Ջոն Լոգի Բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Լոգի Բերդ
անգլ.՝ John Logie Baird
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1888(1888-08-13)[1][2][3][…]
ԾննդավայրHelensburgh, Rhu, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիսի 14, 1946(1946-06-14)[1][2][3][…] (57 տարեկան)
Մահվան վայրBexhill-on-Sea, Միացյալ Թագավորություն[4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳլազգոյի համալսարան, Ստրայթկլայդի համալսարան և Lomond School?
Մասնագիտությունգյուտարար, ճարտարագետ, ֆիզիկոս, ձեռնարկատեր և ոչ գեղարվեստական գրող
Պարգևներ և
մրցանակներ
Էդինբուրգի թագավորական միության պատվավոր անդամ
John Logie Baird Վիքիպահեստում

Ջոն Լոգի Բերդ[5] (անգ.՝ John Logie Baird,օգոստոսի 13, 1888(1888-08-13)[1][2][3][…], Helensburgh, Rhu, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 14, 1946(1946-06-14)[1][2][3][…], Bexhill-on-Sea, Միացյալ Թագավորություն[4]), շոտլանդացի ճարտարագետ, ով հանրաճանաչ է դարձել առաջին մեխանիկական հեռուստատեսային համակարգի ստեղծման շնորհիվ։ Չնայած հետագայում մեխանիկական հեռուստատեսությունը փոխարինվել է Վլադիմիր Զվորիկինի և Ֆիլո Ֆարնսվորթի էլեկտրոնային հեռուստատեսության ոլորտի հետազոտություններով, Բերդի առաջին հեռուստացույցները կարևոր քայլ էին հեռուստատեսության զարգացման համար։

Ծնունդը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդը ծնվել է Հելենսբորոում (Արգայլ,Շոտլանդիա)։ Դպրոցական կրթությունից հետո ընդունվել և ավարտել է Թագավորական Տեխնիկական քոլեջը (այժմ Ստրատկլայդի համալսարան) և Գլազգոյի համալսարանը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով նա այդպես էլ չստացավ բժշկական աստիճան և հետագայում չանդրադարձավ այդ թեմային։

Փորձեր հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ հեռուստատեսությունը բազմաթիվ  հայտնագործողների աշխատանքների արդյունքն է, բերդը հանդիսանում է դրա պիոներներից մեկը։ Նա հայտնի կմնա որպես առաջին  մարդ, ով փոխանցել է հեռավորության վրա գտնվող օբյեկտի սև և սպիտակ (մոխրագույն երանգի) պատկերը։ Այս հարցով զբաղվել են բազմաթիվ ճարտարագետներ, սակայն Բերդը առաջինը հասավ արդյունքի։ Այդպես էլ իր «հայտանգործման» ժամանակ նա քիչ էր մնում մահանար՝ ստանալով 2000 վոլտ էլեկտրական լիցք։ Դա տեղի է ունեցել տեսախցիկի լուսաէլեկտրոնային տարրը ավելի կատարյալով փոխարինելու ժամանակ  և տեսանյութի ուժեղացուցիչն օգտագործելուց հետո։

Իր առաջին հեռուստատեսային փորձերի ժամանակ բերդն օգտագործել է Նիպկովի սկավառակը, և 1924 թվականի փետրվարին նա ցուցադրել է մեխանիկական հեռուստատեսային համակարգ, որը կարող է փոխանցել և ցուցադրել շարժվող պատկերները։ Համակարգը վերարտադրել է նկարահանվող օբյեկտների ընդամենը սիլուեթները, օրինակ՝ մատների ճկումը։ Արդեն 1925 թվականի մարտի 25-ին Լոնդոնի «Սելֆրիջեզ» խանութում տեղի ունեցավ հեռուստատեսության երեքշաբաթյա ցուցադրության պրեմիերան։

