Ջոն Վոյտովիչ
| Ջոն Վոյտովիչ | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 9, 1945 |
| Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Մահացել է | հունվարի 2, 2006[1] (60 տարեկան) |
| Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | bank robber |
| Ամուսին | Elizabeth Eden? |
Ջոն Սթենլի Ջոզեֆ Վոյտովիչ (անգլ.՝ John Stanley Joseph Wojtowicz /vɔɪˈtoʊvɪtʃ/[2], մարտի 9, 1945, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 2, 2006[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հանցագործը փորձել է բանկ թալանել, որպեսզի վճարի իր սիրելիի՝ Էլիզաբեթ Էդենի սեռը ուղղելու վիրահատության համար։ Այս պատմության հիման վրա նկարահանվել է ռեժիսոր Սիդնի Լյումետի «Շան կեսօր» ամերիկյան քրեական դրաման[3]։ Ջոն Վոյտովիչը դարձել է Ալ Պաչինոյի մարմնավորած Սոնի Վորցիկի նախատիպը[4][5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոյտովիչը ծնվել է 1945 թվականի մարտի 9-ին Բրուքլինում, լեհ Ջոն Վոյտովիչ ավագի և իտալաամերիկացի Թերի Վոյտովիչի ընտանիքում[7][8]։
1967 թվականին Վոյտովիչն ամուսնացել Է Կարմեն Բիֆուլկոյի հետ, ամուսնության մեջ նրանք ունեցել են երկու երեխա, 1969 թվականին զույգը բաժանվել է։
1971 թվականին Վոյտովիչը հանդիպել է տրանսգենդեր կնոջ՝ Էլիզաբեթ Էդենին Նյու Յորքում Սուրբ Ջենարոյի տոնին։ Նույն թվականին նրանք ունեցան հանրային հարսանեկան արարողություն[8]։
Վոյտովիչը մի պահ գեյ ակտիվիստների դաշինքի անդամ էր։ Այդ ժամանակ նա օգտագործում էր «Լիթլջոն Բասո» կեղծանունը՝ հիմնվելով մոր օրիորդական ազգանվան վրա[9]։
Բանկի կողոպուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թվականի օգոստոսի 22-ին Վոյտովիչը Սալվատորե Նատուրիլի և Ռոբերտ Վեստենբերգի հետ միասին փորձել են թալանել Chase Manhattan Bank-ի մասնաճյուղը Բրուքլինի Գրեյվսենդ քաղաքի 450 Avenue P հասցեում[4][5]։ Լոս Angeles Times-ը հայտնել է, որ կողոպուտը կատարվել է Էդենի սեռափոխության վիրահատության համար վճարելու նպատակով[8]։ Այնուամենայնիվ, Արթուր Բելը, The Village Voice-ի հարգված սյունակագիր և հետաքննող լրագրող, ով անձամբ ճանաչում էր Վոյտովիչին (և անուղղակիորեն մասնակցում էր ոստիկանության հետ բանակցություններին), ասաց, որ Էդենի գործողության համար վճարելը միայն երկրորդական նպատակ էր, և կողոպուտը նախապես ծրագրվել էր մաֆիայի կողմից[9][10]։
Վոյտովիչն ու Նատուրիլը տասնչորս ժամ պատանդ են պահել բանկի 7 աշխատակիցների[4][5]։ Ուեսթենբերգը փախուստի է դիմել հանցագործության վայրից՝ նախքան կողոպուտը սկսելը, փողոցում ոստիկանական մեքենա տեսնելով: Վոյտովիչը, ով նախկինում աշխատում էր որպես բանկի գանձապահ, որոշակի գիտելիքներ ուներ բանկային գործառնությունների մասին։
Ի վերջո, Նատուրիլը սպանվեց ՀԴԲ-ի կողմից կողոպուտի ավարտին, իսկ Վոյտովիչը ձերբակալվեց[11]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոյտովիչի խոսքով՝ իրեն գործարք են առաջարկել հետաքննության հետ, որը մերժվել է դատարանի կողմից, և 1973 թվականի ապրիլի 23-ին նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, պատիժը կրել է Լյուիսբուրգի դաշնային բանտում[12]։
1978 թվականի ապրիլի 10-ին Վոյտովիչը վաղաժամկետ ազատ արձակվեց 5 տարվա բանտարկությունից հետո, բայց կրկին ձերբակալվեց և ևս երկու ժամկետ կրեց բանտում՝ 1984 և 1986-1987 թվականներին պայմանական վաղաժամկետ ազատման խախտումների համար[13]։ Նա վերջնականապես ազատ է արձակվել 1987 թվականի ապրիլին։ Էդենը Վոյտովիչին այցելում էր Նյու Յորք ամիսը մեկ անգամ[8][14]։
