Ջոն Մերթոն Օլդրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մերթոն Օլդրիչ
անգլ.՝ John Merton Aldrich
Ծնվել էհունվարի 28, 1866(1866-01-28)
Օլմստեդ շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ կամ Ռոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[1]
Մահացել էմայիսի 27, 1934(1934-05-27) (68 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկենդանաբան և միջատաբան
Հաստատություն(ներ)Սմիթսոնյան ինստիտուտ և University of Idaho?[2]
Գործունեության ոլորտմիջատաբանություն[1] և երկթևանիներ[1]
ԱնդամակցությունEntomological Society of America?[2] և Entomological Society of Washington?[2]
Ալմա մատերՍթենֆորդի համալսարան (1906)[2], Միչիգան նահանգի համալսարան (1890)[2], Կանզասի համալսարան (1893)[2] և South Dakota State University? (1888)[2]
Գիտական աստիճանԲակալավր[2] (1888), գիտության մագիստր[2] (1891), գիտության մագիստր[2] (1893) և փիլիսոփայության դոկտոր[2] (1906)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
 John Merton Aldrich Վիքիպահեստում

Ջոն Մերթոն Օլդրիչ (անգլ.՝ John Merton Aldrich, հունվարի 28, 1866(1866-01-28), Օլմստեդ շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ և Ռոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[1] - մայիսի 27, 1934(1934-05-27)), ամերիկացի միջատաբան։ Համարվում է ամենաբեղուն միջատաբաններից մեկը, որն ուսումնասիրել է ճանճերին[3]։ Օլդրիչը միջատների համադրողի օգնական է եղել ԱՄՆ ազգային թանգարանում։ Նրա հավաքածուն այսօր էլ մնում է թանգարանի համար ամենակարևոր երկթևանիների ընդհանուր հավաքածուներից մեկը[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջատաբանություն սովորել է ամերիկյան մի քանի համալսարաններում։ 1893 թվականին դարձել է Այդահոյի համալսարանում պրոֆեսոր։ Երկար տարիների աշխատանքից հետո մի քանի այլ այլ դասախոսների միասին 1913 թվականին հեռացվել է այնտեղից, քանի որ նրանք համալսարանի նախագահին մեղադրել են անձեռնահասության համար։ Շարունակել է իր կարիերան Entomology Bureau-ում։ Եղել է ամերիկյան Ունիվերսալիստական Եկեղեցու ակտիվ անդամ։ 1915-1920 թվականներին եղել է Ամերիկայի միջատաբանական ընկերության քարտուղար-գանձապահ, իսկ 1921 թվականին՝ նախագահ։ 1926 թվականին եղել Է Վաշինգտոնի միջատաբանական ընկերության (Washington Entomological Society) նախագահը։ 1934 թվականի մայիսի 27-ին հանկարծամահ է եղել։ Թաղված է Մոսկվայում (Այդահո նահանգ)[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին կինն ու որդին մահացել են[3]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Czech National Authority Database
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Melander A. L. John Merton Aldrich // Psyche (Camb. Mass.)Hindawi Publishing Corporation, Cambridge Entomological Club, 1934. — Vol. 41, Iss. 3. — P. 133—149. — ISSN 0033-2615; 1687-7438doi:10.1155/1934/14725
  3. 3,0 3,1 3,2 Melander, A.L. (1934)։ «John Merton Aldrich.»։ Psyche 41 (3): 133–149։ doi:10.1155/1934/14725։ Արխիվացված է օրիգինալից 21 March 2019-ին։ Վերցված է 13 April 2012 
  4. Mallis, Arnold American Entomologists. — Rutgers University Press, 1971. — С. 394-399.
  5. «J.M. Aldrich Diaries»։ South Dakota State University Archives and Special Collections։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-06-ին։ Վերցված է 2020-07-06 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]