Ջոն Դենվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Դենվեր
John Denver 1975.JPG
Ծնվել է դեկտեմբերի 31, 1943({{padleft:1943|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][2]
Roswell, Չավես շրջան, Նյու Մեքսիկո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3][4]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5]
Մահացել է հոկտեմբերի 12, 1997({{padleft:1997|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:12|2|0}})[6][1] (53 տարեկանում)
Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր Քանթրի[7][8][9], ժողովրդական երաժշտություն, ռոք[10], ֆոլկ ռոք[11][12], Q2719078?[13], փոփ երաժշտություն[14][9] և ժամանակակից ժողովրդական երաժշտություն[15][16][17]
Մասնագիտություն հեղինակ-կատարող, երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, երաժիշտ, դերասան, հեղինակ-կոմպոզիտոր, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, օդաչու, գրող, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Երգչաձայն տենոր
Գործիքներ կիթառ, Ֆիդլ և ստեղնաշարային գործիքներ
Լեյբլ Mercury Records, RCA Records, RCA, Windstar Records և Bertelsmann Music Group
Շրջանավարտ Texas Tech University և Arlington Heights High School
Ամուսին Cassandra Delaney
Կայք johndenver.com

Ջոն Դենվեր (անգլ.՝ John Denver, դեկտեմբերի 31, 1943({{padleft:1943|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][2], Roswell, Չավես շրջան, Նյու Մեքսիկո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3][4] - հոկտեմբերի 12, 1997({{padleft:1997|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:12|2|0}})[6][1], Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), իրական անունը` Հենրի Ջոն Դոյչենդորֆ Կրտսեր, , ամերիկացի հեղինակ- կատարող, ով հանդիսանում է ֆոլկ երաժշտության ամենահաջողակ սոլո կատարողը: Իր կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 300 երգ, որոնց մեծամասնությունը նա ինքն էլ գրել է (Օրինակ` Take Me Home Country Roads):

1960-ական թվականներին Դենվերը հանդես է եկել Չեդ Միտչելի տրիոյի կազմում, իսկ 1969 թվականից իրեն նվիրել է սոլո կարիերային: Նրա երգերը նկարագրում են բնության հետ հարաբերությունները և ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին: 1974 թվականին թողարկված ալբոմը տասն անգամ պլատինե է դարձել, իսկ նրա կնոջ համար գրված «Annie’s Song» երգը Billboard Hot 100 շքերթում առաջին հորիզոնականն է գրավել:

1970-ական թվականների հաջողություններից հետո Դենվերը ավելի հազվադեպ սկսեց ձայնագրվել: Նա հազվադեպ էր նկարահանվում կինոյում, ծառայում էր որպես Կոլորադի նահանգի պոետ-լաուրեատ, սակայն ժամանակի մեծ մասը նվիրում էր բնապահպանության համար պայքարին: Չերնոբիլի աղետից հետո հանդես է եկել Կիևում, երգ է գրել Պիսկարյովսկի գերեզմանների մասին: Մահացել է 1997 թվականին իր ղեկավարության տակ գտնվող ինքնաթիռի ավիավթարի ժամանակ:

Կիևի համերգի ժամանակ Դենվերը հայտարարել է[18]. «Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ հարգում ու սիրում եմ բոլոր խորհրդային մարդկանց: Ինձ համար շատ կարևոր է լինել այստեղ` Խորհրդային Միությունում և երգել ձեզ համար և ոչ միայն երգել, այլ ձեզ հետ կիսվել իմ երաժշտությամբ: Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ մեծ հարգանք եմ տածում Կիևի և Չեռնոբիլի բնակիչների հանդեպ, ես հարգում են նրանց քաջությունն ու տղամարդկությունը:»

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Ջոն Դոյչենդորֆը ծնվել է Ռոզուելում: Նրա մայրը Էրմա Լուիզա Սվոուպն է եղել, հայրը` Հենրի Ջոն Դոյչենդորֆը, եղել է BBC-ի աշխատակից ԱՄՆ-ում[19]: Հոր աշխատանքը ստիպել է ընտանիքին տեղից տեղ տեղափոխվել, դրա համար էլ Դենվերի մոտ խնդիրներ են առաջացել ընկերների և հասակակիցների հետ: Հնարավոր է, որ դրա համար էլ նա չի կարողացել գտնել իրեն կյանքում[20]: Նրա մորական կողմի տատիկն իր մեջ սեր է սերմանել երաժշտության հանդեպ: Իր ինքնակենսագրականի` Take Me Home-ի մեջ Դենվերը նկարագրում է ընտանիքում ամենաավագ երեխային` ինքն իրեն, պատմում է խիստ հոր մասին, ով չէր կարողանում բավարար սեր փոխանցել երեխաներին:

