Ջոն Բրոուտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Բրոուտոն
John Broughton
Ծնվել է1952
Սիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Ռիդի Քրիկ աստղադիտարան

Ջոն Բրոուտոն‏‎ (անգլ.՝ John Broughton, 1952, Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի սիրող աստղագետ, աստերոիդների հայտնաբերող։ Աշխատում է Ռիդի Քրիկ աստղադիտարանում Քվինսլենդում։ 1997-ից 2008 թվականները հայտնաբերել է 1026 աստերոիդ[1]։

2004 թվականի ապրիլի 11-ին Ջոն Բրոուտոնը հայտնաբերեց 2004 GA1 մերձերկրյա մարմինը։ Համարվում է, որ դա առաջին մերձերկրյա աստերոիդն էր, որը հայտնաբերել է սիրող աստղագետ։ Բրոուտոնի հայտնաբերումների ցանկի մեջ են մտնում նաև երկու գիսաստղեր՝ P/2005 T5 (Բրոուտոն) և C/2006 OF2 (Բրոուտոն), որոնք հայտնաբերվել են 2005 թվականի նոյեմբերի 3-ին։

Բրոուտոնը դարձավ այն հինգ աստղագետներից մեկը, ովքեր 2002 թվականին ստացան Մոլորակային միության գրանտը (Eugene Shoemaker Near-Earth Object Grants), որը նա ծախսեց ԼԿՍ-խցիկ գնելու վրա։

Բրոուտոնը նախագծել է երկու համակարգչային ծրագրեր, որոնցից մեկը որոնում է աստերոիդների ուղիները (scantracker), իսկ երկրորդը վերլուծում է ստացված տվյալները (scanalyser):

Նրա պատվին է անվանվել (24105) Բրոուտոն‏‎ աստերոիդը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. IAU. «24105 Բրոուտոն‏‎ աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]