Ջոն Քենեդի կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Քենեդի կրտսեր
JFKJr2.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բրաունի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիա և Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց
Մասնագիտություն՝ լրագրող, փաստաբան, գրող, հրատարակիչ, socialite և օդաչու
Ծննդյան օր նոյեմբերի 25, 1960(1960-11-25)[1][2][3][4]
Ծննդավայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[5]
Վախճանի օր հուլիսի 16, 1999(1999-07-16)[1][2][3] (38 տարեկանում)
Վախճանի վայր Ատլանտյան օվկիանոս
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Հայր Ջոն Ֆիցջերալդ Քենեդի
Մայր Ժակլին Քենեդի
Ամուսին Carolyn Bessette-Kennedy?
 
Ինքնագիր John Kennedy Jr. Signature.svg

Ջոն Ֆիցջերալդ Քենեդի (կրտսեր) (անգլ.՝ John Fitzgerald Kennedy, նոյեմբերի 25, 1960(1960-11-25)[1][2][3][4], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[5] - հուլիսի 16, 1999(1999-07-16)[1][2][3], Ատլանտյան օվկիանոս), ամերիկացի լրագրող և փաստաբան, երրորդ երեխան և ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի և Ժաքլին Քենեդիի առաջին որդին: Ամերիկյան մամուլում նրան անվանում էին նաև Ջոն կրտսեր (անգլ.՝ John Jr), Ջոն-Ջոն (անգլ.՝ John-John), կամ JFK Jr, կամ Ամերիկայի որդին (անգլ.՝ America's Son), քանի որ նա սակավաթիվ նախագահական երեխաներից մեկն էր, որը վաղ տարիքում հայտնվել էր Սպիտակ տանը և փաստորեն դաստիարակվել էր ողջ երկրի աչքի առաջ։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին իր որդու՝ Ջոն կրտսերի հետ

Ջոն Քենեդի կրտսերը ծնվել է իր հոր՝ Ջոն Քենեդիի նախագահ ընտրվելուց 16 օր անց, մանկությունից մինչև իր մահը՝ 1999 թվականը նա եղել է հանրության աչքի առաջ։ Իր կյանքի առաջին երեք տարիների ընթացքում ապրել Է Սպիտակ տանը, մամուլում հայտնվել են Սպիտակ տանը մեծացող Ջոն Քենեդի կրտսերի բազմաթիվ լուսանկարներ։ Ջոն-Ջոն մականունը (անգլ.՝ John-John) մի լրագրողի հոդվածի պատճառով է ստացել, որը սխալ է լսել, թե ինչպես է որդուն կանչում հայրը և մտածել, որ Քենեդիի ընտանիքում այդպես են անվանում կրտսեր Ջոն Քենեդիին: Մամուլում այդ մականունը տարածվել է, և թեև Քենեդիի ընտանիքը հերքել է այդ տեղեկությունը, ԱՄՆ-ում շատերը սկսել են հենց այդպես անվանել Ջոն Քենեդի կրտսերին։ Հետագայում Ջոն Քենեդի կրտսերը դպրոցում սովորելու առաջին օրը ծեծկռտուք է սարքել իր համադասարանցու հետ, որը նրան անվանել էր Ջոն-Ջոն:

Ջոնի երեք ամյակից երեք օր առաջ՝ 1963 թվականի նոյեմբերի 22-ին, Դալլասում սպանվեց նրա հայրը։ Նախագահ Քենեդիի հուղարկավորությունը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 25 ին՝ Ջոն Քենեդի կրտսերի ծննդյան օրը, ամբողջ աշխարհում ցուցադրվել են կադրեր, որտեղ Ջոն Քենեդի կրտսերը ողջունում է իր հոր դագաղը:

Հոր սպանությունից հետո Ջոն Քենեդի կրտսերը իր մոր՝ Ժաքլին Քենեդիի հետ ապրել է Նյու Յորք նահանգում՝ Մանհեթենում։ 1968 թվականին նրա մայրը կրկին ամուսնացել է հույն մագնատ-նավատեր Արիստոտել Օնասիսի հետ։ Խորթ հայրը մահացել է 1975 թվականին, երբ Քենեդի կրտսերը 14 տարեկան էր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական դպրոցում սովորելուց հետո ընդունվել է Ֆիլիպսի ակադեմիա, որից հետո ընդունվել է Բրաունի համալսարան, հակառակ ընտանեկան ավանդույթի, որով Քենեդին սովորում էր Հարվարդում:

