Ջոն Դիքսոն Քարր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Դիքսոն Քարր
անգլ.՝ John Dickson Carr
Ծնվել էնոյեմբերի 30, 1906(1906-11-30)[1][2][3][…]
ԾննդավայրՅունիոթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 27, 1977(1977-02-27)[1][3][4][…] (70 տարեկան)
Վախճանի վայրԳրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
ԳերեզմանSpringwood Cemetery
Մասնագիտությունգրող, սցենարիստ, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և լրագրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունThe Hill School
Ուշագրավ աշխատանքներThe Hollow Man?, The Burning Court? և The White Priory Murders?
Պարգևներ

Ջոն Դիքսոն Քարր (անգլ.՝ John Dickson Carr; նոյեմբերի 30, 1906(1906-11-30)[1][2][3][…], Յունիոթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 27, 1977(1977-02-27)[1][3][4][…], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի գրող, դետեկտիվ վեպերի հեղինակ։ Հայտնի է նաև «Քարտեր Դիքսոն», «Քարր Դիքսոն» և «Ռոջեր Ֆեյրբերն» կեղծանուններով։ Նրան համարում են «Դետեկտիվ ժանրի ոսկե դարաշրջանի» լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Ագաթա Քրիստիի, Գիլբերտ Կիտ Չեսթերտոնի, Գաստոն Լեռուի և ուրիշների հետ միասին։ Քարրի ստեղծագործական ոճի վրա մեծ ազդեցություն է թողել նրա հետաքրքրությունը դեպի Արթուր Կոնան Դոյլի, Գաստոն Լեռուի և Չեսթերտոնի ստեղծագործությունները։

Ջոն Դիքսոն Քարրն ամենամեծ մասնագետն է համարվում դետեկտիվ գրականության սպանություն փակ սենյակում ժանրի մեջ, ինչպես քննադատներն էին անվանում դրանք՝ վկայակոչելով «Ուրվական մարդը» վեպում հայտնի դասախոսությունը։ Տուժածը մտնում է փակ դռնով դատարկ սենյակ, որտեղ հետո, խորհրդավոր կերպով, հայտնաբերվում է նրա դիակը, ինչպես, օրինակ, դա տեղի է ունենում «Գիշերները թափառողը» ստեղծագործության մեջ։ Ինքը՝ գրողը, դետեկտիվը սահմանում է որպես «վարժություն մարդկային հնարամտության համար, ծուղակ և կրկնակի ծուղակ, խաղ, որ հեղինակը գլխից գլուխ խաղում է ընթերցողի հետ»։ «Այն, որ մենք հետաքրքրությամբ կարդում ենք հորինված դետեկտիվ պատմություններ,- գրել է նա,- մեծամասամբ բխում է անհավատալիի հանդեպ մեր սիրուց»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգությամբ շոտլանդացի Ջոն Դիքսոն Քարրը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 30-ին Փենսիլվանիա (ԱՄՆ) նահանգի Յունիոնթաուն քաղաքում, հաջողակ իրավաբանի և քաղաքական գործչի ընտանիքում։ Նա ընդունվել է Փենսիլվանիայի լավագույն դպրոցներից մեկը՝ The Hill School, որտեղ նա իրեն ոպես սովորական ուսանող է դրսևորել։ Քսանմեկ տարեկան հասակում մեկնել է Փարիզ և ընդունվել Սորբոնի համալսարան։ Այնտեղ գրել է իր առաջին դետեկտիվ վեպը՝ «Գիշերները թափառողը», որտեղ առաջին անգամ հայտնվել է Փարիզի ոստիկան Անրի Բենկոլնը՝ դառնալով սերիական հերոսներից մեկը։ 1931 թվականին Քարրը ամուսնացել է անգլիացի Կլարիսա Քլևիսի հետ և բնակություն հաստատել Անգլիայում։