1925 թվականի հոկտեմբերի 2-ին իր լաբորատորիայում Ջոն Բերդը հաջողության հասավ որովայանախոս տիկնիկի պատկերի սև-սպիտակ (մոխրագույն երանգով) հաղորդման ժամանակ։ Պատկերը սկանավորել է ուղղահայաց 30 գիծ, 1 վարկյանում փոխանցվել է 5 պատկեր[6]։ Բերդը ցած իջավ և բերեց առաքիչին՝ 20-ամյա Ուիլյամ Էդուարդ Թեյնթոնին (անգլ.՝ William Edward Taynton),որպեսզի դիտի, թե ինչպիսի տեսք կունենա մարդկային դեմքը փոխանցվող պատկերի վրա։ Էդուարդ Թեյնթոնը առաջին մարդն է, ում պատկերը փոխանցվել է ի շնորհիվ հեռուստաեսային համակարգի[7]։ Բերդը այցելել էր Դեյլի էքսպրես (անգլ․՝ Daily Express) պարբերականի խմբագրատուն՝ որոնելով հնարավորություն հասարակությանը հայտնելու իր հայտնագործության մասին։ Պարբերականի խմբագիրը ցնցվել էր առաջարկված նորությունից։ Հետագայում խմբագրի աշխատակիցներից մեկը հիշեց նրա խոսքերը[8]։

-Ի սեր Աստծո, իջեք ցած՝  ընդունարան և ազատվեք այնտեղ ենթադրյալ խելագարից։ Նա ասում է,որ հայտնագործել է մեքենա,որպեսզի ռադիոյի միջով տեսնի։ Ճշտապահ եղե՛ք, նա կարող է զինված լինել։

Ջոն Բյուստի կիսանդրին Հելենսբորոյում

Առաջին ցուցադրությունները հանրությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականի հուվարի 26-ին Լոնդոնի իր լաբորատորիայում Բերդը ցուցադրեց պատկերների հաղորդում Թագավորական միության անդամների (անգլ.՝ Royal Institution) և The Times պարբերականի խմբագիրների համար։ Այդ ժամանակ նա մեծացրեց սկանավորման արագությունը 1 վարկյանում  մինչև 12․5 պատկեր։ Դա աշխարհում առաջին իրական հեռուստատեսային համակարգի  ցուցադրությունն էր, որը ցույց էր տալիս շարժվող պատկերները մոխրագույն երանգների մեջ։

Աշխարհում իր առաջին գունավոր հաղորդիչը ցուցադրել է 1928 թվականի հունիսի 3-ին ՝ օգտագործելով տեսախցիկում և հեռուստացույցում Նիպկովի 3 սկավառակ, տեսախցիկում՝ յուրաքանչյուր սկավառակի առջև, տեղադրված էր զտիչ՝ բաց թողնելով երեք հիմնական գույներից միայն մեկը, իսկ հեռուստացույցում յուրաքանչյուր սկավառակի հետևում տեղադրված է եղել համապատասխան գույնի լամպ։ Նույն թվականին Բերդը ցուցադրեց իր տարացուցական հեռուստատեսությունը։

1932 թվականին նա առաջինն իրականացրեց ազդանշանի փոխանցում Գերկարճ ալիքային ձայնածավալում (ռուս․՝ УКВ-Ультракоро́ткие во́лны):

Լայնահաղորդումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին Բերդը հեռուստատեսային ազդանշանի փոխանցում կատարեց Լոնդոնի և Գլազգոյի միջև՝ 438 մղոն հեռավորության վրա (705 կմ) հեռախոսի լարերով։ Հետագայում նա հիմնել է Baird Television Development Company Ltd- ն, որը 1928 թվականին կատարել է առաջին անդրատլանտյան հեռուստատեսային հաղորդումը Լոնդոնի և Հարթսդեյլի (Նյու Յորք) միջև և ստեղծել առաջին հեռուստատեսային ծրագիրը BBC- ի համար։ Իսկ 1929-1935 թվականներին BBC- ն հեռարձակել է իր հեռուստահաղորդումները Բերդի 30-ճանապարհային համակարգով։

1930 թվականին նա ցուցադրեց 2 x 5 ֆուտ (60 x 150 սմ) էկրանով թատերական հեռուստատեսային համակարգ Լոնդոնում (Կոլիզեումի թատրոն), Բեռլինում, Փարիզում և Ստոկհոլմում[9]։ 1939 թվականին նա կատարելագործեց իր թատերական հեռուստատեսության համակարգը՝ 15 x 12 ոտնաչափ (4,6 x 3,7 մետր) չափսերով։

Բերդը ուղիղ եթերում իրականացրեց Էփմոսյան ձիարշավների (անգլ.՝ Epsom Derby) առաջին հեռարձակումը։.

