Ջոն Մոտտ (քարոզիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մոտտ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25, 1865(1865-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 31, 1955(1955-01-31)[1][2][4] (89 տարեկան)
Մահվան վայրՕռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնմեթոդիզմ
ԿրթությունUpper Iowa University? և Կոռնելի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ և աստվածաբան
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ
և Խաղաղության Նոբելյան մրցանակ[5][6]
ԵրեխաներFrederick D. Mott?
 John Raleigh Mott Վիքիպահեստում

Ջոն Մոտտ (Ջոն Մո, քարոզիչ) (անգլ.՝ John Raleigh Mott, մայիսի 25, 1865(1865-05-25)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 31, 1955(1955-01-31)[1][2][4], Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ), Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիայի առաջնորդ։ Ջոն Ռոլլի Մոն քարոզիչ էր, Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիայի և Ուսանողների քրիստոնեական համաշխարհային ֆեդերացիայի երկարամյա առաջնորդը։

Խաղաղության Նոբելյան մրցանակ նրան 1946 թվականին շնորհվել է խաղաղության համար պայքարող բողոքական միջազգային քրիստոնեական ուսանողական կազմակերպությունների ստեղծման և ամրապնդման համար։ Նա այդ մրցանակին արժանացել Էմիլի Բելչի հետ միասին։ 1895 թվականից մինչև 1920 թվականը Մոն Ուսանողների քրիստոնեական հաշխարհային ֆեդերացիայի ընդհանուր քարտուղարն էր։ 1948 թվականին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմավորման մեջ ներգրավված այդ մարմինը նրան ընտրել է որպես ցմահ պատվավոր նախագահ։ Նրա ամենահայտնի գիրքը ՝ «Այս սերնդում աշխարհի ավետարանականացումը» դարձել էր 20-րդ դարի սկզբի միսիոներական կարգախոս[7]։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոն ծնվել է 1865 թվականի մայիսի 25-ին Նյու Յորք նահանգի Սալլիվան քաունթիի Լիվինգսթոն Մանոր քաղաքում։ Նրա ընտանիքը նույն տարվա սեպտեմբերին տեղափոխվել է Այովա նահանգի Փոստվիլ քաղաք։ Նա հաճախել է Ափըր Այովայի համալսարան, որտեղ պատմություն է ուսանել և եղել է մրցանակակիր բանավիճող ուսանող։ Նա տեղափոխվել է Քորնելլի համալսարան, որտեղ 1888 թվականինին ստացել է իր բակալավրի աստիճան։ Մոն կրել է 1886 թվականին հիմնված Արտաքին առաքելությունների ուսանողական կամավորական շարժման թիկունքում գտնվող ուժերից մեկի՝ Արթուր Թապան Պիրսոնի ազդեցությունը։ 1891 թվականին Մոն ամուսնացել է Լեյլա Ադա Ուայթի հետ (1866-1952) և ունեցել է երկու տղա և երկու աղջիկ։

1910 թվականին ամերիկացի մեթոդիստ լեյփըրսըն Մոն նախագահել է 1910 թվականի Համաշխարհային միսիոներական համաժողովում, որ կարևոր աստիճան էր ժամանակակից բողոքական առաքելությունների շարժման, ոմանց կարծիքով՝ ժամանակակից էկումենիկ շարժման մեջ։

1912 թվականին Մոին իր գործընկերոջ հետ առաջարկվել է անվճար ուղևորություն «Տիտանիկ»ով՝ Ուայթ Սթար Լայնի, նրանց գործունեությամբ հետաքրքրված մի պաշտոնատարի կողմից, ով սակայն մերժում է ստացել և ընտրվել է ավելի համեստ լայներ՝ Էս Էս Լեփլենդը։ Ըստ Չարլզ Հովարդ Հոփքինսի գրած Մոի կենսագրության, Նյու Յորքում լուրերը լսելուց հետո նրանք միմյանց նայելով արտահայտվել են՝ «Օ Տեր, քո կամոք մենք դեռ անելիք ունենք»[8]։

Եվրոպայում շրջագայելուց, էկումենիզմը խթանելուց հետո, Մոն մեկնել է Ասիա, ուր 1912 թվականի հոկտեմբերից մինչև 1913 թվականի մայիսը, անցկացրել է 18 տարածաշրջանային և ազգային գիտաժողովների շարք Ցեյլոնում, Հնդկաստանում, Բիրմայում, Մալայայում, Չինաստանում, Կորեայում և Ճապոնիայում[9]։ Նա նաև աշխատել է Ռոբերտ Հելլուել Գարդիներ III-ի հետ՝ Ռուսաստանում իրականացած հեղափոխությունից հետո Ռուսական ուղղափառ եկեղեցու և արքեպիսկոպոս Տիխոնի հետ հարաբերությունները պահպանելու համար։

1920 թվականից մինչև 1928 թվականը, Մոն նախագահել է Ուսանողների քրիստոնեական համաշխարհային ֆեդերացիայում։ Իր առաքելությունների, էկումենիզմի, հանուն խաղաղության նրա կատարած աշխատանքի համար որոշ պատմաբաններ նրան համարել են «իր ժամանակի առավել շատ ճանապարհորդած և համընդհանուր վստահելի առաջնորդ»[10]։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Մոի նամակները պահվում են Յեյլի աստվածաբանության դպրոցի գրադարանում[11]։

Հարգանքի տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոն Եպիսկոպոսական եկեղեցու (ԱՄՆ) պատարագի օրացույցով պատվի է արժանանում հոկտեմբեր 3-ին տեղի ունեցող հավաքով։ Նրա անունով է կոչվել Այովա նահանգի Փոստվիլ քաղաքի նույնանուն համայնքի դպրոցական շրջանի ավագ դպրոցը[12]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սերնդում աշխարհի ավետարանականացումը (1900)

Քրիստոնեական առաքելությունների վճռական ժամը (1910)

Ուսանողական համաշխարհային քրիստոնեական ֆեդերացիա (1920)

Համագործակցություն և համաշխարհային առաքելություն (1935)

Հանուն գործողության միավորված մեթոդիստներ (1939)

Ավելի լայն ավետարանչականություն (1945)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային միսիոներական կոնֆերանս

Քրիստոնեական էկումենիզմ

Կրոնի պատմությունն ԱՄՆ-ում

Ուսանողական միջազգային գործակալություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. The Nobel Peace Prize 1946Nobel Foundation.
  6. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  7. Cracknell & White, 233
  8. Greg Daugherty (March 2012). "Seven Famous People Who Missed the Titanic"
  9. A History of the Ecumenical Movement 1517-1848, 2d edition, p. 364
  10. Cracknell & White, 243
  11. The papers of John R. Mott are held at the Yale Divinity School Library.
  12. The high school of the Postville Community School District in Postville, Iowa is named after him.

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cracknell, Kenneth and Susan J. White. An Introduction to World Methodism. Cambridge: Cambridge University Press, 2005. 0-521-81849-4.
  • Fisher, Galen Merriam. John R. Mott: Architect of Cooperation and Unity. New York: Association Press, 1953.
  • Hopkins, Charles Howard. John R. Mott, 1865–1955. Eerdmans, 1979. 0-8028-3525-2.
  • Hopkins, C. Howard. History of the Y.M.C.A. in North America (1951)
  • Mackie, Robert C. Layman Extraordinary: John R. Mott, 1865–1955. London, Hodder & Stoughton, 1965.
  • Matthews, Basil Joseph. John R. Mott: World Citizen. New York, Harper, 1934.

Հիմնական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]