Ջոն Քայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քայլ
անգլ.՝ Jon Kyl
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1942(1942-04-25)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրՕքլենդ, Նեբրասկա, Բերտ շրջան, Նեբրասկա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնպրեսբիտերականներ
ԿրթությունՋեյմս Ի. Ռոջերսի իրավաբանական քոլեջ (1966)[3] և Արիզոնայի համալսարան (1964)[3]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Ծնողներհայր՝ Ջոն Հենրի Քայլ
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, նախագահ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkyl.senate.gov
Commons-logo.svg Jon Kyl Վիքիպահեստում

Ջոն Քայլ (անգլ.՝ Jon Llewellyn Kyl, ապրիլի 25, 1942(1942-04-25)[1][2], Օքլենդ, Նեբրասկա, Բերտ շրջան, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ, 1995-2013 և 2018 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 31 եղել է ԱՄՆ սենատոր Արիզոնա նահանգից, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Հենրի Քայլի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քայլը ծնվել է 1942 թվականին։ 1966 թվականին ավարտել է Արիզոնայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և զբաղվել է իրավաբանությամբ Ֆինիքս քաղաքում[4]։ 1987-1995 թվականներին եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ Ջոն Քայլը ԱՄՆ Սենատի անդամ է ընտրվել 1994 թվականին, նույն պաշտոնում Նա վերընտրվել է 2000 և 2006 թվականներին։

2012 թվականին Ջոն Քայլը հրաժարվել է վերընտրվել ԱՄՆ Սենատ, նրա տեղը կրկին զբաղեցրել է հանրապետական ​​Ջեֆ Ֆլեյքը, որ նախընտրական քարոզարշավում հաղթել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ Ռիչարդ Կարմոնային։

2018 թվականի սեպտեմբերի 4-ին հայտնի է դարձել, որ Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսին Քայլին առաջադրել է մահացած Ջոն Մաքքեյնի տեղը Ջոն Քայլին։ Դրանից հետո Քայլը հայտարարել է, որ չի մասնակցի 2020 թվականին տեղի ունեցող արտահերթ ընտրություններին։ 2018 թվականի 2018 դեկտեմբերի 31-ին Քայլի հրաժարականից հետո նրա տեղը զբաղեցրել է Մարթա Մաքսալին[5][6]։

Քայլն ամուսնացել է Քերիլ Քոլինզի հետ, նրանք ունեն երկու երեխա և չորս թոռ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=K000352
  4. Dan Nowicki (2012-11-07)։ «In Arizona, Flake jumps from House to Senate» (անգլերեն)։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-05-ին։ Վերցված է 2016-09-29 
  5. «Former U.S. Sen. Jon Kyl will be John McCain's successor in the U.S. Senate» 
  6. Eric Bradner (2018-12-18)։ «Martha McSally appointed to John McCain's Senate seat» (անգլերեն)։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-18-ին։ Վերցված է 2018-12-18 
  7. Jon Kyl (R)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]