11 տարեկան հասակում Դենվերը կիթառ է ստանում տատիկի կողմից և սովորում է այն նվագել, ինչը վատ չի ստացվում նրա մոտ[21]: Նա ժամանակ առ ժամանակ ակումբներում է հանդես գալիս, քոլեջում սովորելու ժամանակ վերցնում է Դենվեր ազգանունը` իր սիրելի նահանգի` Կոլորադոյի մայրաքաղաքի անունով: Նա որոշում է փոխել անունը Ռենդի Սպարկսի` «The New Christy Minstrels»-ի հիմնադրի խորհրդով: Նա Դոյչենդորֆ ազգանունն այդքան էլ հարմար չէր համարում բեմի համար[22]: Դանվերը սովորեց Տեխասի տեխնիկական համալսարում` Լաբոկում և երգեց «The Alpine Trio» խմբում` միաժամանակ հաճախելով ճարտարապետության դասերի: Ինչպես նաև, նա եղել է Delta tau Delta ուսանողական կազմակերպության անդամ, իսկ 1963 թվականին լքել է համալսարանը և մեկնել Լոս Անջելես, որտեղ հանդես է եկել ֆոլկ ակումբներում: 1965 թվականին Ջոնը միացել է «Chad Mitchell Trio» ֆոլկլյոր անսամբլին, որը վերանվանվել է «Mitchell Trio» Չադ Միտչելի հեռանալուց առաջ, իսկ այնուհետև Դենվերի` խմբին միանալուց հետո վերանվանվել է «Denver, Boise, and Johnson»:

Ջոն Դենվերը թողել է իր խումբը 1969 թվականին, որպեսզի մենակատարի կարիեռա սկսի, իսկ այնուհետև ստեղծել է RCA Records: Rhymes & Reasons ալբոմը: Նա ինքնուրույն ձայնագրել է իր մի քանի երգերի դեմո տարբերակները, որոնցով հանդես է եկել համերգների ժամանակ: Այս ալբոմը իր մեջ ներառում էր «Babe I Hate to Go» երգը, որն ավելի ուշ անվանվեց «Leaving on A Jet Plane»:

1970 թվականին Ջոն Դենվերը ստեղծում է ևս երկու ալբոմներ` Take Me to Tomorrow և Whose Garden Was This, որոնք ներառում էին Ջոն Դենվերի ձայնագրած երգերը, ինչպես նաև այլ կատարողների երգերի քավր տարբերակներ:

Կարիերայի գագաթնակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ ալբոմը` Poems, Prayers & Promises-ը, աներևակալի հաջողակ եղավ Դենվերի համար` մասնավորապես «Take Me Home, Country Roads» երգի համար: Այն մասամբ հայտնի դարձավ նաև նոր պրոդյուսերի շնորհիվ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2007-10-12
  3. 3,0 3,1 3,2 http://famousdude.com/3590-john-denver.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/7733036/John-Denver.html
  5. http://www.nytimes.com/1987/10/26/nyregion/in-tweed-and-earplugs-shooting-sporting-clays.html
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118524712 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. https://itunes.apple.com/us/artist/john-denver/id208469
  8. http://www.lyricsmode.com/lyrics/j/john_denver/some_days_are_diamonds.html
  9. 9,0 9,1 http://www.pugetsoundradio.com/2014/06/01/monday-broadcast-history-june-2nd/
  10. http://www.lyricsfreak.com/j/john+denver/dancing+with+the+mountains_20073536.html
  11. http://8tracks.com/klynch614/hippy-cruising
  12. http://www.cdbaby.com/Artist/JohnCurtisAnderson
  13. https://padresteve.com/tag/john-denver/
  14. https://myspace.com/johndenver/music/song/the-way-i-am-34051534-35336483
  15. http://www.contactmusic.com/john-denver/pictures/58f13cb4/jesse-belle-denver-zak-deutschendorf-family-john-denver-honored_4427331
  16. http://www.contactmusic.com/john-denver/pictures/58f13cb4/jesse-belle-denver-zak-deutschendorf-john-denver-honored-posthumously_4427323
  17. http://www.popmatters.com/review/ottjeff-willwork/
  18. Щербак Юрий Николаевич. ЧЕРНОБЫЛЬ
  19. «Ancestry of John Denver compiled by William Addams Reitwiesner». Wargs.Com. Retrieved May 9, 2011.http://www.wargs.com/other/denver.html
  20. «John Denver». The Daily Telegraph (London). October 14, 1997.http://www.telegraph.co.uk/news/obituaries/7733036/John-Denver.html
  21. «Biography». john denver. Retrieved August 17, 2010.http://johndenver.com/about/biography/
  22. «The New Christy Minstrels». Thenewchristyminstrels.com. Retrieved August 17, 2010.http://www.thenewchristyminstrels.com/