Ջոն Հեյտինգա
Ջոն Հեյտինգա հոլ.՝ John Heitinga | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 15, 1983[1][2][3] (42 տարեկան) | ||
| Ծննդավայր | Ալֆեն ան դեն Ռեյն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
| Հասակ | 180 սանտիմետր | ||
| Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ջոն (Ջոնի) Գեյսբերտ Ալան Հեյտինգա(հոլ.՝ John Gijsbert Alan Heitinga, МФА: [ˈdʒɔn ˈɣɛi̯s.bɛrt ˈaː.lɑn (ˈʃɔ.ni) ˈɦɛi̯tɪŋɣaˑ]; նոյեմբերի 15, 1983[1][2][3], Ալֆեն ան դեն Ռեյն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստը, ով ավարտել է խաղային կարիերան, հանդես է եկել պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում`մարզիչ. Ամստերդամի «Այաքսի» սան է, որի կազմում մասնակցել է ավելի քան 200 հանդիպման։
Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 87 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեյտինգան «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Առաջին թիմում նա իր նորամուտը նշել է 2001 թվականի օգոստոսի 26-ին «Ֆեյենորդի» դեմ խաղում։ Շուտով նա սկսեց կանոնավոր կերպով խաղալ թիմի հիմնական կազմում՝ Կոհ Ադրիանսեի, իսկ ավելի ուշ՝ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ, մինչև որ ծանր վնասվածք ստացավ և դուրս մնաց վեց ամիս: Ապաքինվելուց հետո նա հասցրեց միայն մեկ խաղ խաղալ և նոր վնասվածք ստացավ, որից հետո կրկին երկար ժամանակ ապաքինվում էր։ Ջոնի երկրորդ ապաքինումը տեղի ունեցավ 2003/04 մրցաշրջանի սկզբում։ «Վոլենդամի» դեմ առաջին իսկ խաղում նա տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեց և մինչև մրցաշրջանի ավարտը ակումբի հիմնական կենտրոնական պաշտպանն էր:
2004/05 մրցաշրջանում ակումբի կազմում խաղում Հեյտինգիի մոտ զգալի անկում է գրանցվել, ինչն էլ ավելի է սրվել թիմի վատ արդյունքներով և մարզիչների փոփոխությամբ։ 2005 թվականի վերջին Ջոնին հաջողվեց կրկին դառնալ «Այաքսի» առաջատարներից մեկը։ Ամստերդամի ակումբում Ջոնը հանդես է եկել 7 մրցաշրջան։ Այս ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է ավելի քան 200 հանդիպում բոլոր մրցաշարերում, որից հետո 2008 թվականի ամռանը տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդի»[4]։
Իր նորամուտի մրցաշրջանում Հեյտինգան «մատրասնիկների» կազմում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: Հաջորդ մրցաշրջանի սկզբում մադրիդյան թիմի կազմում անցկացրել է ևս 4 խաղ, որից հետո տեղափոխվել է անգլիական «Էվերթոն»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 7,5 միլիոն եվրո[5]։
«Էվերթոնում» նորամուտը նշել է սեպտեմբերի 13-ին «Ֆուլհեմի» դեմ խաղում, իսկ 2009/10 մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 35 խաղ։ 2010/11 մրցաշրջանում Հեյտինգան ակումբի կազմում անցկացրել է 31 հանդիպում և խփել է առաջին գոլը «իրիսոկի» կազմում («Բիրմինգհեմ Սիթիի» դարպասը)։ Հաջորդ մրցաշրջանի արդյունքներով Հեյտինգան 38 խաղ է անցկացրել լիվերպուլյան ակումբի կազմում և ճանաչվել տարվա ֆուտբոլիստ[6]։ 2012/13 մրցաշրջանում Հեյտինգան մասնակցել է Անգլիայի առաջնության 26 հանդիպման։ 2013/14 մրցաշրջանում ֆուտբոլիստը գործնականում դադարել է հայտնվել «իրիսոկների» կազմում և ձմռանը տեղափոխվել է Լոնդոնի «Ֆուլհեմ»: Սակայն ֆուտբոլիստը չի օգնել ակումբին մնալ ԱՊԼ-ում, ինչի պատճառով մրցաշրջանի ավարտից հետո Հեյտինգը կարիերան շարունակել է Բեռլինի «Հերտայում»[7]։ Հեյտինգան «Հերտայում» անցկացրել է մեկ մրցաշրջան, որում օգնել է ակումբին պահպանել տեղը Բունդեսլիգայում, որից հետո վերադարձել է «Այաքս»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[8][9]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Հեյտինգիի լավ խաղն առանց ուշադրության չի թողել Նիդերլանդների ազգային հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը: Ֆուտբոլիստին, ով նախկինում հանդես է եկել հոլանդական երիտասարդական հավաքականներում, հրավիրել են հիմնական հավաքական, որտեղ նա իր նորամուտը նշել է 2004 թվականի փետրվարի 18-ին ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղում։ Նույն թվականին Ջոնը մասնակցել է 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել Պորտուգալիայում։ Հոլանդիայի թիմին հաջողվել է հասնել կիսաեզրափակիչ, իսկ Հեյտինգան մասնակցել է 5 խաղից 3-ին:
2006 թվականի ամռանը ազգային հավաքականի կազմում մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որտեղ մասնակցել է չորս հանդիպումներից երեքին։ 2008 թվականին հավաքականի հետ մեկնել է Եվրո 2008։
2010 թվականին հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Հոլանդիայի հավաքականը հասել է եզրափակիչ, իսկ Հեյտինգան մասնակցել է թիմի յուրաքանչյուր հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: Եզրափակչում խաղադաշտից հեռացվել է լրացուցիչ ժամանակի 19-րդ րոպեին[10], քիչ հետո նրա հավաքականը բաց է թողնում հանդիպման միակ գոլը (0:1):
2012 թվականի մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հեյտինգան հավաքականի կազմում կմեկնի Եվրո 2012[11]։ Հեյտինգի մրցաշարում մասնակցել է հավաքականի երկու խաղերի, որոնք ավարտել են իրենց ելույթները խմբային փուլում:
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդամենը | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Այաքս | 2001/02 | 15 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 19 | 0 |
| 2002/03 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
| 2003/04 | 26 | 3 | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 30 | 3 | |
| 2004/05 | 26 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 36 | 1 | |
| 2005/06 | 19 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 5 | 1 | 33 | 2 | |
| 2006/07 | 32 | 6 | 5 | 1 | 9 | 1 | 5 | 1 | 51 | 9 | |
| 2007/08 | 33 | 6 | 3 | 2 | 4 | 0 | 5 | 1 | 45 | 9 | |
| Ընդամենը | 152 | 17 | 16 | 3 | 31 | 1 | 16 | 3 | 215 | 24 | |
| Ատլետիկո Մադրիդ | 2008/09 | 27 | 3 | 1 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 34 | 3 |
| 2009/10 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
| Ընդամենը | 28 | 3 | 1 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 37 | 3 | |
| Էվերթոն | 2009/10 | 31 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 0 |
| 2010/11 | 27 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 1 | |
| 2011/12 | 30 | 1 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 2 | |
| 2012/13 | 26 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 1 | |
| 2013/14 | 1 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 1 | |
| Ընդամենը | 115 | 2 | 25 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 140 | 5 | |
| Ֆուլհեմ | 2013/14 | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 |
| Ընդամենը | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 | |
| Հերտա | 2014/15 | 13 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 |
| Ընդամենը | 13 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 | |
| Այաքս | 2015/16 | 2 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 |
| Ընդամենը | 2 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 | |
| Յոնգ Այաքս | 2015/16 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
| Ընդամենը | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
| Ընդամենը կարիերայի ընթացքում | 325 | 24 | 44 | 7 | 39 | 1 | 16 | 3 | 424 | 35 | |
Հեյտինգայի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հեյտինգայի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում | |||||
| № | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Հեյտինգիի Գոլերը | Մրցույթ |
| 1 | Փետրվարի 18, 2004 | 1:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 2 | Մարտի 31, 2004 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 3 | Ապրիլի 28, 2004 | 4:0 | 1 | Ընկերական հանդիպում | |
| 4 | Մայիսի 29, 2004 | 0:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 5 | Հունիսի 1, 2004 | 3:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 6 | Հունիսի 5, 2004 | 0:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 7 | Հունիսի 15, 2004 | 1:1 | — | Եվրոպայի առաջնություն 2004 | |
| 8 | Հունիսի 19, 2004 | 2:3 | — | Եվրոպայի առաջնություն 2004 | |
| 9 | Հունիսի 26, 2004 | 0:0 (5:4 пен.) | — | Եվրոպայի առաջնություն 2004 | |
| 10 | Օգոստոսի 18, 2004 | 2:2 | — | Ընկերական հանդիպում | |
