Ջոն Դիլլինջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

John Dillinger mug shot.jpg
Ծնվել էհունիսի 22, 1903(1903-06-22)[1][2]
ԾննդավայրԻնդիանապոլիս, Ինդիանա
Մահացել էհուլիսի 22, 1934(1934-07-22)[1][2] (31 տարեկանում)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ կամ Biograph Theater, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունսպիտակ մարդ
Մասնագիտությունbank robber
Ստորագրություն
John Dillinger signature.svg
John Dillinger Վիքիպահեստում

Ջոն Հերբերտ Դիլլինջեր(անգլ.՝ John Herbert Dillinger, 1903 թվականի հունիսի 22 - 1934 թվականի հուլիսի 22), 1930-ական թվականների ամերիկյան հանցագործ, բանկ կողոպտող, Հետաքննությունների դաշնային բյուրոն նրան տվել է հանրույթան համար 1 թշնամի անունը։ Իր ողջ հանցագործական գործունեության ժամանակ նա թալանել է երկու տասնյակ բանկեր և չորս ոստիկանական բաժանմունքներ, երկու անգամ փախել է բանտից, ինչպես նաև ճանաչվել է մեղավոր Չիկագոյում ոստիկանի սպանության գործում։ Դիլլինջերի քրեական գործունեությունը և նրան ձեռփակալելու փորձերը մեծ քննարկում էին գտնում այդ ժամանակվա թերթում։ Դիլլենջերի պատմությունը նկարահանվել է և իր ուրույն ազդեցությունն է գտել վեպերում և թատրոններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Դիլլինջերը ծնվել է Ինդինա նահանգում գնտվող Ինդիանապոլիս քաղաքում, Ջոն Ուիլսոն Դիլլինջերի և Մերի Էլլեն Լանկաստերի ընտանիքում։ Մայրը մահացավ, երբ նա 3 տարեկան էր։ Հայրը մթերքի խանութի վաճառող էր։ 1912 թվականի հայրը նորից ամուսնացավ և որոշեց բաժանել բիզնեսը և տեղափոխվել Ինդինայում գտնվող փոքրիկ քաղաք։ 16 տարեկանում նա թողեց դպրոցը և մթերային խանութում աշխատանքը։

Ջոնը կատարել է իր առաջին հանցագործությունը 1923 թվականին, երբ գողացավ մեքենա, որպեսզի պարծենա իր ընկերուհու մոտ։ Նա արագ ձեռբակալվեց, սակայն նա կարողացավ փախչել, ոստիկանության փնտրումներից խուսափելու պատրվակով նա գնաց բանակ։ Ծառայությունը երկար չտևեց․ հինգ ամիս անց նա փախավ և վերադարձավ հայրենի քաղաք։

1924 թվականի ապրիլին Ջոն Դիլլենջերը ամուսնացավ 16-ամյա աղջկա հետ և փորձեց հարթեցնել իր ընտանեկան կյանքը։ Չունենալով կացարան և աշխատանք, մի քանի օրից նա նորից վերադարձավ հանցագործությանը։ Այս անգամ նրան ձեռբակալեցին հավերի գողացման համար, սակայն հոր միջնորրդությամբ գործը դատաևան չհասավ։ Բացի դա ֆինանսական դժվարությունները բերեցին ընտանեկան կյանքի բարդացման, և 1929 թվականին նա ամուսնալուծվեց։

Անգործ մնալով Դիլլենջերը իր ընկերոջ հետ թալանեց մթերային խանութ, սակայն հաջորդ օրը նրանք ձեռբակալվեցին։ Ի տարբերություն նրա ընկերոջ, ով բացառեց իր մեղավորությունը, Ջոնի հայրը համոզեց նրան մասնակցել հետաքննության և ընդունել իր մեղքը։ Արդյունքում Ջոն Դիլլինջերը սատցավ մեծ պատիժ, և դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։

Բանտում Դիլլինջերը ծանոթացավ ուրիշ հանցագործների հետ, հիմանկանում՝ բանկ թալանողների հետ, այստեղ նա ձևավորեց իր աշխարահայցքը կապված հանրության հետ ունեցած բացասական հարաբերությունների հետ և որոշում է զբաղվել թալանով։ Դրա հետ մեկ տեղ Դիլլենջերի հոր միջնորդությամբ նա ազատվեց ժամանակից շուտ։

