտնի է որպես Ֆոքսի նահատակների գիրք)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է բարեկեցիկ ընտանիքում, տասնվեց տարեկան հասակում ընդունվել է Օքսֆորդի Բրասենոզ քոլեջը, մեկ տարի անց նա տեղափոխվել է նույն վայրում գտնվող Մագդալենյան քոլեջ, որտեղ կամ կատարելագործվել է լատիներենում, կամ արդեն կրտսեր ուսուցիչ էր։ 1537 թվականին ստացել է բակալավրի կոչում, 1539 թվականից տրամաբանություն է դասավանդել Օքսֆորդում, 1543 թվականին ստացել է մագիստրոսի կոչում։ 1545 թվականին նա հրաժարական է տվել համալսարանից` անցնելով բողոքականության և մեկնել է Լոնդոն, որտեղ դարձել է Նորֆոլկի դուքսի երեխաների ուսուցիչը և այնուհետև ձեռնադրվել է Անգլիայի եկեղեցու սարկավագ։ 1553 թվականին, հետապնդումների պատճառով, նա ստիպված է եղել փախչել արտերկիր, 1559 թվականին վերադարձել է Լոնդոն, Մարիամ 1-ինի մահից և Եղիսաբեթ 1-ինի գահ բարձրանալուց հետո։ 1560 թվականին նա ձեռնադրվել է քահանա, հրաժարվել է իր ունեցվածքի մեծ մասից և հիմնականում զբաղվել է քարոզներով։
Ֆոքսը գրել է մի քանի բարեփոխական տրակտատներ։ Նրա հիմնական աշխատանքը ՝ «Ֆոքսի նահատակների գիրքը», պաշտոնապես նվիրված է Արևմտյան Եվրոպայում գտնվող բոլոր քրիստոնյա նահատակների պատմությանը, բայց այն կենտրոնացած է անգլիացի բողոքականների վրա, որոնք տառապել են Մարիա I թագուհու օրոք։ Գիրքը մեծ համբավ և հարգանք է վայելել անգլիական պուրիտանների շրջանում և ենթադրվում է, որ մի քանի դար շարունակ Անգլիայի հասարակության մի մեծ մասում թշնամական վերաբերմունք է ձևավորել կաթոլիկ եկեղեցու նկատմամբ։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Haller, William (1963) Foxe's First Book of Martyrs and the Elect Nation. London: Jonathan Cape
- Джон Фокс The Acts and Monuments of the Church / M. Hobart Seymore. — Нью-Йорк: Robert Carter and Brothers, 1855. — 1180 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 British Museum person-institution thesaurus
- ↑ 3,0 3,1 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․) — Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
- ↑ 4,0 4,1 4,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
|