Ջոն Փոսթել
Ջոն Փոսթել | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1943[1] Ալտադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3][4] |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1998 (55 տարեկան) Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | տեղեկատվական տեխնոլոգիա և համացանց |
Ալմա մատեր | Վան Նույսի ավագ դպրոց[6], Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1966), Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1968) և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1974) |
Գիտական ղեկավար | David J. Farber? |
Պարգևներ | |
Կայք | postel.org/postel.html |
Jon Postel Վիքիպահեստում |
Ջոնաթան Բրյուս Փոսթել (անգլերեն՝ Jonathan Bruce Postel. /pəˈstɛl/. օգոստոսի 6, 1943[1], Ալտադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3][4] - հոկտեմբերի 16, 1998, Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի համակարգչային գիտնական, ով չափազանց նշանակալի ներդրում է ունեցել ինտերնետի զարգացման գործում, հատկապես ստանդարտների առումով։ Հայտնի է հիմնականում նրանով, որ եղել է Request for Comment (RFC) փաստաթղթերի շարքի խմբագիր, փոստի փոխանցման պարզ արձանագրության (պրոտոկոլի. Simple Mail Transfer Protocol-ի՝ SMTP-ի) ստեղծող և մինչև իր մահը կառավարել է ինտերնետի թվային դոմեյնների ղեկավար մարմինը՝ Internet Assigned Numbers Authority-ն (IANA-ն):
Իր կենդանության օրոք նրան անվանում էին «Ինտերնետի աստված»[8] [9]՝ այն համապարփակ ազդեցության համար, որին հասել էր իր տաղանդի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ; Ինքը՝ Փոսթելը, նշել է, որ այս «հաճոյախոսությունը» խայթ է պարունակում իր մեջ, քանզի ակնարկում է մի առաջարկ, որ իրեն պետք է փոխարինի «պրոֆեսիոնալը», և ի պատասխան հնչեցրել է հետևյալ տիպիկ ասույթը. «Իհարկե, «ինտերնետի աստված» չկա. համացանցը գործում է, քանի որ բազմաթիվ մարդիկ համագործակցում են՝ միասին բաներ անելու համար»: "Of course, there isn’t any 'God of the Internet.' The Internet works because a lot of people cooperate to do things together." [10]
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոսթելը սովորել է Վան Նայսի միջնակարգ դպրոցում[11], այնուհետև Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանում՝ UCLA-ում, որտեղ ստացել է բակալավրի (1966), ինչպես նաև ճարտարագիտության մագիստրոսի աստիճան (1968): Հենց այդնտեղ էլ 1974 թվականին պաշտպանել է դոկտորական թեզը համակարգչային գիտության ոլորտում, ընդ որում՝ որպես թեզի խորհրդատու հանդես է եկել Դեյվ Ֆարբերը:
Փոստելը 1969 թվականի դեկտեմբերի 23-ից սկսել է աշխատել Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանում՝ UCLA-ում որպես հետազոտող ինժեներ ասպիրանտ (I), ընդսմին՝ ներգրավված է եղել ARPANET-ի սկզբնական աշխատանքներում: Մասնակցել է ինտերնետ տիրույթի համակարգի զարգացմանը, և նրա նախաձեռնությամբ Վինթ Սերֆն ու Բոբ Քանը զարգացրել են ցանցերի միջև տվյալների մշակման արձանագրությունների երկրորդ փաթեթը, որն այժմ հայտնի է որպես ինտերնետային արձանագրությունների փաթեթ[12]: Սերֆի և Սթիվ Քրոքերի հետ Փոսթելն աշխատել է ARPANET-ի արձանագրությունների մեծ մասի ներդրման վրա[13]: Սերֆը հետագայում դարձել է TCP/IP ստանդարտի հիմնական նախագծողներից մեկը[13], ստանդարտ, որը գործում է Փոսթելի օրենքի հիման վրա[14]:
Փոսթելն աշխատել է ARPANET-ում մինչև 1973 թվականի օգոստոսի 24-ը, այնուհետև աշխատակցել է MITER Corporation-ին: Նա աջակցում էր Ցանցային տեղեկատվական կենտրոնին, որն ստեղծվում էր ԳՀԻ-ում Էլիզաբեթ Ֆեյնլերի կողմից: 1977 թվականի մարտին Փոսթելն աշխատանքի է անցել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Տեղեկատվական գիտությունների ինստիտուտում՝ որպես հետազոտող գիտնական[15]:
