Ջոն Քելհուն (էթոլոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քելհուն
անգլ.՝ John B. Calhoun
Ծնվել է11 մայիսի 1917
Թենեսի ,ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 7 ,1995 (78 տարեկան)
Թենեսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան և էթոլոգ
Գործունեության ոլորտԷթոլոգիա
 John B. Calhoun Վիքիպահեստում

Ջոն Քելհուն (անգլ․ John B. Calhoun, մայիսի 11, 1917(1917-05-11)[1], Elkton, Ջայլս շրջան, Թենեսի, ԱՄՆ - սեպտեմբերի 7, 1995(1995-09-07)[1], Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի Էթոլոգ և պոպուլացիոն խտության և վարքի վրա դրա ազդեզության հետ կապված հոգեբանության հետազոտող։ Քելհունը հայտնիություն ձեռք բերեց մկների և առնետների վրա իր կատարած փորձերի շնորհիվ։ Նա կարծում էր, որ գոյություն չունի ոչ մի տրամաբանական պատճառ, ըստ որի փորձերում դիտարկվող սոցիալական էֆեկտները չեն կարող տեղի ունենալ մարդկային հասարակությունում։

Իր փորձերում ներմուծել է Behavorial sink[2] հասկացությունը, որը նկարագրում է շեղվածների ծանրացումը և տարածումը, կուտակվածության պայմաններում մկների վարքի ախտաբանական ձևերը։ Քանի որ հետազոտողն իր աշխատանքներում լայնորեն օգտագործում էր մարդակերպական տերմինոլոգիա, նրա մտքերը արագորեն ունեցան հանրային հետաքրքություն և զգալիորեն մշակութային ազդեցություն։ Մասնավորապես Behavorial sink տերմինը սկսեց օգտագործվել նաև մարդկային վարքը քննարկելու համար։

Առնետների վրա փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 - 1949 թվականներին Քելհունը Ջոնս Հոփքինսի համալսարանի կողմից անցկացվող կրծողների էկոլոգիայի ուսումնասիրման պրոեկտի շրջանակներում դիտում էր բնական միջավայրում գորշ առնետներին ՝ ցանկապատված, բաց երկնքո, ընդհանուր առմամբ 930 մ2 մակերեսով տարածքում։ Չնայած այդ չափսերի տարածքում առնետների քանակը անկառավարելի բազմացման դեպքում կարող էր հասնել 5000-ի, Քելհունը նշում էր ,որ առնետների թիվը չէր գերազանցում 200-ը և դարձավ ստաբիլ՝ դառնալով 150։ Դեռ ավելին․ տարածքում առնետները ոչ թե անկանոնորեն էին սփռվում այլ առաջացնում էին 12 - 13 կազմակերպված գաղութներ, յուրաքանչյուրում ապրում էր 12-ական առնետ։ Քելհունը ենթադրեց , որ խմբերում առնետների այդ քանակը գորշ մկների համար համարվում է լավագույնը , այդ քանակի ավելացման դեպքում ստրեսը հանգեցնում է խմբի ցրմանը։

1958 - 1962 թվականներինն Քելհունը գորշ մկների վրա անցկացրեց մի շարք փորձեր այս անգամ արհեստական միջավայրում ՝ լաբարատորիայում գտնվող 1,5 մ բարձրությամբ 12 մ2 մակերեսով պոլիգոնում , որը բաժանված էր 4 իրար հետ համագործակցող խուցերից, 2 ծայրային խուցերը իրար հետ շփում չունեին։ Պոլիգոնը իզոլացված էր շրջակա աշխարհից և անսահմանափակ քանակությանմբ մատակարարվում էր ջրով և սնունդով։ Բնակեցնելով այդ "առնետների դրախտը", Քելհունը ուսումնասիրում էր առնետների վարքի փոփոխությունը կախված իրենց թվաքանակի բնական աճից։ Յուրաքանչյուր խուցում կար 12 առնետից կազմված խումբ , ընդհանուր առմամբ 48 առանձնյակ։ Որպեսզի գերբնակեցում չլինի երբ թվաքանակը հասնում էր 80 առանձնյակի հետազոտողները պոլիգգոնից հեռացնում էին ավելորդ երիտասարդ առնետներին որոնք դուրս էին եկել մանկական տարիքից։ Պարզվեց, որ ուժեղ արու-լիդերները գրավել էին ծայրային խուցերը և որոնցից ամեն մեկը ապրում էր գարեմում որի մեջ ընդգրկված էին 8 - 12 էգեր , իսկ ուրիշ արուներին նրանք վտարում էին կենտրոնական խուցեր , որտեղ վերջնիներս ցուցադրում էին սանձարձակ վարքագիծ․ ագրեսիայի ավելացում, առանց պատճառի իրար վրա հարձակում, բազմացման հանդեպ հետաքրքրության կորուստ, փորձեր զուգավորվել բոլոր էգերի հետ կամ նույնիսկ բոլոր առնետների հետ անկախ սեռից։ Դիտարկվում էր կանիբալիզմ նույնիսկ սնունդի առատության պայմաններում։

Մկների վրա փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելհունը մկների վրա փորձերի պոլիգոնի ներսում ,1970