| 11 | Սեպտեմբերի 8, 2004 | 2:0 | — | Աշխարհի առաջնություն 2006 (ընտրություն) | |
| 12 | Հոկտեմբերի 13, 2004 | 3:1 | — | Աշխարհի առաջնություն 2006 (ընտրություն) | |
| 13 | Փետրվարի 9, 2005 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 14 | Հունիսի 4, 2005 | 2:0 | — | Աշխարհի առաջնություն 2006 (ընտրություն) | |
| 15 | Հունիսի 8, 2005 | 4:0 | — | Աշխարհի առաջնություն 2006 (ընտրություն) | |
| 16 | Օգոստոսի 17, 2005 | 2:2 | — | Ընկերական հանդիպում | |
| 17 | Հունիսի 1, 2006 | 2:1 | 1 | Ընկերական հանդիպում | |
| 18 | Հունիսի 4, 2006 | 1:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 19 | Հունիսի 11, 2006 | 1:0 | — | Աշխարհի առաջնություն 2006 | |
| 20 | Հունիսի 16, 2006 | 2:1 | — | Աշխարհի առաջնություն 2006 | |
| 21 | Հունիսի 25, 2006 | 0:1 | — | Աշխարհի առաջնություն 2006 | |
| 22 | Օգոստոսի 16, 2006 | 4:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 23 | Սեպտեմբերի 2, 2006 | 1:0 | — | Եվրոպայի առաջնություն 2008 (ընտրություն) | |
| 24 | Սեպտեմբերի 6, 2006 | 3:0 | — | Եվրոպայի առաջնություն 2008 (ընտրություն) | |
| 25 | Մարտի 28, 2007 | 1:0 | — | Եվրոպայի առաջնություն 2008 (ընտրություն) | |
| 26 | Հունիսի 2, 2007 | 2:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 27 | Հունիսի 6, 2007 | 3:1 | 1 | Ընկերական հանդիպում | |
| 28 | Օգոստոսի 22, 2007 | 1:2 | — | Ընկերական հանդիպում | |
| 29 | Սեպտեմբերի 8, 2007 | 2:0 | — | Եվրոպայի առաջնություն 2008 (ընտրություն) | |
| 30 | Հոկտեմբերի 13, 2007 | 0:1 | — | Եվրոպայի առաջնություն 2008 (ընտրություն) | |
| 31 | Հոկտեմբերի 17, 2007 | 2:0 | — | Եվրոպայի առաջնություն 2008 (ընտրություն) | |
| 32 | Փետրվարի 6, 2008 | 3:0 | 1 | Ընկերական հանդիպում | |
| 33 | Մարտի 26 2008 | 4:3 | 1 | Ընկերական հանդիպում | |
| 34 | Մայիսի 24, 2008 | 3:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 35 | Մայիսի 29, 2008 | 1:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 36 | Հունիսի 1, 2008 | 2:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 37 | Հունիսի 9, 2008 | 3:0 | — | Եվրոպայի առաջնություն 2008 | |
| 38 | Հունիսի 17, 2008 | 2:0 | — | Եվրոպայի առաջնություն 2008 | |
| 39 | Հունիսի 21, 2008 | 1:3 | — | Եվրոպայի առաջնություն 2008 | |
| 40 | Օգոստոսի 20, 2008 | 1:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 41 | Սեպտեմբերի 6, 2008 | 1:2 | — | Ընկերական հանդիպում | |
| 42 | Սեպտեմբերի 20, 2008 | 2:1 | 1 | Աշխարհի առաջնություն 2010 (ընտրություն) | |
| 43 | Նոյեմբերի 19, 2008 | 3:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 44 | Փետրվարի 11, 2009 | 1:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 45 | Հունիսի 6, 2009 | 2:1 | — | Աշխարհի առաջնություն 2010 (ընտրություն) | |
| 46 | Հունիսի 20, 2009 | 2:0 | — | Աշխարհի առաջնություն 2010 (ընտրություն) | |
| 47 | Օգոստոսի 12, 2009 | 2:2 | — | Ընկերական հանդիպում | |
| 48 | Հոկտոմբերի 10, 2009 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 49 | Նոյեմբերի 14, 2009 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 50 | Նոյեմբերի 18, 2009 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 51 | Մարտի 3, 2010 | 2:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 52 | Մայիսի 26,2010 | 2:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 53 | Հունիսի 1, 2010 | 4:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 54 | Հունիսի 5, 2010 | 6:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 55 | Հունիսի 14, 2010 | 2:0 | — | Աշխարհի առաջնություն 2010 | |
| 56 | Հունիսի 19, 2010 | 1:0 | — | Աշխարհի առաջնություն 2010 | |
| 57 | Հունիսի 24, 2010 | 2:1 | — | Աշխարհի առաջնություն 2010 | |
| 58 | Հունիսի 28, 2010 | 2:1 | — | Աշխարհի առաջնություն 2010 | |
| 59 | ՀունիսԻ 2, 2010 | 2:1 | — | Աշխարհի առաջնություն 2010 | |
| 60 | Հունիսի 6, 2010 | 3:2 | — | Աշխարհի առաջնություն 2010 | |
| 61 | Հունիսի 11, 2010 | 0:1 | — | Աշխարհի առաջնություն 2010 | |
| 62 | Սեպտեմբերի 7, 2010 | 2:1 | — | Եվրոպայի առաջնություն 2012 (ընտրություն) | |