Փոսթելը 1969 թվականից մինչև իր մահը եղել է RFC-ի խմբագիր և գրել ու խմբագրել է շատ կարևոր RFC-ներ, այդ թվում՝ RFC 791, RFC 792 և RFC 793, որոնք սահմանում են ինտերնետ արձանագրությունների փաթեթի հիմնական արձանագրությունները: Դրանց պետք է գումարել RFC 2223-ը՝ RFC-երի հեղինակներին հրահանգները: 1982-1984 թվականներին Փոսթելը համահեղինակել է RFC-ներ, որոնք դարձել են այսօրվա DNS- ի ( RFC 819, RFC 881, RFC 882 և RFC 920 ) հիմքը: 1995 թվականին դրանց գումարվել է [rfc:1591 RFC 1591-ը], որի հեղինակը նաև նա է: Ընդհանուր առմամբ Փոսթելը գրել կամ համահեղինակել է ավելի քան 20 RFC: [16]
Նա երկար տարիներ աշխատակցել է Internet Architecture Board- ին ու վերջինիս նախորդներին: Հիմնադրման օրվանից եղել է անունների ու համարների նշանակման հաշվանցման կենտրոնի՝ nternet Assigned Numbers Authority-ի (IANA-ի) տնօրենը: Ինտերնետ հասարակության առաջին անդամն էր ու դրա հոգաբարձուների խորհրդի անդամ: Եղել է .us բարձր մակարդակի տիրույթի ստեղծողն ու երկարամյա ադմինիստրատորը: Նա նաև ղեկավարում էր Los Nettos Network-ը։
Բոլոր վերոնշյալները կես դրույքով աշխատանքներ էին, որոնք Փոսթելը համատեղել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Տեղեկատվական գիտությունների ինստիտուտի համակարգչային ցանցերի բաժանմունքի 7-րդ բաժնի տնօրենի հիմնական պաշտոնին[17]:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոսթելը մահացավ 1998 թվականի հոկտեմբերի 16-ին Լոս Անջելեսում, սրտի փականի փոխարինման վիրահատությունից առաջացած բարդություններից։ [18]
Հիշատակ և մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտերնետի ստեղծման գործում Ջոն Փոսթելի ինչպես տեխնիկական, այնպես էլ անձնական ներդրման նշանակալիությունը այնպիսին է, որ նրա կյանքի և ստեղծագործության հիշատակումը կազմում է ինտերնետի հիմնական տեխնիկական գրականության հաջորդականության միջուկը՝ RFC2468-ի տեսքով: Այս մասին գրել է Վինթ Սերֆը «Ես հիշում եմ IANA-ն» հոդվածում: Հարգանքի մեկ այլ տուրք՝ «Աշխատելով Ջոնի հետ. հարգանքի տուրք՝ մատուցված UCLA-ում, հոկտեմբերի 30, 1998» ( RFC2441 ), գրվել է Դենի Քոհենի կողմից: Ջոն Փոսթելի պատվին են անվանվել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Տեղեկատվական գիտությունների ինստիտուտի Postel կենտրոնը, ինչպես նաև ամենամյա Postel մրցանակը : 2012 թվականին Փոսթելը ներառվել է Ինտերնետ փառքի սրահում : [19] 2016 թվականի սկզբին նրա անունով է կոչվել Լամանշյան կղզիներում շահագործման հանձնված դոմեյնների գրանցման շենքը / The Channel Islands' Domain Registry building [20] [21]
Թերևս նրա թողած ամենահայտնի ժառանգությունը RFC760-ն է, որի ներառած կայունության սկզբունքը հաճախ կոչվում է Փոսթելի օրենք և ունի հետևյալ տեսքը. «իրականացումը պետք է պահպանողական լինի ուղարկման վարքագծում և ազատական՝ ստացման վարքագծում» ( RFC 1122 -ում վերաշարադրված է որպես «Ազատական՝ ընդունելիս և պահպանողական՝ ուղարկելիս» "an implementation should be conservative in its sending behavior, and liberal in its receiving behavior" (reworded in RFC 1122 as "Be liberal in what you accept, and conservative in what you send"):
Jonathan B. Postel Service Award-ը Փոսթելի անվան մրցանակ է, որը 1999 թվականից սկսած շնորհվում է Ինտերնետ հասարակության կողմից` «մեծարելու այն մարդուն, ով ակնառու ներդրում է ունեցել տվյալների հաղորդակցման համայնքին ծառայելու գործում» / to "honor a person who has made outstanding contributions in service to the data communications community.": Մրցանակի առաջին դափնեկիրն ինքը՝ Փոսթելն էր, հետմահու։ [22] Մրցանակը հիմնվել է Վինթ Սերֆի կողմից, որն այդ ժամանակ Ինտերնետ հասարակության նախագահն էր: Այդ մասին հայտարարվել է «Ես հիշում եմ IANA-ն» հոդվածում[23]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.nndb.com/lists/508/000063319/