1988 թվականի հուլիսի 19-ին ժողովրդավարական կուսակցության ազգային համագումարում հանդես եկավ 6 րոպեանոց ելույթով։

1989-1993 թվականներին աշխատել է որպես Մանհեթենի շրջանային դատախազի օգնական։ 1995 թվականին հիմնադրել է «Ջորջ» հասարակական, քաղաքական ամսագիրը (անգլ. George), Ջոն Քենեդի կրտսերի մահից հետո ամսագիրը գնվել է մեդիաընկերություններից մեկի կողմից և թողարկվել մինչև 2001 թվականի սկիզբը, որից հետո փակվել է գովազդային միջոցների պակասի պատճառով։

1999 թվականին հայտարարել է 2000 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հնարավոր թեկնածությունն առաջադրելու մասին:

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում Ջոն Քենեդի կրտսերը շատ հայտնի գործիչ էր, մամուլում համարվում էր ԱՄՆ-ի նախանձելի փեսացուներից մեկը։ Մամուլում նրան էին վերագրվում բազմաթիվ սիրավեպեր այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Մադոննան կամ Դարիլ Հաննան։ 1996 թվականի սեպտեմբերի 21-ին նա ամուսնացել է Կարոլին Ջոն Բիսեթի հետ, արարողությանը մասնակցել են նրա քույր Քերոլայն Քենեդին և նրա զարմիկ Էնթոնի Ռադզիվիլը։ Ջոնն ու Կարոլինը երեխաներ չունեին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հուլիսի 16-ին Ջոն Քենեդի կրտսերն իր կնոջ՝ Քերոլին Ջին Բեսեթ-Քենեդիի[6] և նրա քրոջ՝ Լորենի հետ Նյու Ջերսիի Էսեքս շրջանի օդանավակայանից թեթև ինքնաթիռով մեկնել է «Պայպեր Սարատոգա»: Քենեդին ղեկավարում էր ինքնաթիռը և ուղևորվում էր Մասաչուսեթսի նահանգ՝ մասնակցելու իր զարմիկ Ռորի Քենեդիի՝ Ռոբերտ Քենեդիի կրտսեր դստեր հարսանիքին։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել՝ մեծ արագությամբ ընկնելով Ատլանտյան օվկիանոսը։ Ինչպես ցույց է տվել հետաքննությունը, աղետը տեղի է ունեցել տարածության մեջ ապակողմնորոշվելու և վատ տեսանելիության պատճառով: Ռադարների ձայնագրությունները ցույց են տվել նաև, որ ինքնաթիռը, հնարավոր է, թռիչքի որոշ հատվածներում գտնվել է ավտոպիլոտում։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ եթե աղետի պահին ավտոպիլոտը միացված լիներ, տարածության մեջ ապակողմնորոշումը չէր լինի, քանի որ դա բացառապես մարդկային սխալ է: Ջոն Քենեդի կրտսերը անփորձ օդաչու էր, ով ինքնուրույն թռել էր ընդամենը 75 ժամ և այդ երթուղով չէր թռչում օրվա մութ ժամերին, համարվում է, որ աղետը տեղի է ունեցել վատ տեսանելիության պայմաններում սխալի պատճառով:

ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ցուցումով Քենեդի կրտսերի մահից հետո սուգ Է հայտարարվել և Սպիտակ տանը իջեցվել Է ԱՄՆ-ի պետական դրոշը: Ինքնաթիռի բեկորների և զոհվածների մարմինների որոնմանը մասնակցել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը: Մահացածի մնացորդները դիակիզվել և ցրվել են Մարտաս Վինյարդ կղզու ափերից դուրս գտնվող նավից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 The Peerage — ed. size: 717826
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119187752 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. Бессетт-Кеннеди, Кэролин(ռուս.) // Википедия. — 2019-04-01.
  7. Gellman Barton; Ferdinand, Pamela (1999-07-23)։ «Kennedy, Bessettes Given Shipboard Rites»։ Washington Post։ էջեր A1։ Վերցված է 2008-05-22