Էդենը, ով հետագայում նորից ամուսնացավ և բաժանվեց, մահացավ ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած թոքաբորբից, Նյու Յորքի Ռոչեստեր քաղաքի Ջենեսի հիվանդանոցում, 1987 թվականի սեպտեմբերի 29-ին[8][15]։ Վոյտովիչը ներկա է գտնվել նրա հուղարկավորությանը և հրաժեշտի խոսք ասել[14]։
Շան կեսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոյտովիչի պատմությունը հիմք է հանդիսացել 1975 թվականին Էկրան բարձրացած «Շան կեսօր» ֆիլմի համար, որում Վոյտովիչի գլխավոր դերը, ում ֆիլմում Սոնի Վորցիկ են անվանել, խաղացել Է Ալ Պաչինոն, իսկ Նատուրիլի դերը կատարել է Ջոն Կազալեն՝ «Կնքահայրը» Պաչինոյի գործընկերներից մեկը։ Էլիզաբեթ Էդենին, որը ֆիլմում հայտնի է որպես «Լեոն Շերմեր», մարմնավորել է դերասան Քրիս Սարանդոնը[16]։
1975 թվականին Վոյտովիչը նամակ գրեց The New York Times-ին՝ վախենալով, որ մարդիկ կհավատան ֆիլմի իրադարձությունների վարկածին, որը, նրա խոսքով, ճշգրիտ էր միայն 30%-ով։ Վոյտովիչի հիմնական առարկությունը նրա կնոջ՝ Կարմեն Բիֆուլկոյի անճիշտ ներկայացումն էր որպես գեղջուկ, լի կին, որի պահվածքը հանգեցրեց նրա հարաբերություններին Էդենի հետ, երբ նա իրականում հեռացավ Բիֆուլկոյից Էդենի հետ հանդիպումից երկու տարի առաջ[17]:
Ֆիլմի սյուժեի վերաբերյալ նրա մյուս դիտողություններն այն էին, որ նա կողոպուտի ժամանակ չի խոսել մոր հետ, և որ ոստիկանությունը հրաժարվել է թույլ տալ, որ նա խոսի իր կնոջ՝ Կարմենի հետ: Բացի այդ, ֆիլմում ակնարկում էին, որ Վոյտովիչը Նատուրիլին «հանձնել է» ոստիկանությանը, և թեև նա պնդում էր, որ դա ճիշտ չէ, Ֆիլմի ցուցադրությունից հետո բանտարկյալները մի քանի մահափորձ են կատարել նրա կյանքի դեմ։
Վոյտովիչը գովաբանեց Պաչինոյին և Սարանդոնին՝ իր և Էլիզաբեթ Էդենի կերպարները ճշգրիտ փոխանցելու համար: 2006-ին տված հարցազրույցում ֆիլմի սցենարիստ Ֆրենկ Փիրսոնը ասաց, որ ինքը բազմիցս փորձել է այցելել վոյտովիչին բանտում՝ սցենարը գրելիս իր պատմության մասին ավելի շատ մանրամասներ իմանալու համար, բայց Վոյտովիչը հրաժարվեց հանդիպել նրան, քանի որ զգում էր, որ իրեն բավարար գումար չեն վճարել իր պատմության իրավունքների համար: Ամեն դեպքում, ֆիլմը շատ հաջող էր, լավ արձագանքներ ստացավ և 1976 թվականի արարողության ժամանակ շահեց «Օսկար» մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար[18]։
Ուշ տարիներ և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին The New York Times-ը հայտնել է, որ Վոյտովիչը նպաստով ապրել է Բրուքլինում[19]։ Նա մահացավ քաղցկեղից 2006 թվականի հունվարի 2-ին, մոր տանը, 60 տարեկան հասակում[20]։
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոյտովիչը մի քանի վավերագրական ֆիլմերի հերոս է․
- «Երրորդ հիշողությունը» (1999), որը նկարահանվել է նկարիչ Պիեռ Յուիգի կողմից և առաջին անգամ ցուցադրվել է թանգարանային համատեքստում Փարիզի Ժորժ Պոմպիդուի կենտրոնում և Չիկագոյի Վերածննդի հասարակության մեջ (երկու ալիքային տեսանյութի ձևաչափով), հիմք ընդունելով «Շան կեսօրը»[21] և պատկերում է Վոյտովիչին, որը վերստեղծում է կողոպուտի իրադարձությունները կրկնակի դերասանների և ռեկվիզիտների հետ Լյումետի ֆիլմի նկարահանման հրապարակի վերակառուցման ժամանակ։ «Շան կեսօր» ֆիլմի կադրերի հետ համընկնումը ցույց է տալիս, որ Վոյտովիչի հիշողությունը, ըստ երևույթին, անդառնալիորեն փոխվել է ֆիլմի կողմից[22]։ Օրինակ, նա պնդում էր, որ նախագահ Ռիչարդ Նիքսոնն անձամբ է ՀԴԲ-ին հրամայել սպանել Սալվատորեին, քանի որ բանկի կողոպուտից հետո ԶԼՄ-ներում նորությունների ուղիղ հեռարձակումը բախվել է ցանցային հեռուստատեսությամբ Նիքսոնի ելույթի հեռարձակմանը 1972 թվականի Հանրապետական կուսակցության համագումարում վերընտրվելու մասին Մայամի Բիչի Համաժողովների կենտրոնում[23]։
- Հիմնված է իրական պատմության վրա (2004)[24].