- ↑ 2,0 2,1 2,2 http://opensource.apple.com/source/misc_cmds/misc_cmds-18/calendar/calendars/calendar.birthday
- ↑ 3,0 3,1 3,2 https://news.usc.edu/9865/Jon-Postel-Internet-Pioneer-Dies-at-55/
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.opensource.apple.com/source/misc_cmds/misc_cmds-31/calendar/calendars/calendar.birthday
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.usc.edu/dept/pubrel/trojan_family/spring99/Postel/postel.html
- ↑ Cerf V. I REMEMBER IANA — IETF, 1998. — 4 p. — doi:10.17487/RFC2468
- ↑ https://www.internethalloffame.org/inductee/jon-postel/
- ↑ «Postel Disputes». The Economist. Vol. 343, no. 8453. 8 February 1997. «God, at least in the West, is often represented as a man with a flowing beard and sandals... if the Net does have a god, he is probably Jon Postel, a man who matches that description to a T. Mr. Postel's claim to cyber-divinity, besides his appearance, is that he is the chairman and, in effect, the sole member of the Internet Assigned Numbers Authority, the organization that coordinates almost all Internet addresses.»
- ↑ q:Jon Postel
- ↑ Duhanic, Mario (8 February 2018). «Thanks, Jon and John! About Gods and Knights».
- ↑ Hafner, Katie; Lyon, Matthew (1996). Where Wizards Stay Up Late: The Origins of the Internet. Simon & Schuster. էջ 137. ISBN 0-684-81201-0. «Steve Crocker and Vint Cerf had been best friends since attending Van Nuys High School in L.A.'s San Fernando Valley.... While Cerf and Crocker were academic stars, Postel, who was twenty-five, had had a more checkered academic career. He had grown up in nearby Glendale and Sherman Oaks, and he too had attended Van Nuys High School, where his grades were mediocre.»
- ↑ Banks, Michael (2008). On the Way to the Web: The Secret History of the Internet and Its Founders. Berkeley, CA: Apress. էջեր 76. ISBN 9781430208693.
- ↑ 13,0 13,1 Mueller, Milton L. (2009). Ruling the Root: Internet Governance and the Taming of Cyberspace. Cambridge, MA: MIT Press. էջ 75. ISBN 9780262263795.
- ↑ Liska, Allan (2015). Building an Intelligence-Led Security Program. Waltham, MA: Syngress. էջ 1. ISBN 9780128021453.
- ↑ «USC Memorial Tribute for Jonathan B. Postel». University of Southern California. November 5, 1998. Արխիվացված է օրիգինալից May 21, 2011-ին. Վերցված է April 8, 2011-ին.
- ↑ «Datatracker profile for Jon Postel». IETF.
- ↑ «Jon Postel Biography». isi.edu. June 5, 1997. Արխիվացված է օրիգինալից December 6, 1998-ին. Վերցված է April 8, 2011-ին.isi.edu. June 5, 1997. Archived from the original Արխիվացված 1998-12-06 Wayback Machine on December 6, 1998. Retrieved April 8, 2011.
- ↑ Jon Postel, Internet Pioneer, Dies at 55 after Heart Surgery.
- ↑ «2012 Inductees». Internet Hall of Fame. 2012. Արխիվացված է օրիգինալից December 13, 2012-ին. Վերցված է 24 April 2012-ին.
- ↑ «Delegation Record for .GG». www.iana.org. Internet Assigned Numbers Authority. 8 March 2016.
- ↑ «Delegation Record for .JE». www.iana.org. Internet Assigned Numbers Authority. 8 March 2016.
- ↑ «Postel Service Award - Past awards». ISOC. Արխիվացված է օրիգինալից 2010-01-07-ին. Վերցված է 2008-08-05-ին.
- ↑ Vint Cerf (October 1998). «I remember IANA». RFC 2468. Վերցված է 2008-08-05-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Փոսթել հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- postel.org Research center at USC/ISI created in his honor.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Փոսթել» հոդվածին։ |
|