1933 թվականին Քարրը գրել է «Վհուկի որջը» վեպը, որի մեջ ընթերցողին է ներկայացնում իր ամենահայտնի կերպարին՝ բառարանագետ-պրոֆեսոր դոկտոր Գիդեոն Ֆելլին։ Համալսարանական սիրողական հետախույզի արտաքինի նկարագրությունն արտագրված է, ինչպես հետագայում գրողն է խոստովանում, Գիլբերտ Կիտ Չեսթերտոնից՝ դետեկտիվ ժանրի մեկ այլ ներկայացուցչից, ում հետ հեղինակն անձամբ էր ծանոթ։ Քարրի հետագա ստեղծագործություններում հայտնվում է մեկ այլ սերիական հերոս՝ պարոն Հենրի Մերիբեյլը՝ զավեշտալի գիրուկ, որի նախատիպը Ուինսթոն Չերչիլն էր։ Այս շարքի վեպերը լույս են տեսել Քարթեր Դիքսոն կեղծանվամբ։ Այս շրջանի շատ վեպեր համարվում են լավագույնները Քարրի ստեղծագործությունների մեջ։ Հատկապես ճանաչված է «Հուդայի պատուհանը» (The Judas Window) վեպը, որը գրվել է 1938 թվականին։

1936 թվականին Քարրը մտել է Դետեկտիվ ակումբ։ Տարիների ընթացքում Ջոն Դիքսոն Քարրը եղել է BBC «Մահվան հետ հանդիպում» ծրագրի հեղինակ։ Այդ հաղորդումը հետագայում դարձել է շատ հայտնի սերիալների նախատիպ։ Պատերազմի ժամանակ Քարրը աշխատել է ռադիոյի պրոպագանդայի բաժնում։

1948 թվականին Ջոն Դիքսոն Քարրը վերադարձել է ԱՄՆ, և այնտեղ ապրել մի քանի տարի, որից հետո կրկին վերադարձել է Անգլիա։ Գրողը պատիվ է ունեցել գրելու Արթուր Կոնան Դոյլի կենսագրությունը, որը լույս է տեսել 1949 թվականին։

1950 թվականից հետո Քարրը գրել է տասնյակ պատմական դետեկտիվներ, ըստ էության պատմական վեպեր, որոնցում հորինված կերպարների հետ հանդես են գալիս նաև իրական կերպարներ։ Մի շարք վեպերի գործողություններ կատարվել են անցյալում կամ ոչ վաղ անցյալում։ «Սատանան թավշի մեջ» ստեղծագործությունն ընթերցողին տեղափոխում է տասնյոթերորդ դար՝ Ստյուարդների միապետության վերականգնման դարաշրջան, «Դիվահարները»՝ Անգլիա, տասնութերորդ դար, «Կրակ, այրվի՛ր», «Սկանդալ Հայ-Չիմնիզում» և «Մակընթացության կախարդը» վեպերը պատմում են Սքոթլենդ Յարդի գործունեության մասին 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին, «Կարմիր այրու սպանությունների» դրվագներում ի հայտ են գալիս Ֆրանսիայում յակոբինյան տեռորի սահմռկեցուցիչ տեսարաններ։

1954 թվականին լույս է տեսել Շերլոկ Խոլմսի մասին «Շերլոկ Խոլմսի սխրագործությունները» (The Exploits of Sherlock Holmes) ժողովածուն, որի համահեղինակն է Արթուր Կոնան Դոյլի կրտսեր որդին՝ Ադրիան Կոնան Դոյլը։

1960-ական թվականներին Քարրն ապրել է Մարոկկոյում, հետո նորից ԱՄՆ-ում։ Նա մահավցել է թոքերի քաղցկեղից 1977 թվականի փետրվարի 27-ին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր, որոնք գրված են Ջոն Դիքսոն Քարր անվան տակ

Անրի Բենկոլին

  1. 1930 թվական, Գիշերները թափառողը (It Walks By Night) (Այլ անվանումներ՝ Գիշերվա քողի տակ, Նա քայլում է գիշերը)։
  2. 1931 թվական, Ամրոց «Մեռած գլուխ» (Castle Skull):
  3. 1931 թվական, Սպանության ստվեր (The Lost Gallows):
  4. 1932 թվական, Սպանություն մոմերի թանգարանում (The Waxworks Murder):
  5. 1938 թվական, Սպանության չորս գործիքներ (The Four False Weapons):

