Jump to content

Ջոն Վեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Վեյն
անգլ.՝ John Robert Vane
Ծնվել էմարտի 29, 1927(1927-03-29)[1][2][3][…]
Wythall, Bromsgrove, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] կամ Tardebigge
Մահացել էնոյեմբերի 19, 2004(2004-11-19)[5][1][2][…] (77 տարեկան)
Locksbottom, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկենսաքիմիկոս, դեղաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լոնդոնի Մարիա թագուհու համալսարան, Լոնդոնի համալսարան և Barts and The London School of Medicine and Dentistry?
Գործունեության ոլորտդեղագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեհական գիտությունների ակադեմիա[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա
Ալմա մատերԲիրմինգհեմի համալսարան (1946)[4], Սբ Կատրինի քոլեջ[7] և Թագավոր Էդուարդի դպրոց[4]
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՋեֆրի Ս. Դոուս
Եղել է գիտական ղեկավարSalvador Moncada?
Պարգևներ
 John Vane Վիքիպահեստում

Ջոն Ռոբերտ Վեյն (անգլ.՝ John Robert Vane, մարտի 29, 1927(1927-03-29)[1][2][3][…], Wythall, Bromsgrove, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] և Tardebigge - նոյեմբերի 19, 2004(2004-11-19)[5][1][2][…], Locksbottom, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4])․ բրիտանացի դեղագետ, ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 1982 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր «պրոստագլանդինների և նմանատիպ կենսաբանորեն ակտիվ նյութերի հայտնաբերման համար», որը նա կիսել է Բերսոնգսթեմի և Բենգտ Սամուելսոնի հետ:

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1974 թվական)[14], ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (1983)[15]։

Ծնվել է Վուսթերշիրում 1927 թվականի մարտի 29-ին: Եղել է տնային ընկերության սեփականատեր Մորիս Վեյնի և Ֆրենսիս Վեյնի (ծնվ. Ֆիշեր) ընտանիքում երեք երեխաներից ամենափոքրը: Նրա հայրը ծագումով եղել է Ռուսական կայսրությունից հրեա ներգաղթյալների ընտանիքից, իսկ մայրը՝ Վորստեշիր ֆերմերային ընտանիքից:

Ավարտել է Էդվարդ VI թագավորի ավագ դպրոցը Էդգբաստոնում, Բիրմինգհեմ, որտեղ սկսել է ուսումնասիրել քիմիա: Իր առաջին փորձերն անցկացրեց խոհանոցում, իսկ ավելի ուշ հայրը նրա համար այգում մի փոքրիկ տնակ է կառուցել հատուկ փորձեր կատարելու համար։

Գիտական հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին Վանեն սկսել է ուսումնասիրել քիմիա Բիրմինգհեմի համալսարանում: 1946 թվականին, ստանալով քիմիայի բակալավրի կոչում, ընդունվել է Օքսֆորդի համալսարանի դեղագետ Հարոլդ Բերնի լաբորատորիան:

1953 թվականին մեկնել է Միացյալ Նահանգներ՝ Նյու Հեյվեն (Կոնեկտիկուտ), որտեղ դարձել է Յեյլի համալսարանի դեղագիտության ամբիոնի ասիստենտ՝ Առնոլդ Ուելչի ղեկավարությամբ։ 1955 թվականին Վեյնը վերադարձել է Անգլիա՝ որպես դեղաբանության ավագ դասախոս՝ Լոնդոնի Լինքոլնս Ինն Ֆիլդսի վիրաբույժների թագավորական քոլեջի Հիմնական բժշկական գիտությունների ինստիտուտում: Այստեղ մշակել է սուպերֆուզիոն կենսավերլուծության տեխնիկան արյունով տարաներում[16]: Մեթոդն այն է, եղել որ տարբեր հյուսվածքներ, որոնցից յուրաքանչյուրը տեղադրված էր առանձին օրգանի կոնտեյներով, կարող էին կախվել մեկը մյուսի վերևում, որպեսզի սուպերֆուզիոն հեղուկը հերթով հոսեր յուրաքանչյուր հյուսվածքի միջով: Նաև մշակել է մի համակարգ, որով երեք կամ չորս հյուսվածքների դիֆերենցիալ զգայունությունը յուրաքանչյուր փորձարկված նյութի համար ստեղծում է յուրահատուկ նախշ կամ «մատնահետք»: Օգտագործելով այս մեթոդը՝ գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ կենսաբանական ակտիվ նյութեր:

1966 թվականին Վեյնը դարձել է փորձարարական դեղագիտության պրոֆեսոր։

1971 թվականին հայտնաբերել է, որ ասպիրինը արգելակում է պրոստագլանդինների և թրոմբոքսան A2- ի ձևավորումը, որն առաջացնում է արյան մակարդում[17]: Առաջարկեց օգտագործել ասպիրինի ցածր չափաբաժիններ՝ նվազեցնելու կորոնար զարկերակների թրոմբոզի վտանգը[18][19]:

