Ջոն Քլեյթոն Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քլեյթոն Ադամս
Ծնվել է1840[1][2][3][…]
ԾննդավայրEdmonton, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էհունիսի 20, 1906(1906-06-20)[1][4][5]
Մահվան վայրԳիլֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
 John Clayton Adams Վիքիպահեստում

Ջոն Քլեյթոն Ադամս (անգլ.՝ John Clayton Adams, 1840[1][2][3][…], Edmonton, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 20, 1906(1906-06-20)[1][4][5], Գիլֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի նկարիչ, բնանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1840 թվականին։ Ընտանիքի երկրորդ որդին էր։ Գեղանկարչության արվեստը նա սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջին կից Բլումսբերիի գեղարվեստի դպրոցում։ Նաև սովորել է Վիլյամ Վիլտյո Ֆեննի մոտ։ 19 տարեկանում առաջին անգամ իր աշխատանքները ցուցադրել է Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։

1863-1893 թվականներին այնտեղ ցուցադրվել է նրա 75 կտավ, ևս 25 նկար ցուցադրել է Բրիտանացի նկարիչների թագավորական համայքնում (անգլ.՝ (Royal Society of British Artists)):

Իր աշխատանքներից շատերում նկարիչը պատկերել է Անգլիայի հարավային շրջանների տեսարանները։ Ջոն Ադամսի նկարներում սիրելի շարքեր են բերքահավաքը պատկերող նկարները։

Նկարչի բնանկարներն առանձնանում էին բարձր տեխնիկայով, հարուստ գունային ներկապնակի օգտագործմամբ և զգայուն լուսային մշակմամբ։ Նրա նկարների մեծ մասն ստորագրված են որպես «Ջ. Քլեյթոն Ադամս»[6]։

Նկարիչը մահացել է 1906 թվականին, Լոնդոնում։

Այժմ Ջոն Քլեյթոն Ադամսի նկարները գտնվում էն Մեծ Բրիտանիայի մի շարք պատկերասրահներում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/396
  2. 2,0 2,1 John Clayton Adams
  3. 3,0 3,1 John Clayton Adams (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 John Clayton AdamsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. Adams, John Clayton. — Oxford University Press, 2011-10-31. — (Benezit Dictionary of Artists).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քլեյթոն Ադամս» հոդվածին։