Ջոն Տուզո Ուիլսոն
Ջոն Տուզո Ուիլսոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1908[1] |
Ծննդավայր | Օտտավա, Կանադա |
Մահացել է | ապրիլի 15, 1993[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Թրինիտի քոլեջ, Փրինսթոնի համալսարան և Սուրբ Ջոնի քոլեջ |
Մասնագիտություն | երկրաբան, երկրաֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Տորոնտոյի համալսարան |
Ծնողներ | հայր՝ John Armistead Wilson?[2], մայր՝ Henrietta Tuzo?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Կանադայի թագավորական ընկերություն, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
John Tuzo Wilson Վիքիպահեստում |
Ջոն Տուզո Ուիլսոն (անգլ.՝ John Tuzo Wilson, հոկտեմբերի 24, 1908[1], Օտտավա, Կանադա - ապրիլի 15, 1993[1], Տորոնտո, Կանադա), կանադացի երկրաֆիզիկոս (գեոֆիզիկոս) և երկրաբան։ Համաշխարհային ճանաչում է ստացել սալերի տեկտոնիկայի տեսության մեջ ունեցած ներդրման համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 24-ին Օտտավայում։ Հայրը՝ Ջոն Արմիստեդ Ուիլսոնը, շոտլանդական ծագում ուներ, մայրը՝ Հենրիետա Տուզոն, ֆրանսիական ծագմամբ երրորդ սերնդի կանադացի էր[5]։
Կանադայում նա առաջիններից մեկն էր, ով, 1930 թվականին ավարտելով Տորոնտոյի համալսարանի Թրինիտիի քոլեջը, ստացել է երկրաֆիզիկոսի մասնագիտություն[6]։ 1932 թվականին Քեմբրիջի Սուրբ Յոհանի վարժարանում ստացել է երկրաբանի մասնագիտություն։ Հետագայում ասպիրանտուրան շարունակել է Փրինսթոնի համալսարանում, որտեղ ստացել է դոկտորի կոչում։ 1936 թվականին ավարտել է դոկտորական դիսերտացիան՝ վերնագրված «Մայլ Քրիկի ստորջրյա տարածքի երկրաբանություն, Մոնտանա»[7]։
Իր ուսումնասիրություններն ավարտելուց հետո, 1936 թվականին Ուիլսոնը միացել է Կանադայի երկրաբանական հետազոտությանը՝ որպես կառավարության երկրաբան, որտեղ աշխատել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելը։ Պատերազմի ընթացքում կանադական թագավորական ինժեներների հետ ծառայել է Եվրոպայում և հասել գնդապետի կոչման։
Պատերազմից հետո, 1946 թվականին դարձել է Տորոնտոյի համալսարանի երկրաֆիզիկայի (գեոֆիզիկայի) առաջին պրոֆեսորը, 1967 թվականին՝ համալսարանի ռեկտոր։ 1974 թվականին հեռացել է՝ դառնալու Օնտարիոյի գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն։ 1983 թվականին նշանակվել է Տորոնտոյի Յորքի համալսարանի ռեկտոր։
Թոշակի է անցել 1986 թվականին, մահացել է Տորոնտոյում, 1993 թվականի ապրիլի 15-ին։
Անդամակցություն կազմակերպություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեոդեզիայի և գեոֆիզիկայի միջազգային միության նախագահ (1957-1960),
- Կանադայի թագավորական ընկերության պատվավոր փոխնախագահ[8],
- Լոնդոնի թագավորական ընկերություն (1968)[9],
- Էդինբուրգի թագավորական ընկերություն[10],
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (1968)[11],
- Ամերիկյան գեոֆիզիկական միության նախագահ (1978-1980 թվականներ), պատվավոր նախագահ (1980-1982)։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 թվական - Կանադայի շքանշան[12],
- 1975 թվական - Ջոն Կարտի մրցանակ՝ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայից[13],
- 1978 թվական - Վոլաստոնի կրծքանշան՝ Լոնդոնի երկրաբանական ընկերությունից,
- 1978 թվական - Կանադայի թագավորական ընկերության ոսկե կրծքանշան։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլսոնի պատվին՝
- մայրցամաքի ձևավորման և քայքայման ցիկլը անվանվել է Ուիլսոնի ցիկլ,
- ստեղծվել է Կանադական գեոֆիզիկայի միության կրծքանշան՝ գեոֆիզիկայի բնագավառում հաջողության հասնելու համար,
- անվանվել է հրաբուխ՝ Տուզո Ուիլսոն[14]։
Լուսանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլսոնը ճանապարհորդության սիրահար էր։ Ուղևորությունների ժամանակ բազմաթիվ թվով լուսանկարներ է արել եվրոպական երկրներում, նախկին ԽՍՀՄ տարածքում, Չինաստանում, Խաղաղ օվկիանոսում, Աֆրիկայում և երկու բևեռային շրջաններում։ Թեև նրա լուսանկարներից շատերը երկրաբանական են՝ ժայռերի և դրանց կառուցվածքների մանրամասներ, խոշոր կազմավորումների համայնապատկեր, բայց նրա լուսանկարների մեծ մասը այն վայրերից, գործողություններից են, որոնք նա տեսել է իր ճանապարհորդությունների ընթացքում՝ լանդշաֆտներ, քաղաքային տեսարաններ, հուշարձաններ, գործիքներ, տրանսպորտային միջոցներ, բուսական և կենդանական աշխարհներ, զբաղմունքներ և մարդիկ[15]։