Արդեն մի քանի ամիս անց 1933 թվականի սեպտեմբերի 22-ին Ջոն կատարեց իր առաջին բանկի թալանումը Օհայո նահանգում։ Բացի դա սապնեց մեկ ոսիտակն և հարձակվելով բանտի վրա ազատեց իր խմբավորման մի քանի անդամների։

Մեծ ճգնաժամի ժամանակ Դիլլինջերը թերթերում ստացավ ժամանակակից Ռոբին Հուդ անվանումը քանի, որ նա թալանում էր այն բանկերը, որոնց ատում էր հասարակության մեծ մասը, և ժողովուրդն էլ համարում էր դա, որպես վրեժխնդրություն հարուստներից հասարակ մարդկանց անհարգանքի համար։ Դիլլինջերի ձեռբակալումը չափից դուրս դժվար գործ էր իրավապահ մարմինների համար, և անգամ ձեռբակալությունից հետո նա կարողացավ փախչել։ Դիլլենջերի ամենահայտնի փախուստը եղավ Ինդինա նահանգում գտնվող բանտից, որից նա կարողացավ փախչել, օգտագործելով կղանքից պատրաստված դիմակը։

Դիլլինջերի դիմակը

Դիլլինջերի հանցագործությունները, բանկի կողոպուտը և ոստիկանի յուրահատուկ սպանությունը բերեցին նրան, որ նա Հետաքննությունների դաշնային բյուրոնի կողմից ճանաչվեց, ինչպես համար մեկ թշնամի։ Ինչպես նաև ստեղծեց հատուկ խումբ, որը զբաղվում էր Դիլլենջերի որոնողական աշխատանքներով։ Ժամանակի ընթացքում Դիլլենջերի խմբավորման բոլոր անդամները սպանվեցին, իսկ նա ավելի քան մեկ տարի թաքնվեց Ֆլորիդա, Արիզոնա, Միչիգան և Վիսկոնսին նահանգներում, միչև չվիրավորվեց ոստիկանանի գնդակից և այդ ժամանակ նա մեկնեց հոր մոտ, որպեսզի բուժի վերքերը։ Շուտով սրանից հետո, 1934 թվականի հուլիսին նա վերադարձավ Չիկագո, որտեղ և հայտնաբերվեց ոստիկանի կողմից, նրա տեղը ոստիկաններին հայտնել էր մարմնավաճառ Անա Կումպանաշը։ Չհաշված Հետաքննությունների դաշնային բյուրոնի հետ ունեցած համագործակցությանը նրան 1934 թվականին արաքսեցին Ռումինիա։ 1934 թվականի հուլիսի 22-ին ոստիկանները դուրս եկան նրա հետքի վրա և տեղավորվեցին կինոթատրոնի շուրջը, ուր պետք է գար Ջոնը։ Ֆիլմի վերջում նա դուրս եկավ կինոթատրոնից, որտեղ էլ նրան մոտեցավ ոստիկանությունը, որ նա պետք է հանձնվի։ Դիլլենջերը վերցրեց ատրճանակը և փորձեց սպանել ագենտներից մեկին, սակայն երեք անգամ վիրավորվեց։ Մահացու դարձավ գնդակը, որը վնասեց նրա երեսը։ Մահացած Ջոն Դիլլիների մարմինը մեկ ժամից ավել մնաց պարկած ասֆալտին, մինչ նրա մարմինը վերցրեց մեքենան։ Ոստիկանները միայն օդ կրակելով կարողացան ցրել մեծ թալանողի շուրջը հավքած մարդկանց։

Այլ տվյալներով Հետաքննությունների դաշնային բյուրոնի աշխատակիցները կրակ են բացել, առանց Դիլլենջերին առաջարկելու հանձնվել։ Ինչպես գրում է Բարրոն իր աշխատություննում՝ «Հասարակության թշնամիններ», որը վերաբերվում էր 1930-ական ահաբեկիչների դեմ ուղղված պայքարին․ «Չի լսել ոչ մի «Կանգի՛ր» կամ «Կանգ ա՛ռ» բառեր, աշխատակիցներից ոչ մեկ չի ասել, որ նրանք Հետաքննությունների դաշնային բյուրոնից են։ Ամեն ինչ տեղի ունեցավ մեկ ակնթարթում․․․կրակել են երեք անգամ Կոլտ տեսակի հրացանի 45 մմ տրամաչափի ատրճանակից․․․Երկու անգամ կրակել է Հյորտը, մեկ անգամ Հոլլիսը․․․ Դիլլենջերին կպել է 4 գնդակ՝ դրանցից 2-ը թույլ վիրավորեցին, երորդը կտապ նրա կողքին, բայց 4-րդը հարվածեց նրա վզին, ջարդեց ոսկորը, անցնելով գլխի միջով դուրս եկավ աջ կիսագնդից» [3]։

