Ջոն Հենրի Մաքքեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Հենրի Մաքքեյ
անգլ.՝ John Henry Mackay
Ծնվել էփետրվարի 6, 1864(1864-02-06)[1][2]
ԾննդավայրԳրինոկ, Greenock, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմայիսի 16, 1933(1933-05-16) (69 տարեկան) կամ մայիսի 21, 1933(1933-05-21)[3] (69 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա
ԳերեզմանԲեռլին
Գրական անունSagitta
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, կենսագիր, անարխիստ և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Գերմանիա
Ժանրերվավերագրական գրականություն
Ուշագրավ աշխատանքներThe Anarchists? և Max Stirner: His Life and His Work?
ԱնդամակցությունDurch!?
Изображение автографа
 John Henry Mackay Վիքիպահեստում

Ջոն Հենրի Մաքքեյ (անգլ.՝ John Henry Mackay, փետրվարի 6, 1864(1864-02-06)[1][2], Գրինոկ, Greenock, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 16, 1933(1933-05-16) կամ մայիսի 21, 1933(1933-05-21)[3], Բեռլին, Նացիստական Գերմանիա), շոտլանդական ծագմամբ գերմանացի գրող։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շոտլանդիայում, բայց հոր մահից հետո՝ երկու տարեկանից ապրել և մեծացել է Գերմանիայում։ Կյանքի սկզբում զբաղվել է գրքի վաճառքով, հաճախել է համալսարանական դասընթացների, այնուհետև հետաքրքրվել է գրական ստեղծագործությամբ։

Գրական ստեղծագործականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականին հրատարակել է բանաստեղծությունների իր առաջին շարքը՝ «Լեռների երգը», նվիրված Շոտլանդիային, որը նա թողել է մանկության տարիներին։ Երիտասարդ բանաստեղծին հռչակ են բերել «Arma parata fero» (1886) և «Փոթորիկ» (1888) բանաստեղծությունների ժողովածուն։ «Arma parata fero»-ն նույնիսկ արգելվել է Գերմանիայում հակասոցիալիստական օրենքի համաձայն, իսկ «Փոթորիկը» հրատարակելուց հետո Մաքքեյին անվանել են «Անարխիայի երգիչ»։ Այդ ժամանակ նա շատ է ճանապարհորդել Եվրոպայում և Ամերիկայում՝ երկար ժամանակ ապրելով Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Պորտուգալիայում[4]։

«Անարխիստներ» վեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անարխիստներ» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1891 թվականին Ցյուրիխում, գիրքն անցել է տասնյակ հրատարակություններ անգլերեն, ֆրանսերեն, հոլանդերեն, գերմաներեն, չեխերեն և այլ լեզուներով։ Միայն ռուսերենով վեպը հրատարակվել է առնվազն վեց անգամ։ Վեպը պատմում է 19-րդ դարի վերջին անարխիստական շարժման մասին։ Մաքքեյի քաղաքական հայացքները մանրամասն ներկայացված են գրքում`գլխավոր հերոս Քարար Օբանի անունից։

Շուտով լույս են տեսել Մաքքեյի «Ամուսնության մարդիկ» (1892) և «Վերջին պարտքը» (1893) վեպերը։

Հետագա ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին իր աշխատանքում անդրադառնում է սեռական փոքրամասնությունների հարաբերությունների ազատության խնդրին։ «Սագիտտա» կեղծանվամբ Մաքքեյը գրում է «Անանուն սիրո գրքեր» (1905-1913) պատմվածքների շարք, «Հոլանդիա» (1924) ֆանտաստիկ պատմություն, «Վարձու տղան» (1926) վեպը, որում նա խթանում է մեծահասակների և դեռահասների հոմոսեքսուալ հարաբերությունների ազատությունը։ Այս աշխատանքներն արգելվեցին Գերմանական կայսրությունում, իսկ այնուհետև՝ Վայմարյան հանրապետությունում։ 1920 թվականին լույս է տեսնել «Ազատություն փնտրողը» վեպը՝ նվիրված Բենիամին Թաքերին[4]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ 1890 թվականից Մաքքեյը համարվում էր անարխո-անհատականական շարժման առաջատար ներկայացուցիչը Գերմանիայում, նա հրատարակում է «Անհատական անարխիզմի թերթիկներ», իսկ 1905 թվականից «Անհատական անարխիզմի քարոզչություն» գրքերի շարքը։ Այդ ժամանակ նրա հետևորդներից մեկը եղել է փիլիսոփա Ռուդոլֆ Շտայները, որը հետագայում հեռացել է անարխիզմից և դարձավ մարդաբանության հիմնադիրը[4]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1885 - «Լեռների երգեր»
  • 1886 - «Arma parata fero»
  • 1888 - «Փոթորիկ»
  • 1891 - «Անարխիստներ»
  • 1892 - «Ամուսնության մարդիկ»
  • 1893 - «Վերջին պարտականությունը»
  • 1898 - «Մաքս Շտիրները, նրա կյանքն ու ստեղծագործությունը»
  • 1905-1913 թվականներ - «Անանուն սիրո գրքեր»
  • 1920 - «Ազատություն փնտրողը»
  • 1924 - «Հոլանդիա»
  • 1926 -« Վարձու տղան»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118575856 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Д. И. Рублёв. Макс Штирнер и его биограф Джон Генри Маккей // в изд. Маккей Дж. Г. Макс Штирнер: Его жизнь и творчество. Пер. с нем. Изд.2, доп. М.: URSS — 2010. 208 с. ISBN 978-5-397-00965-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հենրի Մաքքեյ» հոդվածին։