Ջոն Հուչրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Հուչրա
John Peter Huchra
Ծնվել էդեկտեմբերի 23, 1948(1948-12-23)
Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 8, 2010(2010-10-08)[1] (61 տարեկանում)
Lexington, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
ՊարգևներFellow of the American Physical Society?

Ջոն Հուչրա (անգլ.՝ John Peter Huchra, դեկտեմբերի 23, 1948(1948-12-23), Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 8, 2010(2010-10-08)[1], Lexington, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ և պրոֆեսոր, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։ Եղել է փոխ պրովոստ հետազոտությունների գծով Հարվարդի համալսարանում և աստղագիտության պրոֆեսոր Հարվարդ-Սիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնում[2]։ Հուչրան նաև եղել է Միջազգային աստղագիտական միության ԱՄՆ-ի ազգային կոմիտեյի նախագահ[2] և Ամերիկյան աստղագիտական միության նախագահ[3][4]։

Հուչրան ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 23-ին Ջերսի քաղաքում, նրա հայրը գնացքի ուղեկցորդ էր, իսկ մայրը տնային տնտեսուհի։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում սովորելու տարիներին եղել է ձեռնամարտի թիմի անդամ։ Այս ինստիտուտում Հուչրան ստացել է ֆիզիկայի ուղղվածությամբ դիպլոմ 1970 թվականին։ Դրանից հետո ուսանել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, որն ավարտել է ստանալով աստղագիտության դոկտորական կոչում։ Հետդոկտորական աշխատանքը սկսել է Հարվարդ-Սիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնում, որտեղ և դարձել է հիմնական աշխատող 1976 թվականից[5]։

Աստղագետներ Մարկ Ահարոնսոնի և Ջերեմի Մոլդի հետ միասնի Հուչրան հայտարարեց, որ հիմնվելով պարուրաձև գալակտիկաների պայծառության և պտույտի արագության նրանց վերլուծության վրա տիեզերքը ընդամենը ինը միլիարդ տարեկան է, որը նրանցից առաջ աստղագետների մեծամասնության գնահատականի կեսն էր[5]։

1986 թվականին Վալերի դե Լապարենը, Մարգարետ Գելերը և Ջոն Հուչրան հրապարակեցին աշխատություն, որում ցույց էր տրվում գալակտիկաների զարմանալիորեն ոչ-համասեռ բաշխվածությունը մի քանի տասնյակ մեգապարսեկներում, որը տարբերվում էր ավելի վաղ կատարված հետազոտություններից[6]։ Լապարենը, Գելերը և Հուչրան բացատրում էին այս բաշխումը գալակտիկաների գնդաձև կառուցվածքների մակերևույթի վրա գտնվելով[6]: 1989 թվականին, օգտագործելով իրենց ավելի վաղ կատարված հետազոտությունների արդյունքները, Գելերը և Հուչրան հայտնաբերեցին Մեծ Պատը, 600 միլիոն լուսային տարի երկարությամբ և 250 միլիոն լուսային տարի լայնությամբ կառուցվածք[7][8][9][10][11]։ Սա մեծությամբ երկրորդ գեր-կառուցվածքն է հայտնի տիեզերքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.nytimes.com/2010/10/14/us/14huchra.html
  2. 2,0 2,1 Welcome to John Huchra's Website, Harvard–Smithsonian Center for Astrophysics (անգլ.)
  3. Kirshner R. (2010)։ «John Huchra (1948–2010)»։ Nature 468 (7321): 174։ Bibcode:2010Natur.468..174K։ PMID 21068817։ doi:10.1038/468174a 
  4. Moran J. M. (2011)։ «John Peter Huchra»։ Physics Today 64 (10): 66։ Bibcode:2011PhT....64j..66M։ doi:10.1063/PT.3.1305 
  5. 5,0 5,1 Dennis Overbye "John Huchra Dies at 61; Maps Altered Ideas on Universe", The New York Times, October 13, 2010. Accessed October 14, 2010. (անգլ.)
  6. 6,0 6,1 De Lapparent V., Geller M. J., Huchra J. P. title = A slice of the universe (1986)։ The Astrophysical Journal 302: L1։ Bibcode:1986ApJ...302L...1D։ doi:10.1086/184625 
  7. Frontline, Jan 1, 2010, "In 1989, Margaret Geller and John Huchra, on the basis of redshift survey data, discovered the presence of the Great (Galactic) Wall..."
  8. Booth William (November 18, 1989)։ «Vast Sheet of Galaxies Found In the Far Reaches of Space;'Great Wall' Largest Structure Detected in Universe» 
  9. «QUEST – Questions answered»։ The San Diego Union։ September 11, 2002 
  10. Charles Choi. That Wall in China Is Nothing, Science (journal), 24 October 2003
  11. The Inflationary Universe: The Quest for a New Theory of Cosmic Origins - Alan H. Guth - Google Boeken։ Books.google.com։ Վերցված է 2012-05-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]