Դոկտոր Գիդեոն Ֆելլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1933 թվական, Վհուկի որջը (Hag’s Nook):
  2. 1933 թվական, Խենթ գլխարկակարի առեղծվածը (The Mad Hatter Mystery):
  3. 1934 թվական, Սափրիչի որս (The Blind Barber):
  4. 1934 թվական, Սրերի ութնյակ (The Eight Of Swords):
  5. 1935 թվական, Մահվան ժամերը (Death-Watch):
  6. 1935 թվական, ՈՒրվական մարդ (Hollow Man)
  7. 1936 թվական, Սպանություն արաբական գիշերներին (The Arabian Nights Murder):
  8. 1938 թվական, Արթնացնել մահը (To Wake The Dead):
  9. 1938 թվական, Թեքված օղակ (The Crooked Hinge):
  10. 1939 թվական, Մութ ակնոցներ (The Black Spectacles)
  11. 1939 թվական, Վանդակ պարզամիտի համար (The Problem Of The Wire Cage):
  12. 1940 թվական, Մարդն առանց վախի (The Man Who Could Not Shudder):
  13. 1941 թվական, Անվերջ ինքնասպանությունների գործը (The Case of the Constant Suicides) (Մյուս անվանումը՝ Ինքնասպանությունների շարք)։
  14. 1942 թվական, Մուկն ու կատու խաղ (The Seat Of The Scornful) [Գրքի անունն ԱՄՆ-ում՝ Death Turns The Tables]:
  15. 1944 թվական, Մինչև մահը չի բաժանի մեզ (Till Death Do Us Part):
  16. 1946 թվական, Չարագործ շշուկ (He Who Whispers):
  17. 1947 թվական, Քնած Սֆինքս (The Sleeping Sphinx):
  18. 1949 թվական, Կասկածից վեր (Below Suspicion) (երկրորդ գլխավոր հերոսը՝ Պատրիկ Բատթեր)։
  19. 1958 թվական, Մահացածի թակոցը (The Dead Man’s Knock):
  20. 1960 թվական, Հակառակ ամպրոպների (In Spite Of Thunder):
  21. 1965 թվական, Տուն սատանայի արմունկին (The House At Satan’s Elbow):
  22. 1966 թվական, Խուճապ օթյակ B-ում (Panic In Box C):
  23. 1967 թվական, Լուսնի մութ անկյունը (Dark Of The Moon):

Պատրիկ Բաթլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1949 թվական, Կասկածից դուրս (Below Suspicion) (երկրորդ գլխավոր հերոսը՝ դոկտոր Գիդեոն Ֆելլ)։
  2. 1956 թվական, Պաշտպանությունը ղեկավարում է Պատրիկ Բաթլերը (Patrick Butler For The Defence):

Սերիայից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1932 թվական, Կատակով թունավորում (Poison In Jest):
  • 1936 թվական, Պարոն Էդմունդ Գոդֆրիի սպանությունը (The Murder of Sir Edmund Godfrey) (վավերագրական դետեկտիվ)։
  • 1937 թվական, Այրվող դատարան (The Burning Court):
  • 1942 թվական, Կայսրի ծխախոտատուփը (The Emperor’s Snuffbox):
  • 1950 թվական, Նյուգեյթի հարսնացուն (The Bride Of Newgate) (պատմական դետեկտիվ)։
  • 1951 թվական, Սատանան թավշի մեջ (The Devil In Velvet) (պատմական դետեկտիվ)։
  • 1952 թվական, Ինը սխալ պատասխան (The Nine Wrong Answers):
  • 1955 թվական, Կապիտան «Կտրել կոկորդը» (Captain Cut-Throat) (պատմական դետեկտիվ)։
  • 1957 թվական, Բոցավառվի՛ր կրակ (Fire, Burn!) (պատմական դետեկտիվ)։
  • 1959 թվական, Սկանդալ Հայ-Չիմնիզում (Scandal At High Chimneys: A Victorian Melodrama) (պատմական դետեկտիվ)։
  • 1961 թվական, Մակընթացության կախարդը (The Witch Of The Low-Tide: An Edwardian Melodrama) (պատմական դետեկտիվ)։
  • 1962 թվական, Դիվահարները (The Demoniacs) (պատմական դետեկտիվ)։
  • 1964 թվական, Most Secret (Վերափոխված նովել Карра Devil Kinsmere):
  • 1968 թվական, Papa La-Bas (պատմական դետեկտիվ)։
  • 1970 թվական,The Ghosts' High Noon (պատմական դետեկտիվ)։
  • 1971 թվական, Տուն, որտեղ ապրում է մահը (Deadly Hall) (պատմական դետեկտիվ)։
  • 1972 թվական, Սոված գոբլին (The Hungry Goblin: A Victorian Detective Novel):

Նովել, որը գրված է Ռոջեր Ֆեյերբերն կեղծանունով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934 թվական, Devil Kinsmere:

Վեպ, որը գրված է Քարր Դիքսոն կեղծանունով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934 թվական, Սպանություն Բաուստրինգի ամրոցում (The Bowstring Murders):

