Jump to content

Ջոն Մահամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մահամա
անգլ.՝ John Dramani Mahama
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1958(1958-11-29)[1][2][3] (67 տարեկան)
ԾննդավայրԳանա կամ Damongo
Քաղաքացիություն Գանա
ԱզգությունGonja people?
Մայրենի լեզուGonja?
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԳանայի համալսարան (1981)[4], Աչիմոտա դպրոց և Ghana Senior High School?
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պատմաբան, պետական ծառայող և գրող
ԱշխատատուPlan International?
ԱմուսինLordina Mahama?
Ծնողներհայր՝ Emmanuel Adama Mahama?
Զբաղեցրած պաշտոններPresident of Ghana?, Member of the 4th Parliament of the 4th Republic of Ghana?, Պանաֆրիկյան խորհրդարանի անդամ, Vice President of the Republic of Ghana?, Member of the 3rd Parliament of the 4th Republic of Ghana?, Member of the 2nd Parliament of the 4th Republic of Ghana?, Minister for Communications?, President of Ghana?, Chairperson of ECOWAS? և նախագահ
ԿուսակցությունNational Democratic Congress?[5]
Պարգևներ և
մրցանակներ
🌐
 John Dramani Mahama Վիքիպահեստում

Ջոն Դրամանի Մահամա (անգլ.՝ John Dramani Mahama, նոյեմբերի 29, 1958(1958-11-29)[1][2][3], Գանա և Damongo), գանացի քաղաքական և պետական գործիչ, Գանայի նախագահ (2012֊2017) և 2025 թվականի հունվարի 7-ից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահաման ծնվել է հարուստ ֆերմերի ընտանիքում։ Նրա հայրը զբաղվել է քաղաքականությամբ, Քվոմե Նքրումաի օրոք եղել է խորհրդարանի անդամ, եղել է նախագահ Հիլա Լիմանի խորհրդականը։ Ջոն Դրամանի Մահամանը կրթություն է ստացել Գանայի համալսարանում, իսկ 1986֊1988 թվականներին սովորել է Մոսկվայում և ստացել սոցիալական հոգեբանության դիպլոմ[9]։

1996 թվականին ընտրվել է խորհրդարանի անդամ։ 1997 թվականի ապրիլից դարձել է փոխնախարար, իսկ 1998 թվականի նոյեմբերից մինչև 2001 թվականի հունվարը զբաղեցրել է կապի հարցերով նախարարի պաշտոնը։ Ջոն Կուֆուորի իշխանության գալուց հետո Մահաման ութ տարի եղել է ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական կոնգրես (NDC) կուսակցության խորհրդարանական։

2012 թվականի հուլիսի 25-ից սկսած ժամանակավորապես ստանձնել է նախագահի պարտականությունները․ նա նախագահ Էվանս Ատտա Միլսի մահից մի քանի ժամ անց խորհրդարանում երդում է տվել։ Նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 50.7%-ը՝ առաջ անցնելով իր հիմնական մրցակից Նանա Ակուֆո Ադդոյից, որը հավաքել է 47.74%։ Մինչ այդ, 2009 թվականի հունվարի 7-ից մինչև 2012 թվականի հուլիսի 25-ը եղել է Գանայի փոխնախագահը[10][11]։

Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով ստացել է «Mr. Dumsor» (այսինքն՝ «Պարոն Անջատում») մականունը։

Մահամայի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձրել ենթակառուցվածքների բարելավմանը՝ ճանապարհների կառուցում, օդանավակայանների (Կումասի, Տամալե) վերակառուցում, Թակորադի նավահանգստի ընդլայնում։ Կառավարության ձեռքբերումներից է նաև «Գանայի գազ» ծրագիրը՝ գազի արտադրման գործարանի կառուցումը։ Սակայն տնտեսական աճի տեմպը նվազել է արտահանվող ապրանքների, հիմնականում էներգիայի գների անկման պատճառով։

Մահամայի կառավարության հեղինակությանը լուրջ հարված է հասցրել Վոյոմեի գործը․ գրեթե 12 միլիոն դոլար կոռուպցիոն վճարում, որն իրականացվել էր իշխանական կուսակցության գանձապահի օգտին։ 2014 թվականին Գերագույն դատարանը գործարքը համարել է անօրինական և որոշել է վերադարձնել գումարը։ Նախագահն ընդունել է, որ «կոռուպցիային պետք է շատ ավելի համակարգված ձևով հակազդել»։

Մահաման հայտնի է իր հումորի զգացումով։ Երբ եղել է փոխնախագահ, հրապարակել է գիրք՝ «Իմ առաջին հեղաշրջումը և Աֆրիկայի կորուսյալ տասնամյակների այլ ճշմարիտ պատմություններ» վերնագրով, որը նվիրված է հասարակության և իշխանության հարաբերությունների խնդիրներին աֆրիկյան երկրներում։

2024 թվականի դեկտեմբերի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Ջոն Դրամանի Մահամայի հաղթանակը նախագահական ընտրություններում՝ 56.55% արդյունքով։ Նրա հակառակորդը եղել է իշխող Նոր հայրենասիրական կուսակցության թեկնածու և փոխնախագահ Մահամուդու Բաումիան, որը ստացել էր 41.01% ձայն և ընդունել իր պարտությունը։ 2025 թվականի հունվարի 7-ին Մահաման պաշտոնապես ստանձնել է Գանայի նախագահի պաշտոնը[12][13][14]։

Կինը Լորդինա Մահամանն է, ունեն յոթ երեխա[15]։

  • Գանայի Աստղի շքանշանի ասպետ։
  • Վոլտայի շքանշանի ասպետ։

Պուշկինի մեդալ (2010 թվականի հոկտեմբերի 29, Ռուսաստան)՝ արտասահմանում ռուսական մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած մեծ ներդրման համար[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  3. 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. ↑ https://web.archive.org/web/20120912122210/http://www.ghanatoghana.com/Ghanahomepage/john-dramani-mahama-biography
  5. ↑ https://www.britannica.com/biography/John-Mahama
  6. ↑ https://www.modernghana.com/news/323368/russia-honours-mahama.html
  7. ↑ https://sgg.gouv.bj/doc/decret-2014-017/
  8. ↑ https://www.granma.cu/granmad/2011/03/17/pdf/pagina02.pdf
  9. ↑ Кусов, Виталий. «Джон Махама: президент Ганы, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  10. ↑ «Джон Драмани Махама переизбран президентом Ганы». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. ↑ «Джон Драмани Махама избран президентом Ганы уже в первом туре». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. ↑ «Présidentielle au Ghana: John Mahama vainqueur avec 56% des voix, selon la Commission électorale». RFI (ֆրանսերեն). 2024 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 10-ին.
  13. ↑ «#GhanaPolls2024: Bawumia concedes defeat to Mahama» (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 10-ին.
  14. ↑ Desk, Publishing (2025 թ․ հունվարի 7). «John Dramani Mahama Sworn in as President of Ghana for Second Term». 3news.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 7-ին.
  15. ↑ «Махама, Джон Драмани». ТАСС. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. ↑ «Указ Президента Российской Федерации от 29 октября 2010 года № 1300 «О награждении медалью Пушкина Махамы Д.Д. и Меритона В.»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մահամա» հոդվածին։