Jump to content

Ջոն Մակլեոդ (ֆիզիոլոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մակլեոդ
անգլ.՝ John James Rickard Macleod
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1876(1876-09-06)[1][2][3][…]
ԾննդավայրClunie
Մահացել էմարտի 16, 1935(1935-03-16)[1][3][4][…] (58 տարեկան)
Մահվան վայրԱբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանAllenvale Cemetery[6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱբդերինի համալսարան և University of Aberdeen School of Medicine?
Մասնագիտությունբժիշկ, գյուտարար, համալսարանի դասախոս և ֆիզիոլոգ
ԱշխատատուՏորոնտոյի համալսարան և Լայպցիգի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼեոպոլդինա և Լոնդոնի թագավորական ընկերություն
 John James Rickard Macleod Վիքիպահեստում

John James Rickard Macleod, (սեպտեմբերի 6, 1876(1876-09-06)[1][2][3][…], Clunie - մարտի 16, 1935(1935-03-16)[1][3][4][…], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5]), շոտլանդացի կենսաքիմիկոս և ֆիզիոլոգ էր։ Նա իր կարիերան նվիրել է ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի տարբեր թեմաների, բայց հիմնականում հետաքրքրված է եղել ածխաջրերի նյութափոխանակությամբ։ Նա հայտնի է ինսուլինի հայտնաբերման և անջատման գործում իր դերով, որի համար նա և Ֆրեդերիկ Բանտինգը 1923 թվականին ստացել են ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակ։[10] Մրցանակը Մաքլեոդին շնորհելը վիճահարույց էր, քանի որ, ըստ Բանտինգի տարբերակիի, Մաքլեոդի դերը հայտնագործության մեջ աննշան էր։ Միայն մրցանակաբաշխությունից տասնամյակներ անց անկախ վերանայումը շատ ավելի մեծ դեր է վերագրել նրան։[11]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքլեոդը ծնվել է Քլունիում, Պերտշիրի Դանկելդի մոտ։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց նրա հայրը՝ Ռոբերտ Մաքլեոդը, ով Ազատ եկեղեցու քահանա էր, տեղափոխվել է Աբերդին, որտեղ Ջոնը սովորել է Աբերդինի քերականական դպրոցում և ընդունվել Աբերդինի համալսարանի բժշկության ֆակուլտետ[12] Աբերդինի համալսարանում Մաքլեոդի գլխավոր ուսուցիչներից մեկը երիտասարդ պրոֆեսոր Ջոն Ալեքսանդր ՄաքՎիլյամն էր։ Նա 1898 թվականին գերազանցությամբ ստացել է բժշկական աստիճան, ապա մեկ տարի, ճանապարհորդական կրթաթոշակով, կենսաքիմիա է ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում, Գերմանիա։ Նա 1902 թվականին դարձել է Լոնդոնի հիվանդանոցի բժշկական դպրոցի կենսաքիմիայի դասախոս։ Նույն թվականին նրան Քեմբրիջի համալսարանից շնորհվել է հանրային առողջապահության դոկտորի կոչում։[13] Մոտավորապես այդ ժամանակ նա հրապարակել է իր առաջին հետազոտական ​​հոդվածը՝ մկաններում ֆոսֆորի պարունակության մասին հոդված։[14][15]

1903 թվականին Մաքլեոդը դարձավ ֆիզիոլոգիայի դասախոս Քլիվլենդի (Օհայո) Արևմտյան Ռեզերվ համալսարանում, որտեղ նա մնաց 15 տարի։ Սա այն ժամանակահատվածն էր, երբ նա հետաքրքրություն ցուցաբերեց ածխաջրերի նյութափոխանակության նկատմամբ, որը շարունակվեց նրա կարիերայի մնացած մասի ընթացքում։[13][16]

1910 թվականին նա, Ամերիկյան բժշկական ասոցիացիայի դեղագիտության և թերապիայի և պաթոլոգիայի և ֆիզիոլոգիայի բաժանմունքների համատեղ նիստում, դասախոսություն կարդաց փորձարարական շաքարախտի տարբեր ձևերի և շաքարախտի համար դրանց նշանակության մասին։[17]

1916 թվականին նա ֆիզիոլոգիայի պրոֆեսոր էր Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանում, Կանադա։[18] Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա շարունակեց ֆիզիոլոգիա դասավանդել Տորոնտոյի համալսարանում, որտեղ դարձավ ֆիզիոլոգիայի լաբորատորիայի տնօրեն և բժշկական ֆակուլտետի դեկանի օգնական։ Նա ուսումնասիրեց ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի տարբեր թեմաներ, որոնց թվում էին Mycobacterium tuberculosis-ի քիմիան, էլեկտրաշոկերը, կրեատինինի նյութափոխանակությունը և ուղեղի արյան շրջանառությունը։

1905 թվականին նա սկսեց հետաքրքրվել ածխաջրերի նյութափոխանակությամբ և շաքարախտով, այդ ժամանակից ի վեր նա այդ թեմայով մի շարք գիտական ​​հոդվածներ և մի քանի մենագրություններ է հրապարակել։[14][19] Ի հավելումն, Մաքլեոդը հայտնի դասախոս էր և ազդեցիկ ներդրում ուներ Տորոնտոյի համալսարանում բժշկության վեցամյա դասընթացի մշակման գործում։[14][15][20]

