Ջոն Փել
Ջոն Փել անգլ.՝ John Pell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1, 1611[1] կամ մարտի 10, 1611 Southwick, Adur, Արևմտյան Սասեքս, Անգլիա |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1685[1][2][3] (74 տարեկան) Վեստմինստեր, Մեծ Լոնդոն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, սարկավագ, Վիկարիոս, պրոֆեսոր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ամստերդամի <Աթենեում> համալսարան[2] |
Գործունեության ոլորտ | թվերի տեսություն, մաթեմատիկա և լեզվաբանություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ[4], Վեսմինստերի դպրոց և Steyning Grammar School? |
Գիտական աստիճան | արվեստների մագիստրոս[4] (1630) և Lambeth degree?[5] (1663) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
Գիտական ղեկավար | Henry Briggs? |
Հայտնի աշակերտներ | Johann Rahn?[4] |
Ազդվել է | Henry Briggs? |
Երեխա(ներ) | Sir John Pell?[7] |
Հայր | John Pell?[7] |
Մայր | Mary Holland?[7] |
![]() |
Ջոն Փել (անգլ.՝ John Pell, մարտի 1, 1611[1] կամ մարտի 10, 1611, Southwick, Adur, Արևմտյան Սասեքս, Անգլիա - դեկտեմբերի 12, 1685[1][2][3], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն), անգլիացի մաթեմատիկոս։ 2003 թվականից ի վեր Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
Կենսագրություն և գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1611 թվականի մարտի 1-ին, Բրայթոնից ոչ հեռու գտնվող անգլիական փոքրիկ քաղաքում՝ Սաուտվիկում (Southwick)։ Դպրոցը ավարտելուց հետո (1624 թ.), 13-ամյա Փելն ընդունվել է Եռամիասնության քոլեջ[8], որտեղ հիմնականում սովորել է լեզուներ և մաթեմատիկա։ 1629 թվականին նա ստացել է բակալավրիատի աստիճան, իսկ 1630-ին՝ մագիստրոսի։
Քոլեջը ավարտելուց հետո որոշ ժամանակ զբաղվում է մանկավարժությամբ։ 1638 թվականին նա առաջարկեց «համընդհանուր լեզվի»[9] առաջին նախագծերից մեկը։ Միևնույն ժամանակ նա զբաղվում է հետազոտություններով հանրահաշվական հավասարումների և մաթեմատիկական աղյուսակների կազմման ոլորտում[10]։ Նույն՝ 1638 թվականին Փելը մաթեմատիկական համայնքի ուշադրությունը գրավեց իր «Մաթեմատիկայի գաղափարները» գրքով և ակտիվ նամակագրություն սկսեց Մերսեննայի և այլ նշանավոր գիտնականների հետ[11]։
1644 թվականին Փելը հրավեր է ստացել Ամստերդամի համալսարանից մաթեմատիկայի ամբիոնը ղեկավարելու համար։ Մի քանի տարի շարունակ վարել է բանավեճ Լինգոմանտի հետ, ով հայտարարել է, որ ինքը գտել է ճշգրիտ արժեքը։ Այս վեճում Փելին աջակցում էին Դեկարտը, Կավալիերին, Թոմաս Հոբսը, Ռոբերվալը և Մերսենը։ 1647 թվականին Փելը հրատարակեց իր եզրափակիչ գիտական շարադրանքը՝ «Վեճ Լոնգոմոնտանի հետ շրջանի քառակուսի մակերեսի մասին»[12][13]։ Փելի սիրելի թեման դառնում է դիոֆանտյան հավասարումների լուծումը։ Այդ թեմային նա համալսարանում դասախոսությունների շարք է նվիրել։
1646-1652 թվականներին Փելը արքայազն Ֆրեդերիկ Հենրիխի հրավերով դասավանդել է հարավ-գոլանդական Բրեդա քաղաքում։ Ավելի ուշ նա ներգրավված էր Անգլիական հեղափոխության տագնապային իրադարձություններին և կատարում էր Օլիվեր Կրոմվելի պատվերները[14]։ Այնտեղ նա ծանոթացավ և մտերմացավ Յոհան Ռանի հետ և համագործակցեց նրա հետ իր «Գերմանական գրադարան» (Teutsche Algebra, 1659) մենագրությունը պատրաստելու ժամանակ։ Հենց այդ գրքում է հայտնվել այն, ինչը հետագայում անվանվեց «Փելի հավասարում»[15][16]