Մշակութային հետք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Դիլլինջերի կերպարը մնաց մամուլի ուշադրության կենտրոնում, նրա կենսագրության ցանկացած ասպեկտ մանրամասն ուսումնասիրվել է։ Երկար տարիներ շարունավում էր պտտվել լուրեր այն մասին, որ երբև թե նա ունեցել է երկվորյակ և, որ հենց նրան էլ սպանել է ոստիկանությունը, և հիմա իրական Դիլլինջերը ապրել է մինչ պատկառելի տարիք։ Սակայն այդ վարկածը չհաստատվեց։ Ջոն Դիլլինջերը թաղվել է հարազատ Ինդինապոլիսում, նրա հայտնությունը այնքան մեծ էր, որ հարկ եղավ նրա գերեզամաքարը մի քանի անգամ փոփոխել քանի, որ այցելողները ցանկանում էին իրենց հետ մասունք վերցնել։

Դիլլենջերի պատմությունը անդրադարձ գտավ մի շարք ֆիլմերում, երգերում և վեպերում։ Նրա պատմությունը առաջին անգամ էկրանավորվեց 1945 թվականին, իսկ վերջին տարբերակը՝ 2009 թվականին, վերջիս գլխավոր հերոսը դարձավ հոլիվուդյան դերասան՝ Ջոնի Դեփը։ Բացի Դեպպը Դիլլինջերի դերը կատարել է նաև Մարտին Շինը։

Ինչպես նաև, ամերիկական հայտնի ռոք-խումբը կրում է «The Dillinger Escape Plan» (Դիլլինջերի փախուստի պլան)։

Սկսնակ դերասան Լուիս Ալբերտ Հերդրիկ Դիննինջերը ստիպված եղավ վերցնել կեղծանուն (նա ընտրեց Ռիչարդ Դեննինգ) քանի, որ Paramount Pictures ընկերության պրոդյուսրը գտավ, որ նրա անունը համահունչ է Ջոն Դիլլինջերի անունին[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դիլլինջեր» (1945)` ռեժիսոր Մաքս Նոսսեկ
  • «Դիլլինջերը մահացած է» (1969)` ռեժիսոր Մ․ Ֆերրերի
  • «Դիլլինջեր» (1973)` ռեժիսոր Ջ․ Միլլիուս
  • «The Lady in Red» (1979)՝ ռեժիսոր Լուիս Թիգ
  • «Դիլլինջեր» (1991)` ռեժիսոր Ռ․ Էյնրայտ
  • «Դիլլինջեր և Կապոնե» (1995)` ռեժիսոր Ջ․ Պարդի
  • «Femeia în roşu» (1997)՝ ռեժիսոր Mircea Veroiu
  • «Ջոնիի Դ․» (2009)` ռեժիսոր Մայքլ Մանն

Դիլլինջերի մեքենաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Դիլլինջերը շատ էր սիրում մեքենաներ, մասնավորապես՝ Ֆորդ։ Հանցագործը նամակ է գրել Հենրի Ֆորդին, որտեղ նշել է, որ իր ստեղծած մեքենաները շատ որակով են, և դա թույլ է տալիս նրան արագ թաքնվել ոստիկաններից։ Նրա կուպե Մոդել А-ն, որով նա երթևեկել է 1934 թվականին, ներկայացվեց աճուրդի 2010 թվականին։ Այն պահին երբ, նա լքել է մեքենան, այն պատված է եղել արյունով և վնասված է եղել գնդակներով։ Մեքենան մինչ այդ պահված է եղել ավտոտնակում և այն փոխանցվել է ձեռքից ձեռք։ 2007 թվականին մեքենան ամբողջությամբ վերականգնվեց որպեսզի նկարահավի ֆիլմում, որից հետո այն հանվեց աճուրդի։ Մեքենան վաճառվեց 165 հազար դոլլարով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 Brockhaus Enzyklopädie
  3. Б. Барроу Джонни Д. Враги общества. — СПб: Азбука-классика, 2009. — С. 473-474. — ISBN 978-5-9985-0118-0
  4. Биография Ричарда Деннинга на сайте imdb.com