Ֆրեդերիկ Բանտինգը և ինսուլինի հայտնագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի վերջին Ֆրեդերիկ Բանտինգը՝ երիտասարդ կանադացի բժիշկ, ում մոտ խանգարված ենթաստամոքսային գեղձի էքստրակտն օգտագործելով շաքարախտը բուժելու իդեա էր առաջացել, դիմեցՄաքլեոդին: Մաքլեոդը ոգևորված չէր, քանի որ (ի տարբերություն Բանտինգի) նա ծանոթ էր այս ուղղությամբ այլ հետազոտողների անհաջող փորձերին: Նա, արյան մեջ գլյուկոզի կոնցենտրացիայի կարգավորման գործում, ավելի հավանական էր համարում նյարդային համակարգի դերը: Ի վերջո, Բանտինգը կարողացավ համոզել Մաքլեոդին, այդ ամռանը․ Շոտլանդիայում, իրեն լաբորատոր տարածք տրամադրել:[ref name="Rosenfeld2002"/> Լաբորատորիայից բացի, Մաքլեոդը տրամադրել է փորձարարական կենդանիներ և իր ուսանող Չարլզ Բեսթին: Մաքլեոդը նաև խորհրդատվություն է տրամադրել նախագծերի պլանավորման և վերլուծական տեխնիկայի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև օգնել է առաջին շան վիրահատության ժամանակ:[11][21] Մինչ Մաքլեոդը բացակայում էր, Բանտինգը և Բեսթը հասան առաջընթացի. նրանք առանձնացրին ենթաստամոքսային գեղձի ներքին սեկրեցիա և հաջողությամբ նվազեցրին մեկ այլ շան արյան մեջ շաքարի մակարդակը, որի ենթաստամոքսային գեղձը հեռացվել էր։

Ֆրեդերիկ Բանտինգ և Չարլզ Բեսթ

Վերադառնալուց հետո Մաքլեոդը զարմացավ և կասկած հայտնեց արդյունքների վերաբերյալ: Բանտինգը սա ընդունեց որպես իր ազնվության դեմ հարձակում: Նրանք դառնորեն վիճեցին, բայց Բանտինգը վերջապես ընդունեց Մաքլեոդի հրահանգը, որ անհրաժեշտ են հետագա փորձեր, և նա նույնիսկ համոզեց Մաքլեոդին ապահովել ավելի լավ աշխատանքային պայմաններ և իրեն ու Բեսթին աշխատավարձ տալ: Հետագա փորձերը հաջողությամբ պսակվեցին, և երեքն էլ սկսեցին ներկայացնել իրենց աշխատանքները հանդիպումների ժամանակ: Մաքլեոդը շատ ավելի լավ հռետոր էր, և Բանտինգը սկսեց հավատալ, որ նա ցանկանում է իր վրա վերցնել ամբողջ վաստակը:[11]

Նրանց հայտնագործությունն առաջին անգամ հրապարակվել է «Լաբորատորիա և կլինիկական բժշկություն հանդեսի» 1922 թվականի փետրվարյան համարում:[22]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #127449620 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 7,2 https://www.cdnmedhall.ca/laureates/johnmacleod
  8. The Nobel Prize in Physiology or Medicine 1923Nobel Foundation.
  9. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  10. «The Nobel Prize in Physiology or Medicine 1923». Nobel Foundation. Վերցված է 2011-03-11-ին.
  11. 11,0 11,1 11,2 Rosenfeld, Louis (2002). «Insulin: Discovery and Controversy». Clinical Chemistry. 48 (12): 2270–2288. doi:10.1093/clinchem/48.12.2270. PMID 12446492.
  12. «JJR Macleod». Aberdeen Medico-Chirurgical Society. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  13. 13,0 13,1 Shampo, M. A.; Kyle, R. A. (2006). «John J. R. Macleod--Nobel Prize for Discovery of Insulin». Mayo Clinic Proceedings. 81 (8): 1006. doi:10.4065/81.8.1006. PMID 16901021.
  14. 14,0 14,1 14,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Cathcart1935» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. 15,0 15,1 A.H. (1935). «John James Rickard Macleod, 1876–1935» (PDF). Experimental Physiology. 25 (2): 105–108. doi:10.1113/expphysiol.1935.sp000668.
  16. «Biography of John James Rickard Macleod (1876-1935) | The Discovery and Early Development of Insulin». insulin.library.utoronto.ca. Վերցված է 2021-03-28-ին.
  17. «Biography of John James Rickard Macleod (1876-1935) | The Discovery and Early Development of Insulin». insulin.library.utoronto.ca. Վերցված է 2021-03-28-ին.
  18. «John Macleod Biographical». The Nobel Prize. Վերցված է 2021-10-17-ին.
  19. McHardy, Kenneth C.; Petrie, John R. (2020). «First among Equals: Macleod, Banting, and the Discovery of Insulin in Toronto». Unveiling Diabetes - Historical Milestones in Diabetology. Frontiers in Diabetes (english). 29: 73–83. doi:10.1159/000506544. ISBN 978-3-318-06733-0. S2CID 226484526.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Henderson, Velyien E. (1935). «Obituary – John James Rickard Macleod». Science. 81 (2102): 355. doi:10.1126/science.81.2102.355.
  21. Bliss, Michael (1989). «J.J.R. Macleod and the discovery of insulin». Quarterly Journal of Experimental Physiology. 74 (2): 87–96. doi:10.1113/expphysiol.1989.sp003266. PMID 2657840.
  22. Banting, Frederick G.; Best, Charles H. (1922). «The Internal Secretion of the Pancreas» (PDF). The Journal of Laboratory and Clinical Medicine. 7 (5). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.