Ջոն Գուլդ Ֆլետչեր
| Ջոն Գուլդ Ֆլետչեր | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 3, 1886[1][2][3] |
| Ծննդավայր | Լիթլ Ռոք, ԱՄՆ |
| Մահացել է | մայիսի 20, 1950 (64 տարեկան) կամ մայիսի 10, 1950[4] (64 տարեկան) |
| Մահվան վայր | Լիթլ Ռոք, ԱՄՆ |
| Գերեզման | Mount Holly Cemetery[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հարվարդի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և ինքնակենսագիր |
| Ամուսին | Florence Emily Goold?[5] և Charlie May Hogue Simon?[4] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ջոն Գուլդ Ֆլետչեր (հունվարի 3, 1886[1][2][3], Լիթլ Ռոք, ԱՄՆ - մայիսի 20, 1950 կամ մայիսի 10, 1950[4], Լիթլ Ռոք, ԱՄՆ) իմաժիստ բանաստեղծ, (հայտնի նրանով, որ Հարավային Միացյալ Նահանգներում Պուլիտցերյան մրցանակի արժանացած առաջին բանաստեղծն է) հեղինակ և հեղինակություն ժամանակակից գեղանկարչության մեջ[6]։ Ֆլետչերը ծնվել է Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում, սոցիալապես աչքի ընկնող ընտանիքում, սովորել է Անդովերի Ֆիլիպս ակադեմիայում, նախքան Հարվարդի համալսարան ընդունվելը 1903-1907 թվականներին։ Այնուամենայնիվ, նա լքել է Հարվարդը հոր մահից անմիջապես հետո։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլետչերն իր կյանքի զգալի մասն անցկացրել է Անգլիայում։ Եվրոպայում գտնվելու ընթացքում նա շփվել է Էմի Լոուելի, Էզրա Փաունդի և այլ իմաժիստ բանաստեղծների հետ։ Նա այն վեց իմաժիստների թվում է եղել, որոնք որդեգրել են իրենց կոչումը և հավատարիմ մնացել մինչև իրենց նպատակների իրականացումը[7]։ Ֆլետչերը վերականգնել է հարաբերությունները Ֆլորենս Էմիլի «Դեյզի» Արբութնոտի (ծնվ. Գոլդ) հետ Քենթում գտնվող իր տանը։ Ֆլորենս Էմիլի Արբութնոտը նախկինում ամուսնացած է եղել Մալքոլմ Արբութնոտի հետ, և Ֆլետչերի հետ սիրավեպը հանգեցրել է նրանց ամուսնալուծությանը։ Զույգն ամուսնացել է 1916 թվականի հուլիսի 5-ին։ Թեև նրանց ամուսնությունից երեխաներ չեն ծնվել, Արբութնոտի որդին և դուստրը նրա նախորդ ամուսնությունից ապրել են նրանց հետ մինչև Դեյզիի և Ֆլետչերի ի վերջո բաժանվելը։
1936 թվականի հունվարի 18-ին Ֆլետչերն ամուսնացել է մանկական գրքերի հայտնի հեղինակ Չարլի Մեյ Սայմոնի հետ։ Նրանք միասին կառուցել են «Ջոնսվուդ» բնակավայրը, որը գտնվել է Արկանզաս գետի զառ ի վերի վրա, Լիթլ Ռոքին կպած։ Նրանք հաճախ մեկնել են Նյու Յորք՝ մտավորականների մեջ ներգրավվածություն ունենալու համար, և Ամերիկայի արևմուտք և հարավ՝ բարենպաստ կլիմայի համար, հատկապես այն բանից հետո, երբ Ֆլետչերի մոտ զարգացել է խրոնիկ արթրիտ։
Ֆլետչերը պայքարել է դեպրեսիայի դեմ և 1950 թվականի մայիսի 10-ին ինքնասպանություն գործել[8] ՝ իրեն խեղդելով Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքի իր տան մոտ գտնվող լճակում։ Նա թաղված է Լիթլ Ռոքի պատմական Մաունթ Հոլլի գերեզմանատանը։ Նրա պատվին է անվանակոչվել Կենտրոնական Արկանզասի գրադարանային համակարգի մասնաճյուղերից մեկը[9]։
Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
1913 թվականին Էզրա Փաունդը գովաբանել է Ֆլետչերի բանաստեղծությունների առաջին հատորը իր «Նոր ազատուհի» գրախոսության մեջ՝ նրա բանաստեղծությունների առանձնահատուկ ռիթմի համար[10]։ Ֆլետչերի վաղ շրջանի ստեղծագործություններից են Irradiations: Sand and Spray (1915) և Goblins and Pagodas (1916): Էմի Լոուելը գովաբանել է նրան՝ ասելով, որ «Վարպետներից ոչ ոք ավելի իդեալական չէ ազատ ոտանավորների ռիթմը պահելու հարցում»[11]։ Ֆլետչերը հորինել է «պոլիֆոնիկ արձակ» տերմինը՝ նկարագրելու Էմի Լոուելի բանաստեղծական փորձերը[12], մի ձև, որը նա ուսումնասիրել է նաև Goblins & Pagodas գրքում[13]։ Հետագա բանաստեղծական աշխատանքներում Ֆլետչերը վերադարձել է ավելի ավանդական ձևերին։ Այդ ստեղծագործություններից են՝ «Սև ժայռը» (The Black Rock, 1928), «Ընտրված բանաստեղծություններ» (Selected Poems, 1938), որը նրան 1939 թվականին պարգևել է Պուլիցերյան մրցանակ պոեզիայի համար, «Հարավային աստղ» (South Star, հրատարակվել է Մակմիլանի կողմից 1941 թվականին) և «Այրվող լեռը» (The Burning Mountain, 1946): Ավելի ուշ Ֆլետչերը վերադարձել է Արկանզաս՝ նորից կապվելու իր արմատների հետ։ Նրա ստեղծագործություններն ավելի ու ավելի են կենտրոնացել Հարավային Միացյալ Նահանգների խնդիրների և ավանդականության վրա։