Քելհունի ամենահայտնի փորձը եղել է կատարված մկների վրա։Փորձի պայմանական անվանումը "տիեզերք 25" (անգլ․ Universe 25), 25 թիվը փործի հերթական համարն էր։ 1968 թվականի հուլիսին լաբարատորիայի մետաղալարե հողակտորում տեղափոխվեցին 4 զույգ մուկ։ Հողակտորը, որը ուներ 256 արկղ-բույն, որոնցից ամեն մեկը նախատեսված էր 15 մկների համար, սարքավորված էր ջրի և սննդի բաշխիչներով և ուներ բավականաչափ մատերիալ բներ շինելու համար։ Քելհունը նկարագրում էր տարածքը որպես "ուտոպիա" մկների համար․ հետազոտողների հաշվարկով հողակտորի տարածքը կհերիքեր 3840 մկների բույների համար, իսկ մատակարարվող ուտելիքը՝ 9500-ի համար։ Փորձի ժամանակ առավելագույն թվաքանակը 2200 առանձնյակներ․ դրանից հետո բնակչությունը միմայն նվազում էր։ 1972 թվականի հունիսին, երբ Քելհունը ավարտեց փորձը, հողակտորում մնացել էին 122 մկներ որոնք դուրս են եկել բազմանալ կարող տարիքից։ Այդ իսկ պատճառով փորձի արդյունքը հասկանալի էր։

Առաջին 4 զույգ մկների տարածքի ընտելացման ժամանակահատվածը Քելհունը կոչեց փուլ A: Փուլ B սկսվեց առաջին նորածինների ծննդով։ Այս փուլի ժամանակ բնակչությունը կրկնապատկվում էր 55 օրը մեկ։ Սկսած 315-երորդ օրվանից բնակչության աճը բավականաչափ դանդաղացավ և այժմ թվաքանակը կրկնապատկվում էր ամեն 145 օրը մեկ։ Սկսվեց փորձի երրորդ (C) փուլը։ Այս պահին այդտեղ բնակվում էր 620 մուկ և ձևավորվել էր սոցիալական հիերարխիա։ Հայտնվել էր երիտասարդ արուների կատեգորիա որոնք իրենց համար մկնային հիերարխիայում ,գաղութներում և հողակտորի պարագծում դեր չեն գտել և որոնք վտարված են դեպի հողատարածքի կենտրոնը։ «Մերժվածների» խմբին կարելի էր ուրիշներից տարբերել կծած պոչերով, գզգզված մազածածկույթով և մարմնի վրա արյան հետքերով։ Համապատասխան սոցիալական դերի բացակայության պատճառը այն էր, որ մկները այդ պայմաններում շատ երկար էինն ապրում և ծերերը երիտասարդների համար տեղ չէին ազատում։ Վտարումից հետո հոգեբանորեն կոտրվում էին, կամ շատ պասիվ էին կամ էլ ընդհակառակ շատ ագրեսիվ էին և հարձակվում էին ուրիշների վրա։ Հղի էգերը ավելի քիչ պաշտպանված էին հանկարծակի հարձակումներից։ Որպես արդյունք նրանք սկսեցի ագրեսիա արտահայտել, և հենց իրենք այլ ոչ թե արուները սկսեցին ակտիվորեն պաշտպանել իրենց տարածքը և ագրեսիա էր արտահայտվում նաև երեխաների հանդեպ։ Արդյունքում ծնելիությունը ընկավ, իսկ վաղ մահերը շատացան։

Շուտով սկսեց մկնային դրախտի գոյության վերջին փուլը ՝ փուլ D կամ ինչպես Քելհունն էր անվանում այն մահվան փուլ;Այս փուլի ընթացքում ստեղծվում է մի ուրիշ արուների խումբ, որոնց Քելհունը անվանեց գեղեցիկներ (անգլ․ beautiful ones) այն պատճառով, որ նրանց վրա ոչ մի վերք և կտրվածք չկար։ Այս մկները ուրիշների հետ էգերի և տարածքի կռիվ չէին տանում, բազմացման հանդեպ հետաքրքրություն չէին ցուցաբերում միայն ուտում էին, քնում և իրենց բուրդը մաքրում։ Էգերը նույնպես դադարեցին արուների հետ զուգավորվել։ 1972 թվականին Քելհունիի կոլեգան մի քանի էգերին և գեղեցիկներին առանձնացրեց, բայց այդտեղ էլ նրանք չբազմացան։

Հռոմի պապ Պողոս VI հանդիպում է Ջոն Քելհունի հետ, 1973

Փորձի արդյունքներից ելնելով Քելհունը եզրակացություն արեց, որ բնակչության խտության բարձրացման և բոլոր սոցիալական դերերի լրացման ժամանակ ստեղծվում է երիտասարդ լքվածների շերտ։ Բարձր և ցածր դասերի թեժ կռիվները բերում են սոցիալական կապերի և հասարակության անկմանը, նորմալ է դառնում աուտիստական վարքը։ Քելհունը հասարակության անկումը անվանեց "մահի քառակուսի"(այսինքն մահ բարձրացած քառակուսի) իսկ "առաջին մահը" հոգը մահը մկները ունեցել են դեռ ողջ ժամանակ։Քելհունի աշխատանքները օգտագործվել են ագրեսիայի ուսումնասիրման մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. «Behavioral sink» (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քելհուն (էթոլոգ)» հոդվածին։