Ջոն Դուբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Դուբե
զուլուսերեն՝ John Langalibalele Dube
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1871(1871-02-22)[1]
ԾննդավայրInanda, Էթեկվինի, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ
Մահացել էփետրվարի 11, 1946(1946-02-11)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԴուրբան, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն
Քաղաքացիություն ՀԱՀ
Կրոնբողոքականություն
ԿրթությունՕբերլինի քոլեջ, Ադամս քոլեջ և Օբերլին ակադեմիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող և քաղաքական գործիչ
ԱմուսինNokutela Dube?
ԿուսակցությունԱֆրիկյան ազգային կոնգրես
 John Dube Վիքիպահեստում

Ջոն Լանգալիբալելե Դուբե (զուլուսերեն՝ John Langalibalele Dube;փետրվարի 22, 1871(1871-02-22)[1], Inanda, Էթեկվինի, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ - փետրվարի 11, 1946(1946-02-11)[1], Դուրբան, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն), հարավաֆրիկացի գրող, քաղաքական և հասարակական գործիչ։ Զուլուսերեն լեզվով առաջին գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակն է, Աֆրիկայի ազգային կոնգրեսի առաջին նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբեն ծնվել է 1871 թվականի փետրվարի 12-ին Ամերիկայի զուլուսական առաքելական ընտանիքում, նախ սովորել է Ինանդում և Ամանզիմտոտիում, ավելի ուշ ուսման է ուղևորվել ԱՄՆ։ Նրա սկզբնական մտադրությունը բժշկություն սովորելն էր, բայց, ինչպես իր ժամանակի աֆրիկացի մյուս մտավորականները, նա դարձավ քահանա և ուսուցիչ[2]։ 1901 թվականին Օհլանգում հիմնել է Զուլուսական քրիստոնյա աշխատանքային դպրոցը։ Իր կազմակերպության համար օրինակ էր Տասկինգի համալսարաանը, որը ԱՄՆ-ում ստեղծվել էր Բուկեր Վաշինգտոնի կողմից աֆրոամերիկացիների համար։ Դուբեն նաև հիմնել է դպրոց աղջիկների համար։ Նրա ստեղծման համար նա միջոցներ գտավ Ամերիկայում՝ կարդալով դասախոսություններ և հանդես գալով հարավաֆրիկյան երգերով[3]։ 1903 թվականին նա ստեղծեց «Նատալի արև» (զուլուսերեն՝ Ilanga laseNatal) լրագիրը զուլու լեզվով, ավելի ուշ դարձավ նրա գլխավոր խմբագիրը (լրագիրը դեռևս գոյություն ունի)։ 1912 թվականին ընտրվեց նոր ստեղծված Հարավաֆրիկյան տեղական ազգային կոնգրեսի (այժմ Աֆրիկայի ազգային կոնգրես) նախագահ։ 1914 թվականին Սոլոմոն Պլաակի, Ուոլտեր Ռուբուսանի և այլ աֆրիկացի հասարակական գործիչների հետ ուղևորվեց Մեծ Բրիտանիա՝ 1913 թվականին ընդունված «Բնիկների հողերի մասին» օրենքի դեմ բողոքարկելու համար, որով աֆրիկացիների տիրապետության տակ մնաց ՀԱՄ-ի 9%-ից քիչ տարածք։ 1917 թվականին հեռացավ ԱԱԿ-ի նախագահի պաշտոնից, սակայն մինչև կյանքի վերջ շարունակեց աշխատել Նատալի տեղական կոնգրեսում՝ փորձելով բարելավել բնիկների կյանքի պայմանները։

Զուլուսերեն լեզվով առաջին Insila kaShaka պատամական վեպի («Չակայի ծառան», 1930, 1951 թվականին հրատարակվեց անգլերեն որպես Jeqe, the Bodyservant of King Shaka) և մի քանի այլ ստեղծագործությունների հեղինակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Давидсон А. Б. Южная Африка. Становление сил протеста (1870—1924). М., 1972. С. 245.
  3. Там же.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դուբե» հոդվածին։