| 63 | Հոկտեմբերի 8, 2010 | 1:0 | — | Եվրոպայի առաջնություն 2012 (ընտրություն) | |
| 64 | Հոկտեմբերի 12, 2010 | 4:1 | — | Եվրոպայի առաջնություն 2012 (ընտրություն) | |
| 65 | Նոյեմբերի 17, 2010 | 1:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 66 | Փետրվարի 9, 2011 | 3:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 67 | Մարտի 25, 2011 | 4:0 | — | Եվրոպայի առաջնություն 2012 (ընտրություն) | |
| 68 | Մարտի 29, 2011 | 5:3 | — | Եվրոպայի առաջնություն 2012 (ընտրություն) | |
| 69 | Հունիսի 24, 2011 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 70 | Հունիսի 8, 2011 | 1:1 | — | Կոնֆրատերնիդադի գավաթ 2011 | |
| 71 | Սեպտեմբերի 2, 2011 | 11:0 | 1 | Եվրոպայի առաջնություն 2012 (ընտրություն) | |
| 72 | Սեպտեմբերի 6, 2011 | 2:0 | — | Եվրոպայի առաջնություն 2012 (ընտրություն) | |
| 73 | Նոյեմբերի 11, 2011 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 74 | Նոյեմբերի 15 2011 | 0:3 | — | Ընկերական հանդիպում | |
| 75 | Փետրվարի 29, 2012 | 3:2 | — | Ընկերական հանդիպում | |
| 76 | Մայիսի 26, 2012 | 1:2 | — | Ընկերական հանդիպում | |
| 77 | Մայիսի 30, 2012 | 2:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 78 | Հունիսիի 2, 2012 | 6:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 79 | Հունիսի 9, 2012 | 0:1 | — | Եվրոպայի առաջնություն 2012 | |
| 80 | Հունիսի 13, 2012 | 1:2 | — | Եվրոպայի առաջնություն 2012 | |
| 81 | Օգոստոսի 15, 2012 | 2:4 | — | Ընկերական հանդիպում | |
| 82 | Սեպտեմբերի 7, 2012 | 2:0 | — | Աշխարհի առաջնություն 2014 (ընտրություն) | |
| 83 | Հոկտեմբերի 12, 2012 | 3:0 | — | Աշխարհի առաջնություն 2014 (ընտրություն) | |
| 84 | Հոկտեմբերի 16, 2012 | 4:1 | — | Աշխարհի առաջնություն 2014 (ընտրություն) | |
| 85 | Նոյեմբերի 14, 2012 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 86 | Հունիսի 7, 2013 | 3:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 87 | Հունիսի 11, 2013 | 2:0 | — | Ընկերական հանդիպում |
Ընդհանուր՝ 87 խաղ / 7 գոլ, 55 հաղթանակ, 18 ոչ-ոքի, 14 պարտություն:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այաքս»
- Նիդերլանդների առաջնություն
- Չեմպիոն(2). 2001/02, 2003/04
- Փոխչեմպիոն (4). 2002/03, 2004/05, 2006/07, 2007/08
- Նիդերլանդների գավաթ
- Սեփականատեր(3). 2001/02, 2005/06, 2006/07
- Նիդերլանդների սուպերգավաթ
- Սեփականատեր (4). 2002, 2005, 2006, 2007
- Եզրափակչի մասնակից. 2004
Նիդերլանդների հավաքական
- Եվրոպայի առաջնություն
- Բրոնզե մեդալակիր. 2004
- Աշխարհի առաջնություն
- Փոխչեմպիոն. 2010
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիդերլանդների տարվա ֆուտբոլիստ. 2008/09
- Նիդերլանդական «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր. 2008
- Տարվա ֆուտբոլային տաղանդը Նիդերլանդներում 2003/04
- «Էվերթոն» ՖԱ - ի տարվա խաղացող. 2011/12
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ ««Атлетико» подписал контракт с Хейтингой» (ռուսերեն). Sports.ru. 2008 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Хейтинга стал игроком «Эвертона»» (ռուսերեն). Sports.ru. 2009 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Lewis, Andy (2012 թ․ մայիսի 10). «Proud Heitinga Is Best Player» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Хейтинга перейдет в «Герту»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Хейтинга вернулся в «Аякс»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Ajax contracteert John Heitinga» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Хейтинга удален во втором дополнительном тайме финального матча с Испанией» (ռուսերեն). Sports.ru. 2010 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Объявлен окончательный состав сборной Голландии на Евро-2012» (ռուսերեն). Sports.ru. 2012 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հեյտինգա» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Профиль на сайте ajax.nl(նիդեր.)
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Բեռլինի Հերտայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլային մարզիչներ