1936 թվականի վերջին BBC- ն սկսեց Բերդի համակարգերը (որոնք այն ժամանակ ունեին 240 սկանավորման գծեր) փոխարինել Electric and Musical Industries Ltd (EMI) էլեկտրոնային հեռուստատեսային համակարգերով, որոնք Իսահակ Շենբերգի ղեկավարությամբ Մարկոնիի հետ միաձուլումից հետո արտադրեցին 405 սկան՝ գծային համակարգեր։ BBC- ն դադարեցրել է հեռարձակումը Բերդ համակարգով 1937 թվականի սկզբին։

Բերդը նաև մեծ ներդրում ունեցավ էլեկտրոնային հեռուստատեսության զարգացման գործում, օրինակ՝ 1939 թվականին նա ցուցադրեց գունավոր հեռուստատեսություն՝ հիմնված կաթոդ-ճառագայթների խողովակի վրա, էկրանի դիմաց պտտվում էր գունավոր զտիչներից բաղկացած սկավառակը։ Այս մեթոդը կիրառել են Columbia Broadcasting System (CBS) և Ամերիկայի Radio Corporation of America (RCA) ամերիկյան ընկերությունները։

1944 թվականի օգոստոսի 16 -ին նա ցուցադրեց առաջին լիովին էլեկտրոնային գունավոր էկրանը։ Ստեղծված համակարգը ուներ 600 տող՝ երեք անգամ խաչաձև սկանավորմամբ, պատկերը էկրանին ցուցադրվում էր 6 փուլով[10]։

1944 թվականին նա համոզեց բրիտանական իշխանություններին օգտագործել հեռուստատեսային հեռարձակումների համար 1000-տողանոց նոր գունային համակարգը որպես հետպատերազմյան չափանիշ։ Այս համակարգում պատկերի որակը համեմատելի էր ժամանակակից HDTV- ի որակի հետ։ Բայց, պատերազմից հետո երկրում ծագած բազմաթիվ խնդիրների պատճառով, այդ ծրագրերը այդպես էլ չիրագործվեցին։ 405 տողանոց ստանդարտը ուժի մեջ է մինչև 625 տող ստանդարտի և PAL գունային համակարգի ներդրումը 1967 թվականին ՝ 1964 թվականին։

Այլ հայտնագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հեռուստատեսությունից, Բերդը փորձում էր իրեն ապացուցել շատ այլ ոլորտներում։ 20 տարեկանում նա փորձել է ալմաստներ ստեղծել գրաֆիտի տաքացման միջոցով և արդյունքում կարճ միացրել է Գլազգոյի համալսարանի էլեկտրական ցանցը։ Որոշ ժամանակ անց նա ստեղծեց ապակու սափրիչ, որը, սակայն, կոտրվեց։ Ավտոմեքենայի անվադողերի օրինակով նա փորձեց ստեղծել օդաճնշական կոշիկներ, սակայն նախատիպի տեսախցիկները պայթեցին։ Թերմոսոկները Բերդի ևս մեկ գյուտ են, որը պարզվել է, որ ավելի հաջողակ է, քան մյուսները։

«Ֆոնային տեսողություն» տեսագրման համար նախատեսված առաջին սարքը, նույնպես հանդիսանում է Բերդի գլուխգործոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 various authors Ազգային կենսագրական բառարան / L. Stephen, S. LeeLondon: 1885.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. Написание дано по справочнику: Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Русский язык, 2000.
  6. R. W. Burns, Television: An International History of the Formative Years, p. 264.
  7. Donald F. McLean, Restoring Baird’s Image, p. 37.
  8. Adventures in CyberSound: Baird, John Logie Archived 2004-03-03 at Pandora Archive
  9. J.L. Baird, Television in 1932 Archived 2019-10-28 at the Wayback Machine..
  10. The World’s First High Definition Colour Television System. McLean, p. 196.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baird, John Logie, Television and Me: The Memoirs of John Logie Baird. Edinburgh: Mercat Press, 2004. ISBN 1-84183-063-1 (անգլ.)
  • Kamm, Antony, and Malcolm Baird, John Logie Baird: A Life. Edinburgh: NMS Publishing, 2002. ISBN 1-901663-76-0 (անգլ.)
  • McArthur, Tom, and Peter Waddell, The Secret Life of John Logie Baird. London: Hutchinson, 1986. ISBN 0-09-158720-4. (անգլ.)
  • McLean, Donald F., Restoring Baird’s Image. The Institute of Electrical Engineers, 2000. ISBN 0-85296-795-0. (անգլ.)
  • Rowland, John, The Television Man: The Story of John Logie Baird. New York: Roy Publishers, 1967. (անգլ.)
  • Tiltman, Ronald Frank, Baird of Television. New York: Arno Press, 1974. (Reprint of 1933 ed.) ISBN 0-405-06061-0. (անգլ.)