Ջոն Մաքքարթին (համակարգչային գիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Մաքքարթին
John McCarthy Stanford.jpg
Ծնվել էսեպտեմբերի 4, 1927(1927-09-04)[1][2][3][…]
Բոստոն, ԱՄՆ[1][2]
Մահացել էհոկտեմբերի 24, 2011(2011-10-24)[4][2][3] (84 տարեկան)
Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[2]
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, ճարտարագետ, համալսարանի պրոֆեսոր և artificial intelligence researcher
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Ստենֆորդի համալսարան
Գործունեության ոլորտարհեստական բանականություն[2]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արհեստական ​​ինտելեկտի առաջխաղացման ասոցիացիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5]
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1948)[2] և Փրինսթոնի համալսարան (1951)[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարSolomon Lefschetz?[7]
Եղել է գիտական ղեկավարRaj Reddy?, Ramanathan V. Guha?, Բարբարա Լիսկով և Ruzena Bajcsy?
ՊարգևներԹյուրինգի մրցանակ[2] Բենջամին Ֆրանկլինի մեդալ Ազգային գիտական մեդալ[2] Համակարգչային պատմության թանգարանի համակրանք IJCAI Award for Research Excellence? Kyoto Prize in Advanced Technology? Համակարգչային տեխնիկայի պիոներ Programming Languages Achievement Award? Կիոտո մրցանակ AAAI Fellow? Fellow of the Cognitive Science Society? և ACM-ի անդամ
ՄայրIda Glatt McCarthy?
Կայքwww-formal.stanford.edu/jmc//
John McCarthy (computer scientist) Վիքիպահեստում

Ջոն Մաքքարթի Ջոն Մաքքարթի (անգլ.՝ John McCarthy, սեպտեմբերի 4, 1927, Բոստոն, – հոկտեմբերի 24, 2011, Ստենֆորդ), ամերիկացի գիտնական՝ ինֆորմատիկայի բնագավառում։ Մաքքարթին արհեստական բանականություն (ԱԻ-արհեստական ինտելեկտ) տերմինի հիմնադիրներից մեկն է: Նա ստեղծել է Լիսպ (Lisp) ծրագրավորման լեզուների ընտանիքը (1958), ինչպես նաև ALGOL ֆունկցիոնալ ծրագրավորման լեզվի հիմնադիրն է: Արհեստական ինտելեկտի հետազոտության ոլորտում իր ունեցած մեծ ներդրման համար արժանացել է Turing մրցանակին (1971): ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է(1989)

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Մաքքարթին ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 4-ին Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ ներգաղթյալների ընտանիքում, հայրը՝ Ջոն Պատրիկ Մաքքարթի (Իռլանդիա), մայրը՝ Իդա Գլաթ Մաքքարթի (Լիտվիա, հույն) (1893—1957)։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին ընտանիքը ստիպված էր հաճախակի տեղափոխվել մի տեղից մյուսը, մինչև Մաքքարթիի հայրը աշխատանք է գտնում Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ որպես արհմիութենական գործիչ, իսկ մայրը՝ լրագրող։

Շատ վաղ հասակից մեծ հետաքրքրություն ունենալով դեպի մաթեմատիկան` Ջոնը՝ դեռևս պատանի, սկսեց այն ուսումնասիրել ինքնուրույն ու սովորել համալսարանական դասագրքերով, որոնք կիրառվում էին ոչ հեռվում գտնվող Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում: Արդյունքում՝ համալսարան ընդունվելով` մաթեմատիկայից ունեցած բավարար գիտելիքները հնարավորություն տվեցին նրան չհաճախել մաթեմատիկայի դասերին առաջին երկու տարիների ընթացքում:

1948-ին Մաքքարթին ստանում է բակալավր մաթեմատիկոսի աստիճան Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, 1951-ին Փրինսթոնում արժանանում է ասպիրանտ մաթեմատիկոսի կոչման։ Փրինսթոնի և Սթենֆորդի համալսարաններում, Դարտմութի քոլեջում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում աշխատելու ընթացքում, տարբեր կարճաժամկետ գործունեությունից հետո, շարունակելով աշխատանքը Ստանֆորդում 1962 թվականին՝ նա արժանանում է պրոֆեսորի կոչման, որտեղ և մնում է մինչև կենսաթոշակի անցնելը՝ 2000-ի վերջը։