Ընտրված հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wilson, Tuzo Cabot Fault, An Appalachian Equivalent of the San Andreas and Great Glen Faults and some Implications for Continental Displacement(անգլ.) // Nature : journal. — 1962. — Т. 195. — № 4837. — С. 135—138. — —
- Wilson, J. Tuzo Evidence from Islands on the Spreading of Ocean Floors(անգլ.) // Nature : journal. — 1963. — Т. 197. — № 4867. — С. 536—538. — —
- Wilson, J. Tuzo A Possible Origin of the Hawaiian Islands(անգլ.) : journal. — 1963. — —
- Wilson, J. Tuzo A new Class of Faults and their Bearing on Continental Drift(անգլ.) // Nature : journal. — 1965. — Т. 207. — № 4995. — С. 343—347. — —
- Vine, F. J. Magnetic Anomalies over a Young Oceanic Ridge off Vancouver Island(անգլ.) // Science : journal. — 1965. — Т. 150. — № 3695. — С. 485—489. — — — PMID 17842754.
- Wilson, J. Tuzo Did the Atlantic close and then re-open?(անգլ.) // Nature. — 1966. — Т. 211. — № 5050. — С. 676—681. — —
- Wilson, J. Tuzo Are the structures of the Caribbean and Scotia arc regions analogous to ice rafting?(անգլ.) : journal. — 1966. — —
- Wilson, J. Tuzo A Revolution in Earth Science (und) // Geotimes. — 1968. — Т. 13. — № 10. — С. 10—16.
- Wilson, J. Tuzo Du Toit, Alexander Logie // Dictionary of Scientific Biography. — 1971. — Т. 4. — С. 261—263.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://tuzowilson.physics.utoronto.ca/the-life-of-john-tuzo-wilson/
- ↑ http://www.geosociety.org/awards/past.htm#penrose
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
- ↑ Biographical Index of Former Fellows of the Royal Society of Edinburgh 1783–2002 (PDF). The Royal Society of Edinburgh. 2006 թ․ հուլիս. ISBN 978-0-902198-84-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Eyles, Nick and Andrew Miall, Canada Rocks: The Geologic Journey, Fitzhenry & Whiteside, 2007, p. 38 978-1-55041-860-6.
- ↑ Wilson, John Tuzo (1936). The Geology of the Mill creek - Stillwater Area, Montana (English). Princeton, N.J.: Dept. of Geological and Geophysical Sciences.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gold Medal». Royal Canadian Geographical Society. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Wilson; John Tuzo (1908-1993) Արխիվացված 2020-07-11 Wayback Machine (անգլ.)
- ↑ «John Tuzo Wilson» (PDF). obituary. Royal Society of Edinburgh. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ J. Tuzo Wilson (անգլ.)
- ↑ «Order of Canada citation». Governor General of Canada.
- ↑ «John J. Carty Award for the Advancement of Science». National Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Cousens, Brian L.; Chase, R. L.; Schilling, J.-G. (1985). «Geochemistry and origin of volcanic rocks from Tuzo Wilson and Bowie seamounts, northeast Pacific Ocean». Canadian Journal of Earth Sciences. 22 (11): 1609–17. Bibcode:1985CaJES..22.1609C. doi:10.1139/e85-170.
- ↑ Фотографии из поездок
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «J. Tuzo Wilson». GSA Today, Rock Stars. 2001 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
- West, Gordon F.; Farquhar, Ron M.; Garland, George D.; Halls, Henry C.; Morley, Lawrence W.; Russell, R. Don (2014 թ․ հունվար). «John Tuzo Wilson: a man who moved mountains». Canadian Journal of Earth Sciences. 51 (3): xvii–xxxi. Bibcode:2014CaJES..51D..17W. doi:10.1139/cjes-2013-0175.
- The life of John Tuzo Wilson Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, history pages, Department of Physics, University of Toronto.
- The Tuzo Wilson Lecture, an annual public lecture given at the University of Toronto.
- The J. Tuzo Wilson Professorship Արխիվացված 2020-07-12 Wayback Machine, a named memorial professorship at the University of Toronto.
- Travel Photographs of J. Tuzo Wilson
- John Tuzo Wilson archival papers held at the University of Toronto Archives and Records Management Services
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Ապրիլի 15 մահեր
- 1993 մահեր
- Տորոնտո քաղաքում մահացածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երկրաբաններ
- Երկրաֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Տորոնտոյի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