Ջոն Նյումեն (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Նյումեն
John-Newman 2014-01-18 1846 photoby-Adam-Bielawski.jpg
Ծնվել էհունիսի 16, 1990(1990-06-16)[1] (29 տարեկան)
Settle, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[2]
Ժանրերսոուլ, բրիթփոփ և փոփ ռոք
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կոմպոզիտոր, երաժիշտ և հեղինակ-կատարող
Երգչաձայնբարիտոն և մեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ և կիթառ
ԼեյբլUniversal Music Group և Island Records
Կայքjohnnewman.co.uk
John Newman (singer) Վիքիպահեստում

Ջոն Նյումեն (լրիվ անունը՝ Ջոն Ուիլյամ Պիտեր Նյումեն, հունիսի 16, 1990(1990-06-16)[1], Settle, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգիչ, երգահան՝ ում հիթային «Love me again» երգը 2013 թվականի հուլիսին գլխավորել է Մեծ Բրիտանիայի UK Singles Chart հիթ-շքերթը։ Ավելի վաղ, որպես վոկալիստ համագործակցել է անգլիական էլեկտրոնային Rudimental խմբի հետ և ձայնագրել «Feel the love», «Not giving in» երգերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի հունիսի 16-ին ք. Սեթլ (Արևմտյան Յորքշիր, Անգլիա)։ 14 տարեկան հասակում սկսել է կիթառ նվագել և երգեր գրել։ 20 տարեկանում տեղափոխվում է Լոնդոն, որտեղ հավաքում է իր խումբը։ Շուտով Նյումենը պայմանագիր է կնքում Island Records-ի հետ։ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին լույս է տեսնում նրա առաջին ձայնասկավառակը՝ Tribute անունով։ 2014 թվականին համագործակցել է հայտնի շոտլանդացի դիջեյ Քելվին Հարիսի հետ, ձայնագրվելով «Blame» երգում։ Երգը գրվել է Քելվին Հարիսի, Ջոն Նյումենի և նրա եղբայր՝ Ջեյմս Նյումենի կողմից։ 2015 թվականի հուլիսի մեկին, Նյումենը ներկայանում է իր նոր երկրորդ ալբոմի առաջին Come and get it երգով։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tribute 2013
1. Tribute 5։38
2. Love me again 3։59
3. Losing sleep 4։42
4. Easy 3։40
5. Try 3։35
6. Out of my head 3։50
7. Cheating 3։42
8. Running 4։20
9. Gold dust 3։32
10.Goodnight goodbye 3։43
11.All I need is you 3։22

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]