Ջոն Ստյուարտ Քերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Ստյուարտ Քերրի
Self-Portrait (Curry).jpg
Ծնվել էնոյեմբերի 14, 1897(1897-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրDunavant, Կանզաս, ԱՄՆ
Վախճանվել էօգոստոսի 29, 1946(1946-08-29)[1][2][4][…] (48 տարեկան)
Մահվան վայրՄեդիսոն, ԱՄՆ[5]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[6]
ԿրթությունKansas City Art Institute?, Արվեստի դպրոց Չիկագոյի ինստիտուտ և Geneva College?
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
ՈճRegionalism?
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներErosion and Dust?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
John Steuart Curry Վիքիպահեստում

Ջոն Ստյուարտ Քերրի (անգլ.՝ John Steuart Curry նոյեմբերի 14, 1897(1897-11-14)[1][2][3][…], Dunavant, Կանզաս, ԱՄՆ - օգոստոսի 29, 1946(1946-08-29)[1][2][4][…], Մեդիսոն, ԱՄՆ[5]), 20-րդ դարի ամերիկացի նկարիչ: Համարվում է ամերիկյան կերպարվեստի կարևոր ներկայացուցիչներից մեկը[7]: Աչքի է ընկել հատկապես հայրենի Կանզաս նահանգի գյուղական կյանքը պատկերող աշխատանքներով: Ոչ միայն կտավներ է վրձնել, այլև ստեղծել է որմնանկարներ, պլակատներ, կատարել ամսագրերի, գրքերի նկարազարդումներ: Ջոն Ստյուարտ Քերրին քսաներորդ դարի առաջին կեսին ամերիկյան կերպարվեստում դրսևվորված ռիջիոնալիզմի ուղղության հիմնասյուներից մեկն է՝ Թոմաս Հարթ Բենտոնի (Thomas Hart Benton) և Գրանթ Վուդի (Grant Wood) հետ մեկտեղ: Նրա լավագույն աշխատանքներից են համարվում «Օձին սատկացնող խոզերը» («Hogs Killing a Snake», (1930)[8] կտավը, «Բաց թողնված ոստյուն» (The Missed Leap (1934) լիտոգրաֆիան, «Ողբերգական նախերգանք» («Tragic Prelude») որմնանկարը[9]...

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել ու մեծացել է կանզասյան Դունավան ագարակում, որտեղ նրա մանկությունը զարդարել են Պիտեր Պաուլ Ռուբենսի և Գյուստավ Դորեի նկարների վերատպությունները (դրանցով լի էր նրանց գյուղական տունը): Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ հենց այս արվեստագետներն էլ նշանակալի դեր են խաղացել նրա ոճի ձևավորման գործում[10]:

Նկարչության իր առաջին դասը Ջոնն առել է տասներկու տարեկան հասակում: 1916 թվականին ընդունվել է Կանզաս Սիթիի արվեստի ինստիտուտ, մեկ ամիս անց տեղափոխվել Չիկագոյի արվեստի ինստիտուտ, որտեղ ուսանել է երկու տարի: 1918 թվականից սովորել է Փենսիլվանիայի նահանգի Բիվր Ֆոլս քաղաքի Ժնևյան քոլեջում, որն ավարտելուց հետո՝ 1921-1926 թվականներին որպես պատկերազարդող աշխատակցել է Boys' Life, St. Nicholas, County Gentleman, The Saturday Evening Post և այլ ամսագրերի[11]: 1926 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է շուրջ մեկ տարի, ուսումնասիրել Գյուստավ Կուրբեի, Օնորե Դոմիեի գործերը, խորամուխ է եղել նաև Ռուբենսի ու Տիցիանի՝ գունօգտագործման տեխնիկայի նրբություններում: Վերադառնալով հայրենիք՝ կերպարվեստի գործեր ստեղծելու հետ մեկտեղ զբաղվել է մանկավարժական աշխատանքով. եղել է առաջին artist-in-residence-ը Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի գյուղատնտեսական քոլեջում:

Մահացել է 48 տարեկան հասակում՝ 1946 թվականին, ինֆարկտից: Թաղվել է Վինչեսթրի գերեզմանատանը[12][13]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • John Steuart Curry: Rural America, edited by Mongerson Wunderlich. Chicago: ACA Galleries, 1991.
  • John Steuart Curry: A Catalogue of Reason, edited by Sylvan Cole Jr. New York: Basso Printing Corporation, 1976.
  • Czestochowski, Joseph S. John Steuart Curry and Grant Wood: A Portrait of Rural America. Columbia: University of Missouri Press and Cedar Rapids Art Association, 1981.
  • Dennis, James M. Renegade Regionalists: The Modern Independence of Grant Wood, Thomas Hart Benton, and John Steuart Curry. Wisconsin: University of Wisconsin Press, 1998.
  • Junker, Patricia. John Steuart Curry: Inventing the Middle West. Arizona: Traditional Fine Arts Organization Inc., 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Delarge J. https://www.ledelarge.fr/1558_artiste_CURRY_John_Steuart (фр.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978.
  5. 5,0 5,1 5,2 The Capital TimesMadison: 1917. — ISSN 0749-4068
  6. https://www.moma.org/artists/1339
  7. (անգլերեն) John Steuart Curry (1897 - 1946) Biographie sur le site du Musée d'art du Wisconsin.
  8. Hogs Killing a Snake. The Art Institute of Chicago. Läst 22 augusti 2014.
  9. The Missed Leap. Smithsonian American Art Museum. Läst 22 augusti 2014.
  10. Patricia Junker, ed. (1998)։ John Steuart Curry: Inventing the Middle West։ New York: Hudson Hills Press in association with the Elvehjem Museum of Art, University of Wisconsin-Madison։ էջեր 95, 134, 147n2, 212։ ISBN 1-55595-139-2 
  11. Wunderlich, Mongerson. John Steuart Curry: Rural America. New York: ACA Galleries, 1991
  12. http://www.kshs.org/kansapedia/john-steuart-curry/12028 
  13. Schmeckebier, Laurence. "John Steuart Curry Obituaries", College Art Journal. College Art Association v.6.1(1946): 59–60.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kendall, M. Sue. Rethinking Regionalism: John Steuart Curry and the Kansas Mural Controversy. Washington, D.C.: Smithsonian Institutian Press, 1986.
  • Mayer, Lance and Gay Myers. "Old Master Recipes in the 1920s, 1930s, and 1940s: Curry, Marsh, Doerner, and Maroger." Journal of the American Institute for Conservation 41, no. 1 (Spring, 2002): 21–42.
  • Schmeckebier, Laurence. "John Steuart Curry" Obituaries, College Art Journal. College Art Association v.6.1 (1946): 59–60.
  • Schmeckebier, Lawrence E. John Steuart Curry's Pageant of America. American Artists Group Inc., 1943.
  • KSHS."Curry's Statehouse Studies" Kansas State Historical Society.
  • PBS. "Online News Hour: John Steuart Curry" PBS.