- «Շունը» (նաև հայտնի է որպես «Ստորիվիլ. Սեքս-թմրամոլների մեծ կողոպուտը»), ռեժիսորներ Էլիսոն Բերգի և Ֆրենկ Քերոդրենի կողմից, առաջին անգամ ցուցադրվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2013 թվականի սեպտեմբերին[25][26][27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://web.archive.org/web/20060424152206/http://www.nydailynews.com:80/news/crime_file/story/411166p-347832c.html
- ↑ Scott, Janny (1994 թ․ նոյեմբերի 24). «After Three Weeks, Lottery Millionaires Confess to Wealth». NYTimes.com.
- ↑ «Elizabeth Eden, Transsexual Who Figured in 1975 Movie». The New York Times (անգլերեն). 1987 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
- 1 2 3 «Gunman is slain; second captured». Reading Eagle. (Pennsylvania). Associated Press. 1972 թ․ օգոստոսի 23. էջ 1.
- 1 2 3 «Robber killed, 7 bank hostages freed». The Bulletin. (Bend, Oregon). UPI. 1972 թ․ օգոստոսի 23. էջ 1.
- ↑ «John Wojtowicz in the Notable Names Database». Soylent Communications. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «The man who robbed a bank for love». 2015 թ․ փետրվարի 16.
- 1 2 3 4 5 «Ernest Aron Became Elizabeth Eden: AIDS Kills Woman Behind 'Dog Day'». The Los Angeles Times. 1987 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
- 1 2 Ortega, Tony (2011 թ․ մարտի 11). «The Bank Robbery That Would Become 'Dog Day Afternoon'». The Village Voice Blog. Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Bell, Arthur (1972 թ․ օգոստոսի 31). «Littlejohn & the mob: Saga of a heist». Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին. Վերցված է 2025-01-11-ին. First-person account by reporter and Gay Liberation activist, of his acquaintance with Wojtowicz and his involvement in events.
- ↑ Kluge, P. F.; Moore, Thomas (1972 թ․ սեպտեմբերի 22). «The Boys in the Bank». LIFE. Vol. 73, no. 12. էջեր 66–74.
- ↑ «Bank robber wins parole». Ocala Star-Banner. 1978 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Robber who inspired movie arrested for parole violation». Nashua Telegraph. 1986 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
- 1 2 Guzzo, Paul (2014 թ․ սեպտեմբերի 20). «Man recalls time with famous bank robber». Tampa Tribune. Tampa, FL. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Elizabeth Eden, Transsexual Who Figured in 1975 Movie». New York Times. 1987 թ․ հոկտեմբերի 1.
- ↑ Photos, Lisa. «The Dog and the Last Real Man: An Interview with John S. Wojtowicz». Journal of Bisexuality. 3 (2).
- ↑ «Real Dog Day hero tells his story». www.ejumpcut.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Documentary The Making of Dog Day Afternoon, Disc 2 of the two-disc Special Edition DVD.
- ↑ «Films That Keep Asking, Is It Fact or Fiction?». The New York Times. 2001 թ․ հունվարի 19. էջ E43.
- ↑ Katz, Celeste (2006 թ․ ապրիլի 23). «Dog Day's' journey into legend: Robber, lover gone, but the flick is back». New York Daily News. էջ 30.
- ↑ Kennedy, Randy (2005 թ․ հոկտեմբերի 13). «An Antarctica Sighting in Central Park». The New York Times.
- ↑ «Pierre Huyghe – The Third Memory and One Million Kingdoms». Art Torrents. 2007 թ․ նոյեմբերի 23.
- ↑ Saltz, Jerry (2001 թ․ փետրվարի 14). «History Lesson». The Artnet.
- ↑ Stokman, Walter (Writer, Director) (2004). Based on a True Story.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Rapold, Nicolas (2013 թ․ սեպտեմբերի 1). «A Kingmaker for Documentaries». The New York Times. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ McCracken, Kristin (2013 թ․ օգոստոսի 9). «The Dog to Premiere at Toronto International Film Festival: True Story Behind Dog Day Afternoon». The Huffington Post. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «Guzzo, Paul2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wojtowicz, John (1977). «Real Dog Day Hero Tells His Story». Jump Cut. No. 15. էջեր 31–32.
- «Dog Day Anniversary». Ironicsans.com. 2007 թ․ օգոստոսի 22.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- John Wojtowicz Internet Movie Database կայքում
- Federal Bureau of Prisons Inmate Locator – Search for John Stanley Wojtowicz or number 76456-158
[1]. Он умер от рака 2 января 2006 года в доме своей матери в возрасте 60 лет[2].
| ||||||||||