Վեպեր, որոնք գրված են Կարտեր Դիքսոն կեղծանունով[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն Հենրի Մերիվեյլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1934 թվական, Սպանություն Փլեյգ Կորտում (The Plague Court Murders) (Մեդիումն իր տիրապետության տակէ վերցնում ծեր կնոջը և երիտասարդ աղջկան, մեծ խումբ է հավաքում լքված տանը, որտեղ՝ փակ սենյակում, տեղի է ունենում մահը)։
  2. 1934 թվական,The White Priory Murders:
  3. 1935 թվական, Կարմիր այրու առեղծվածը (The Red Widow Murders) (Ֆրանսիական հեղափոխության ժամանակների կահավորանքով կահավորված փակ սենյակը, հնարավոր է, որ թաքցնում է թույնավոր ծուղակը)։
  4. 1935 թվական, Միաեղջյուրի սպանությունը (The Unicorn Murders) (Լրտեսական վեպի հետ միահյուսված։ Բրիտանացի հետախույզ պարոնները в խառնվել են ֆրանսիացի սուպեր հանցագործի և սուպեր ոստիկանի մենամարտին Լուարի ափին գտնվող ամրոցում)։
  5. 1936 թվական, The Punch And Judy Murders (Գրքի անվանումը ԱՄՆ՝ The Magic Lantern Murders):
  6. 1937 թվական, Սպանություն սիրամարգի փետուրով (The Ten Teacups) (Գրքի անվանումը ԱՄՆ՝ The Peacock Feather Murders):
  7. 1938 թվական, Մահը հինգ արկղերում (Death In Five Boxes):
  8. 1938 թվական, Հուդայի պատուհանը (The Judas Window):
  9. 1939 թվական, Ընթերցողը զգուշացնում է (The Reader Is Warned):
  10. 1940 թվական, Իսկ հետո՝ սպանություն (And So To Murder):
  11. 1940 թվական, Ինը գումարած մահ հավասար է տասը (Murder In The Submarine Zone) (Գրքի անվանումը ԱՄՆ՝ Nine — And Death Makes Ten, կրում է նաև Murder in the Atlantic անվանումը)։
  12. 1941 թվական, Seeing Is Believing (կրում է նաև Cross of Murder անվանումը)։
  13. 1942 թվական, Մահը և ոսկե մարդը (The Gilded Man):
  14. 1943 թվական, Նա մահացավ ինչպես տիկին (She Died A Lady):
  15. 1944 թվական, Նա երբեք չէր սպանի Պեյշնսին, կամ սպանություն կենդանաբանական այգում (He Wouldn’t Kill Patience):
  16. 1945 թվական, Բրոնզե լամպի անեծքը (Lord Of The Sorcerors) (Գրքի անվանումը ԱՄՆ՝ The Curse Of The Bronze Lamp):
  17. 1946 թվական, Իմ հանգուցյալ կանայք (My Late Wives):
  18. 1948 թվական, The Skeleton In The Clock:
  19. 1949 թվական, Գերեզմանատունը տրվում է վարձով (A Graveyard To Let):
  20. 1950 թվական, Գիշերը ծաղրվող այրու մոտ (Night At The Mocking Widow):
  21. 1952 թվական, Կարմիր փեղկի հետևում (Behind The Crimson Blind):
  22. 1953 թվական, Կավալերի գավաթը (The Cavalier’s Cup):

Սերիայից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934 թվական, Բաուստրինգ ամրոցի սպանությունը (The Bowstring Murders) (Վեպը սկզբնապես հրապարակվել է Քարր Դիքսոն կեղծանունով, սակայն հրատարակիչները այդ անունը համարել են շատ նման Քարրի իսկական անվանը, և գրողն ընտրել է նոր կեղծանուն՝ Քարտեր Դիքսոն)։
  • 1938 թվական, Drop To His Death (Ջոն Ռոուդի համահեղինակությամբ)։
  • 1956 թվական, Հենց նույն վախը (Fear Is The Same) (մյուս անվանումը՝ միևնույն վախը) (պատմական դետեկտիվ)։

Պատմվածքների ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսագրություն / Մոլեգինները։ Վհուկի որջը։ Պաշտպանությունը ղեկավարում է Պատրիկ Բաթլերը։ — Հր. Լենիզդատ, 1992 թ., էջ 608, ISBN 5-289-01316-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]