Ջոն Պլատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Պլատ
John Carlton Platt
Ծնվել է1963
Elgin, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական
Հաստատություն(ներ)Մայքրոսոֆթ
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Կալիֆորնիայի պետական համալսարան, Լոնգ Բիչ
Գիտական ղեկավարCarver Mead? և John Hopfield?

Ջոն Պլատ (անգլ.՝ John Carlton Platt, 1963 Իլինոյս, ԱՄՆ - ԱՄՆ), ամերիկացի գիտնական, աշխատում է Google ընկերությունում: Նախկինում աշխատել է որպես Տնօրենի տեղակալ Ռեդմոնդի Microsoft Research (Microsoft-ի հետազոտություններ) լաբորատորիայում[1]: Պլատը աշխատել է Microsoft ընկերությունում 1997–ից 2015 թվականները: Դրանից առաջ նա աշխատել է որպես հետազոտությունների տնօրեն Synaptics կազմակերպությունում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատը ծնվել է Իլինոյս նահանգի Էլգին քաղաքում և ընդունվել է Քալիֆոռնիայի պետական համալսարան 14 տարեկան հասակում: Այդ համալսարանը ավարտելուց հետո, 18 տարեկանում Պլատը պաշտպանել է իր դոկտորական աստիճանը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում համակարգչային գիտությունների ասպարեզում:

Իր ուսանողական տարիներին Քալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, որպես Յուջին Շումեյկերի ուսանող, հայտնաբերել է երկու աստերոիդ[2]՝ (3259) Բրաունլի և (3237) Վիկտորպլատ Պալոմարյան աստղադիտարանում 1984 թվականի սեպտեմբերի 25-ին: Երկրորդ աստերոիդի անվանումը առաջարկել է Պլատը[3], անվանելով այն իր հոր անունով: Առաջին աստերոիդի անվանումը առաջարկել է Յուջին Շումեյկերը[4], դրա փոխարեն, թուլ տալով իր հայտնաբերած մեկ այլ աստերոիդի անվանումը տալ Պլատին, այսպիսով Շումեյկերի հայտանբերած (3927) Ֆելիցիապլատ աստերոիդը անվանել է Պլատը իր մոր անունով[5]:

2005 թվականի օգոստոսին Apple Computer ընկերությունը դիմեց ԱՄՆ պատենտների և առևտրային նշանների գրասենյակ ստանալու համար պատենտ հանրահայտ iPod սարքի համար հատուկ ինտերֆեյսի համար, որը մերժվեց: Մերժման պատճառն էր, որ Ջոն Պլատը հինգ ամիս առաջ դիմել էր նման ինտերֆեյսի համար պատենտ ստանալու պահանջով[6]:

Պլատը իր գործընկեր Դիմիտրի Թերզապուլոսի հետ 2005 թվականին ստացան Տեխնիկական նվաճումների Օսկար Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կողմից ֆիլմերում հագուստի իրական սիմուլացիայի համար նախատեսված համակարգչային մոդելավորման տեխնոլոգիայի ստեղծելու համար[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Microsoft Research Leadership»։ Վերցված է July 6, 2014 
  2. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 6 հունվար 2019 
  3. IAU։ «3237 Վիկտորպլատ աստերոիդի անվանումը» 
  4. IAU։ «3259 Բրաունլի աստերոիդի անվանումը» 
  5. IAU։ «3927 Ֆելիցիապլատ աստերոիդի անվանումը» 
  6. Dalrymple Jim (August 16, 2005)։ «Inside Apple's iPod patent problems»։ Macworld 
  7. https://web.archive.org/web/20060413204557/http://www.oscars.org/78academyawards/scitech/winners.html (Backup at archive.org of http://www.oscars.org/78academyawards/scitech/winners.html Retrieved 2009-01-08.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]