Ջոն Էվիլդսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Էվիլդսեն
John Guilbert Avildsen (1).jpg
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 21, 1935(1935-12-21)[1][2][3][…]
Ծննդավայր՝Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2][4]
Վախճանի թիվ՝հունիսի 16, 2017(2017-06-16)[5][3][6] (81 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոնտաժող, կինոդերասան, կինոօպերատոր, օպերատոր-բեմադրիչ և սցենարիստ
Պարգևներ՝Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ և Օսկար լավագույն ռեժիսորի համար
IMDb։ID 0000814

Ջոն Գիլբերտ Էվիլդսեն (անգլ.՝ John Guilbert Avildsen, դեկտեմբերի 21, 1935 - հունիսի 16, 2017[7]), ամերիկացի կինոռեժիսոր, հիմնականում հայտնի է «Ռոկկի» и «Ռոկկի 5» ֆիլմերի շնորհիվ։ Այս շարքի առաջին ֆիլմի համար Էվիլդսենն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն ռեժիսոր։ Էվիլդսենը նաև նկարահանել է «Կարատեիստ տղան» ֆիլմի երեք մասերը։ Իր երկորդ՝ «Փրկեք վագրին» ֆիլմում կատարած դերի համար «Օսկար»-ի արժանացել դերասան Ջեք Լեմոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվիլդսենը ծնվել է «Օուկ այգի» արվարձանում՝ Այվիի (ծննդյամբ Գիլբեր) և Կլարենս Ջոն Էվիլդսենի ընտանիքում[8]։ Սովորել է Լեյկվիլի (Կոնեկտիկուտ նահանգի Լիչֆիլդ շրջանում) Հոչկիսի մասնավոր դպրոցում (անգլ.՝ The Hotchkiss School) և Նյու Յորքի համալսարանում։ Կինոյում գործունեությունը սկսել է ռեժիսորի ասիստենտ Արթուր Փենի և Օտտո Պրեմինգերի ֆիլմերում։ Ջոն Էվիլդսենը առաջին հաջողությանը հասել է «Ջո» (1970) ցածր բյուջետային թրիլերից, որը Փիթեր Բոյլի խաղի համար արժանացել է քննադատների գնահատանքին և ստացել չափավոր դրամարկղային հավաքներ:

Դրան հաջորդեց ևս մեկ հաջողություն քննադատների մոտ։ 1973 թվականի «Փրկե՛ք վագրին» դրաման առաջադրվել է երեք «Օսկար»ի և Ջեք Լեմոնի տղամարդու լավագույն դերի համար արժանացել է մրցանակի: «Ջո»-ն և «Փրկե՛ք վագրին» պարտվողների մասին էին, բայց հետո Էվիլդսենը սկսեց ֆիլմեր նկարահանել հաղթողների մասին։ Էվիլդսենն առավելագույն հաջողության է հասել «Ռոկկի» (1976) ֆիլմի շնորհիվ՝ ստանալով «Օսկար» մրցանակի տասը անվանակարգեր և հաղթել դրանցից երեքը, այդ թվում՝ լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար: Ավելի ուշ նա նկարահանել է «Ռոկկի 5» ֆիլմը (1990), որը նախատեսվում էր լինել վերջինը Ռոկկի Բալբոայի մասին սերիայում։ Էվիլդսենի ֆիլմերից են «Հորեղբայր, փրկի՛»-ը (1971), «Անհանգիստ հարևաններ»-ը (1981) և «Կարատեիստ տղան» շարքի 3 ֆիլմերը։

Էվիլդսենը պետք է նկարահաներ «Սերպիկո» (1973) և «Շաբաթ երեկոյի տենդը» (1977),սակայն աշխատանքից ազատվել է պրոդյուսերներ Մարտին Բրեգմանի և Ռոբերտ Ստիգվուդի հետ տարաձայնությունների պատճառով։

Էվիլդսոնը ունի երկու որդի՝ Էշը (ծնվել է 1981 թվակնաի նոյեմբերի 5-ին), որը հիմնադրել է Sumerian Records ձայնագրման անկախ լեյբլը,[9] և Ջոնաթանը, որը նկարահանվել է «Կարատեիստ տղան փ» և «Ռոկկի 5» ֆիլմերում

Ներկայումս արտադրության մեջ է գտնվում Էվիլդսենի կյանքի, գործունեության և ֆիլմերի մասին «John G. Avildsen: King of the Underdogs» (2017) վավերագրական կինոնկարը: Ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը Դերեկ Ուեյն Ջոնսոնն է։ Այն պետք է պարունակեր Էվիլդսենի հետ աշխատած Սիլվեստր Ստալոնեից, Ռալֆ Մաչինոյից, Մարտին Սկորսեզեից, Ջերի Վայնտրաուբից, Բյորտ Ռեյնոլդսից և Հոլիվուդի այլ հայտնի գործիչներից վերցված հարցազրույցներ։ Լարրի Պաուելի և Տոմ Գարրետի փաստագրական ֆիլմը համարվում է «The Films of John G. Avildsen: Rocky, The Karate Kid, and Other Underdogs» նոր գրքի լրացումը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Էվիլդսենը մահացել է 2017 թվականի հունիսի 16-ին՝ 81 տարեկան հասակում Լոս Անջելեսում։ Ինչպես հայտնել է նրա որդին՝ Էնթոնի Էվիլդսենը, մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն էր, որի դեմ էվիլդսեն ավագը պայքարում էր վերջին տարիներին[10]։

Aquote1.png Իմ հասկացողությամբ նա արտասովոր մարդ էր։ Աներևակայելի տաղանդավոր, էներգետիկ և շատ համառ։ Երբեմն դա վնասում էր նրան, իսկ երբեմն էլ շահում էր դրանից։ Aquote2.png
Aquote1.png Հանգչիր խաղաղությամբ։ Ես վստահ եմ, որ դու շուտով երկնքի հիթերի ռեժիսոր ես դառնալու։ Aquote2.png


Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969՝ «Ջո» / Joe
  • 1973՝ «Փրկեք վագրին» / Save the Tiger
  • 1976՝ «Ռոկկի» / Rocky
  • 1980՝ «Բանաձև» / The Formula
  • 1981՝ «Անհանգիստ հարևաններ» / Neighbors
  • 1984՝ «Կարատե կիդ» / The Karate Kid
  • 1986՝ «Կարատե կիդ 2» / The Karate Kid 2
  • 1989՝ «Հենվիր ինձ» / Lean on Me
  • 1989՝ «Կարատե կիդ 3]]» / The Karate Kid 3
  • 1990՝ «Ռոկկի 5» / Rocky 5
  • 1992՝ «Անհատականության ուժը» / The Power Of One
  • 1994՝ «Ութ վայրկյան» / 8 Seconds
  • 1999՝ «Ինֆերնո» / Inferno

Ունի նաև մի շարք դերասանական և օպերատորական աշխատանքներ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]