Հետազոտողները, սակայն նմանատիպ հավասարումներ գտել են հնագույն հոնական և հնդկական մաթեմատիկոսների ստեղծագործություններում։ Հավասարության լուծման ընդհանուր եղանակը՝ այսպես կոչված «ցիկլային մեթոդը» առկա է եղել 12-րդ դարի հնդկացի մաթեմատիկոս Բրահմագուպտայի ստեղծագործություններում, որը, սակայն չի վկայում այն մասին, որ այս մեթոդը միշտ է, որ հանգեցնում է լուծման։ Խնդրի ընդհանուր տեսքը տրվել է ֆրանսիացի մաթեմատիկոս Պիեռ դե Ֆերմայի կողմից, ուստի Ֆրանսիայում այս հավասարումը կոչվում է «Ֆերմատի հավասարում»։ Հավասարության ժամանակակից անվանումը ծագել է Լեոնարդ Էյլերի շնորհիվ, որը իր հանրահաշվի մասին աշխատության մեջ սխալմամբ հավասարման հայտնաբերումը վերագրում է Ջոն Փելին[17]։
1661 թվականին Փելը վերադարձել է Անգլիա, որեղ արժանացել է մի շարք պատվավոր մրցանակների և պարգևները, ինչպես նաև դարձել է Թագավորական ընկերության անդամ։ 1673 թվականին Լոնդոնում մասնակցել է Լայբնիցի հետ հանդիպմանը։ Իր կյանքի վերջում նա կործանվեց և նույնիսկ հայտնվեց պարտքային բանտում։
Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Astronomical History of Observations of Heavenly Motions and Appearances (1634)
- Ecliptica prognostica (1634)
- An Idea of Mathematicks (1638)
- Controversy with Longomontanus concerning the Quadrature of the Circle (1646?)
- A Table of Ten Thousand Square Numbers (fol.; 1672)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Album Academicum — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Pell, John(չաշխատող հղում), досье колледжа.
- ↑ Malcolm, Stedall, 2005, էջ 55.
- ↑ Malcolm, Stedall, 2005, էջ 57.
- ↑ Malcolm, Stedall, 2005, էջ 73—74.
- ↑ Aloysius Martinich. Hobbes: A Biography (1999), p. 278.
- ↑ Andrew Pyle (editor), Dictionary of Seventeenth-Century British Philosophers. (2000), article Pell, John, pp. 638—641.
- ↑ Sir Samuel Morland (1625—1695).
- ↑ Florian Cajori. A History of Mathematical Notations: Two Volumes Bound as One (1993 edition), p. 271.
- ↑ Биография Иоганна Рана Archived 2008-06-12 at the Wayback Machine.
- ↑ История математики, том II, 1970, էջ 76.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Математика XVII столетия // История математики / Под редакцией А. П. Юшкевича, в трёх томах. — М.: Наука, 1970. — Т. II.
- Noel Malcolm, Jacqueline Stedall John Pell (1611-1685) and His Correspondence with Sir Charles Cavendish: The Mental World of an Early Modern Mathematician. — Oxford: Oxford University Press, 2005. — ISBN 0-19-856484-8 (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Пелль, Джон»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Джон Дж. О’Коннор и Эдмунд Ф. Робертсон. Пелл, Джон Archived 2017-12-26 at the Wayback Machine.
- Galileo Project page (անգլ.)
|
- Մարտի 1 ծնունդներ
- 1611 ծնունդներ
- Մարտի 10 ծնունդներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 1685 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Անգլիացի մաթեմատիկոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Աստվածաբանական գիտությունների դոկտորներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