Ջոն Նելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Նելսոն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 1, 1791(1791-06-01)
ԾննդավայրՖրեդերիկ, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էհունվարի 18, 1860(1860-01-18) (68 տարեկան)
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
ԳերեզմանԳրին Մաունթ գերեզմանոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամի և Մերիի քոլեջ և Փրինսթոնի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան և դիվանագետ
Ծնողներհայր՝ Roger Nelson?[1]
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ գլխավոր դատախազ, դեսպան և ԱՄՆ-ի պետքարտուղար
ԿուսակցությունՎիգերի կուսակցություն
ԵրեխաներRosa Landonia Steele?[1] և Mary Sim Sim Nelson?[1]

Ջոն Նելսոն (անգլ.՝ John Nelson, հունիսի 1, 1791(1791-06-01), Ֆրեդերիկ, Մերիլենդ, ԱՄՆ - հունվարի 18, 1860(1860-01-18), Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ և ԱՄՆ-ի 17-րդ գլխավոր դատախազ։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Նելսոնը ծնվել է 1791 թվականի հունիսի 1-ին Մերիլենդ նահանգի Ֆրեդերիկ քաղաքում։ Նա Ռոջեր Նելսոնի և Մերի Բրուքի (ի ծնե՝ Սիմ) չորրորդ զավակն էր[2]։ Նրա եղբայրների և քույրերի թվում էին Մեդիսոն Նելսոնը, Ֆրեդերիկ Ստեմբել Նելսոնը և Սառա Մոլեսբին (ի ծնե՝ Նելսոն)։ Նրա հայրը Ամերիկյան հեղափոխական պատերազմի տարիներին ծառայել է որպես բրիգադի գեներալ։

1811 թվականին ավարտել է Վիլհելմի և Մարիի քոլեջը, իսկ 1813 թվականին ընդունվել է փաստաբան՝ պրակտիկան սկսելով Ֆրեդերիկում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի սկզբում Մերիլենդ նահանգում զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ Դրանից հետո Մերիլենդի 4-րդ շրջանից ընտրվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատ։ 1821 թվականի մարտի 4-ից մինչև 1823 թվականի մարտի 3-ը եղել է ներկայացուցիչ։ 1825 թվականին Ջոն Նելսոնը Փրինսթոնի համալսարանում ստացել է իրավագիտության բնագավառում աստիճան[3]։

1831-1832 թվականներին նշանակվել է երկու Սիցիլիաների թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար[4]։

1843 թվականի հուլիսի 1-ին նախագահ Ջոն Թայլերը նրան նշանակել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև նախագահական ժամկետի ավարտը։ 1844 թվականին Աբելյա Ապշերայի հանկարծակի մահվան հետ կապված մի ամիս նաև կատարել է պետական քարտուղարի պարտականությունները[3]։

Ջոն Թայլերի նախագահական ժամկետի ավարտից հետո Նելսոնը հեռացել է պետական ծառայությունից և վերադարձել է Բալթիմոր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոնն ամուսնացել է Ֆրենսիս Հարիոթ Բերոզի հետ, որը ԱՄՆ-ի ծովային կորպուսի 2-րդ հրամանատար Ուիլյամ Ուորդ Բերոուզ I-ի դուստրն էր։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա՝ Մերի Սիմ Նելսոնը (1819-1880) և Ռոզա Լոնդոնիա Նելսոնը (1825-1894)[5]։

Իր առաջին կնոջ 1836 թվականին մահվանից հետո 1838 թվականին մարտի 13-ին ամուսնացել է Թոմաս Թենանթի դստեր՝ Մաթիլդա Թենաթի հետ[6]։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա՝ Ջոզեֆ Սթորի Նելսոնը և Թեննաթ Նելսոնը։

Ջոն Նելսոնը մահացել է 1860 թվականի հունվարի 8-ին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Geni(բազմ․) — 2006.
  2. Daughters of the American Revolution Lineage Book. — Daughters of the American Revolution, 1896. — 438 с.
  3. 3,0 3,1 «Bioguide Search»։ bioguide.congress.gov։ Վերցված է 2021-03-04 
  4. Grace L. Tracey, John Philip Dern Pioneers of Old Monocacy: The Early Settlement of Frederick County, Maryland, 1721-1743. — Genealogical Publishing Com, 1987. — 448 с. — ISBN 978-0-8063-1183-8
  5. Robert T. Swaine The Cravath Firm and Its Predecessors, 1819-1947. — The Lawbook Exchange, Ltd., 2007. — 1972 с. — ISBN 978-1-58477-713-7
  6. Jacob Engelbrecht The Diary of Jacob Engelbrecht, 1818-1878: 1832-1858, the building of the clustered spires. — Historical Society of Frederick County, 1976. — 774 с.
  7. «Attorney General: John Nelson»։ www.justice.gov (անգլերեն)։ 2014-10-23։ Վերցված է 2021-03-15