1920-ականների վերջին և 1930-ական թվականներին Ֆլետչերը ներգրավված է եղել հարավային ագրարացիների խմբում՝ կազմված հարավային գրողներից և բանաստեղծներից։ Այս խումբը հրատարակել է դասական ագրարային մանիֆեստը «Ես կընդունեմ իմ դիրքորոշումը» (I'll Take My Stand), որը քաղաքական արդիականացմանը և ինդուստրացմանը հակադրվող էսսեների ժողովածու է։ 1937 թվականին Ֆլետչերը գրել է իր ինքնակենսագրականը՝ Life is My Song, իսկ 1947 թվականին հրատարակել է Arkansas-ը՝ իր հայրենի նահանգի պատմությունը։
Նրա Լիթլ Ռոքի տունը՝ «Ջոնսվուդ»–ը, գրանցված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։
Գրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Irradiations: Sand and Spray, Boston, Houghton Mifflin Co., 1915
- Goblins and Pagodas, Boston, Houghton Mifflin Co., 1916
- Japanese Prints, Four Seas, 1918, LC 18017484
- The Tree of Life, London, Chattus Windus, 1918
- Breakers and Granite, New York, MacMillan Co., 1921
- Paul Gauguin, His Life and Art, N. L. Brown, 1921, LC 20114210
- Preludes and Symphonies, Macmillan, 1930 978-1-4255-0347-5
- XXIV Elegies, Writers' Editions, Santa Fe, 1935
- Life Is My Song: The Autobiography Of John Gould Fletcher, Farrar & Rinehart, 1937 978-0-404-17098-1
- South Star, New York, MacMillan Co., 1941
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Encyclopedia of Arkansas — 2006.
- ↑ https://ualrexhibits.org/characters/daisy-arbuthnot-and-the-agrarians-jgf-3/
- ↑ Hughes, Glenn, Imagism and the Imagists, Stanford University Press, New York 1931.
- ↑ Glenn Hughes, Imagism and the Imagists, Stanford University Press, New York, 1931
- ↑ Jamison, Kay R. (1994). «This Net Throwne Upon the Heavens». Touched with fire: manic-depressive illness and the artistic temperament. Simon and Schuster. էջ 249. ISBN 978-0-684-83183-1. Վերցված է Հունիսի 15, 2009 թվական-ին.
- ↑ «Central Arkansas Library System». Central Arkansas Library System (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Imagist Poetry, (ed. Peter Jone s) Penguin Books Ltd, London 1972 0-14-042147-5
- ↑ Lowell Amy, Tendencies of Modern American Poetry, Macmillan, New York, 1917
- ↑ Miss Lowell's Discovery: Polyphonic Prose Poetry, Chicago 1915
- ↑ Imagist Poetry, (ed. Peter Jones) Penguin Books Ltd, London 1972 0-14-042147-5
Հետագա ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- John Gould Fletcher and Imagism, Edmund S. de Chasca, University of Missouri Press, 1978
- Fierce Solitude, A Life of John Gould Fletcher, Ben Johnson III, University of Arkansas Press, 1994
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Encyclopedia of Arkansas History & Culture: John Gould Fletcher
- John Gould Fletcherի գործերը Գուտենբերգ նախագծում
- Works by Ջոն Գուլդ Ֆլետչեր at LibriVox (public domain audiobooks)

- John Gould Fletcher Collection. Yale Collection of American Literature, Beinecke Rare Book and Manuscript Library.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գուլդ Ֆլետչեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 3 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 20 մահեր
- 1950 մահեր
- Մայիսի 10 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- Անգլալեզու բանաստեղծներ
- Իմաժիզմ
- Ինքնասպաններ
- Խեղդվածներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