Ջոն Մաքքարթին պնդել է, որ արհեստական ինտելեկտի համար մաթեմատիկական տրամաբանության օգտագործումն անհրաժեշտություն է: 1958-ին նա առաջարկել է «խորհուրդների ընդունում» համակարգը, ինչը հետագայում ոգեշնչել է տրամաբանական ծրագրավորման հարցումներին պատասխանելու աշխատանքներին: Հենց այդ տարի Մաքքարթին զարգացրեց Լիպս ծրագրավորման լեզուն և այն հրապարակեց ACM-ի հաղորդակցություններ պարբերականում՝ 1960 թվականի ապրիլին։

1961 թվականին Ջոն Մաքքարթին հրապարակավ առաջարկեց, որ համակարգչային տեխնոլոգիան որոշ ժամանակ հետո կարող է տանել այնպիսի ապագայի, որի ընթացքում հաշվողական ռեսուրսները և նույնիսկ որոշակի ընտրված ծրագրեր կարող են տարածվել և կիրառվել կոմունալ ծառայությունների բիզնես-մոդելների շրջանակներում (ինչպես՝ ջուրը և էլեկտրականությունը): Այս գաղափարը շատ հանրահայտ էր 1960-ականների վերջին, բայց դուրս եկավ շրջանառությունից 1970-ականների կեսերին, քանի որ պարզ դարձավ, որ այդ ժամանակահատվածի տեխնիկան, ծրագրային ապահովվածությունը և հաղորդակցության տեխնոլոգիաները պարզապես պատրաստ չէին դրան: Այնուամենայնիվ, 2000 թվականներից սկսած՝ այդ գաղափարը վերածնվեց նոր ձևերով, մասնավորապես այնպես՝ ինչպես ամպային հաշվարկի գաղափարն էր։

Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենֆորդի համալսարանում կարճաժամկետ գործունեությունից հետո Մաքքարթին 1955 թվականին դառնում է Դարտմուդ քոլեջի ասիստենտ:

Մեկ տարի անց՝ 1956 թվականի աշնանը, նա տեղափոխվում է MIT՝ որպես գիտաշխատող:

1962 թվականին Մաքքարթին ստանում է լիարժեք պրոֆեսորի կոչում Սթենֆորդում, որտեղ մնում է մինչև 2000 թվականը՝ իր թոշակի անցնելը: MIT(ՄԻՏ)-ում իր աշխատանքային առաջին իսկ օրվանից նա իր ուսանողներիի կողմից ջերմորեն կոչվում է «Քեռի Ջոն»:

Մաքքարթին հաղթեց մաթեմատիկական տրամաբանությունը արհեստական ​​ինտելեկտի համար:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքքարտին ամուսնացած է եղել երեք անգամ: Նրա երկրորդ կինը Վերա Ուաթսոնն էր, ծրագրավորող և լեռնագնաց, նա մահացել է 1978 թվականին՝ փորձելով ստեղծել Անապուրնա I կենտրոնը՝ որպես համընդհանուր կանանց արշավախմբի մաս: Հետագայում Ջոնը ամուսնացել է Քերոլին Թալկոտի հետ, նա համակարգչային գիտնական էր Սթենֆորդում, իսկ հետագայում՝ միջազգային SRI-ում:

Մաքքարթին իրեն համարում էր աթեիստ։ Լինելով կոմունիստ, նա դարձավ պահպանողական հանրապետական, երբ խորհրդային ներխուժումից հետո 1968 թվականին երկօրյա այցով գտնվեց Չեխոսլովակիայում: Մաքքարթին մահացել է Սթենֆորդում գտնվող իր տանը 2011 թվականի հոկտեմբերի 24-ին:

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլոանի կրթաթոշակ (1957-59)
  • Turing Award (1971)
  • Համակարգչային տեխնոլոգիաների առաջատար (1985)
  • Կիոտոյի մրցանակ (1988)
  • ԱՄՆ ազգային գիտական ​​մեդալ (1990)
  • Բենջամին Ֆրանկլինի մեդալ (2003)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]