1973 թվականից Վեյնը զբաղեցրել է Վելքոմ հիմնադրամի հետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը Այս ընկերությունում աշխատելու ընթացքում մշակվել և ուսումնասիրվել է պրոստացիկլինը, որը վազոդիլացնող միջոց է: Հյուսիսային Կարոլինայի լաբորատորիաների հետ համատեղ մշակվել են նաև նոր դեղամիջոցներ, ինչպիսիք են ատրակուրիումը, լամոտրիգինը (էպիլեպսիայի համար օգտագործվող հակաջղաձգային դեղամիջոց) և ացիկլովիրը (հակավիրուսային դեղամիջոց):

1986 թվականին Վելքոմ Ֆաունդեյշնից հեռանալուց հետո Ջոն Վեյնը բժշկական քոլեջի Բարդուղիմեոսյան հիվանդանոցում հիմնել Է Ուիլյամ Գարվեյի գիտահետազոտական ինստիտուտը, որը զբաղվում է բորբոքման և սրտանոթային հիվանդությունների խնդիրներով:

1991 թվականին Ջոն Վեյնը և նրա գործընկեր Էրիկ Անգարդը ստեղծել են Vanguard Medica Ltd անունով դեղագործական ընկերություն՝ մշակելու միացություններ, որոնք իրենց թունավորության պատճառով չեն հետաքրքրում դեղագործական ընկերություններին: Այս ընկերությունը գոյություն է ունեցել մինչև 1996 թվականը։

Սունե Բերգստրյոմի և Բենգտ Սամուելսոնի հետ Ջոն Ուեյնը 1982 թվականին արժանացել է ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի։ 1984 թվականին ասպետի կոչում է ստացել դեղագործական գիտությանը մատուցած ծառայությունների համար։ 1985-1987 թվականներին աշխատել է որպես Թագավորական ընկերության փոխնախագահ։

Վեյնը եղել է Բրիտանական դեղագործական ընկերության ակտիվ անդամ և զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ այնտեղ. եղել է ընկերության առաջին քարտուղարը (1968–1970 թվականներ), գլխավոր քարտուղարը 1970-1973 թվականներին և արտաքին գործերի քարտուղարը 1982 թվականին, պատվավոր անդամ է ընտրվել 1985 թվականին։ 2003 թվականի մայիսին Կրակովում նրան շնորհվել է Լեհաստանի Հանրապետության վաստակի խաչ՝ «ի երախտագիտություն անգլո-լեհական գիտական համագործակցության մեջ ունեցած ավանդի»։

1948 թվականին Վեյնն ամուսնացել է Դաֆնե Փեյգի հետ։ Ունեցել է երկու դուստր։

Հետաքրքրություններ և հոբբիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեյնը սիրել է ճանապարհորդել։ 1973 թվականից ի վեր հաճախակի եղել է Կարիբյան կղզում գտնվող Վիրջին Գորդայում, որտեղ իր ընտանիքը տուն ուներ:Ե Եղել է մոլի սուզորդ և սիրել է ստորջրյա լուսանկարչություն:

Ջոն Վեյնը ունեցել է սրտի խնդիր։ Վիրահատվել է 1992 թվականին, որին հաջորդել է լրացուցիչ վիրահատություն՝ 2002 թվականին։ Երկրորդ պրոցեդուրայից հետո նրա ապաքինումը բարդացել է ազդրի կոտրվածքով, և մահացել է հիվանդանոցում թոքաբորբից 2004 թվականի նոյեմբերի 19-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 http://www.timesonline.co.uk/tol/comment/obituaries/article394998.ece
  6. http://czlonkowie.pan.pl/czlonkowie/sites/WynikiWyszukiwania.html?s=VANE,%20John%20R.%20
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  8. 1977 WinnersLasker Foundation.
  9. The Nobel Prize in Physiology or Medicine 1982Nobel Foundation.
  10. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  11. Plarr's Lives of the Fellows
  12. http://geschichte.univie.ac.at/en/persons/john-r-vane-frs-prof-dr
  13. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1972. — P. 3092. — ISSN 0242-6773
  14. Vane; Sir; John Robert (1927 - 2004)(չաշխատող հղում) (անգլ.)
  15. John Vane Archive copy Wayback Machine-ի միջոցով: (անգլերեն)
  16. Vane J. The release and fate of vaso-active hormones in the circulation // Br. J. Pharmacol, 1969, v. 35, p. 209—242
  17. Vane J. Inhibition of prostaglandin synthesis as a mechanism of action for aspirin-like drugs // Nature — New Biology, 1971, v. 25, p. 231
  18. Vane J. My life and times with enzymes and mediators // Med. Sci. Monit., 2001, v. 7, p. 790—800
  19. Vane J. Back to an aspirin a day? // Science, 2002, v. 296, p. 474—475

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Վեյն» հոդվածին։